ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՒ ԷԼԵԳԱՆՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՂԻԿՆԵՐԸ

Հայկական ֆլորան և ֆաունան շատ բազմազան է և յուրօրինակ: Հայաստանում աճում են մի շարք յուրահատուկ և գեղեցիկ ծաղիկներ: Ձեզ ենք ներկայացնում 5 հայկական ծաղիկներ, որոնք ամենատարածված և սիրված ծաղիկներն են համարվում Հայաստանում:

Մանուշակ

Մանուշակն ունի 500 տեսակ, սակայն Հայաստանում տարածված է 14 տեսակ: Այն աճում է հիմնականում անտառներում, մարգագետիններում, քարքարոտ վայրերում և այլն:

Մանուշակի պատրաստուկներն օգտագործում են մաշկային հիվանդություններ ժամանակ:

Բուրումնավետ մանուշակը հանդիպում է Սյունիքի մարզում, հիմնականում դեղին ծաղիկներով, Լոռու և Տավուշի մարզերում. այստեղ մանուշակները խոշոր են, մանուշակագույն և բուրումնավետ:

Ձնծաղիկ

Հայտնի է ձնծաղիկի 20 տեսակ, տարածված է Փոքր Ասիայում և Կովկասում: Աճում է նախալեռնային կամ լեռնային անտառներում, նաև բարձրլեռնային մարգագետիններում:

ՀՀ-ում հանդիպում է ձնծաղիկի երեք տեսակ: Տավուշում աճում է կաղնու-բոխու անտառներում: Ծաղկում է վաղ գարնանը: Ձնծաղիկի որոշ տեսակներ դեղաբույսեր են համարվում:

Անմոռուկ

Անմոռուկն ունի փիրուզագույն նուրբ երանգ, սպիտակ կամ վարդագույն ծաղիկներ։ Հայաստանում շատ են անմոռուկի տեսակները՝ մոտ 14 տեսակ, հաճելի բույր ունեն ու նրբագույն տեսք:

Անմոռուկը նաև բուժիչ հատկություն ունի, ինչպես նաև մեղրատու է: Հատկապես տարածված է Արայի լեռան և Ուրծի լանջերին:

Բայց ամենակարևորը, անմոռուկը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է համարվում:

5 թերթիկներից բաղկացած անմոռուկի ծաղկաթերթերը խորհրդանշում են աշխարհի հինգ մայրցամաքները, որտեղ սփռվել են հայերը Ցեղասպանությունից հետո:

Կակաչ

Հայտնի է կակաչի մոտ 120 տեսակ: Ձեթ և ափիոն ստանալու նպատակով մշակվում է 1 տեսակ՝ափիոնային կակաչը, որն ունի 8 ենթատեսակ:

Կակաչը օգտագործվում է սննդի մեջ, հրուշակեղենի, պահածոների և օծանելիքի արտադրություններում: Բացի այդ կակաչը շատ գեղեցիկ տեսք ունի և դյութիչ հոտ:

Բժշկության մեջ կակաչը օգտագործվում է որպես ցավազրկող միջոց:
ՀՀ-ում հայտնի է կակաչի 16 տեսակ, տարածված է գրեթե բոլոր մարզերում:

Աճում է ենթալպյան մարգագետիններում, լեռնային գոտիներում, չոր կանաչապատ լանջերին և այլն:
Կտրելիս առաջանում է սպիտակ, դեղնավուն կամ նարնջագույն կաթնահյութ: Ծաղկում է մայիս-հունիսին:

 

Կարդալ ավելին այստեղ․․․

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ