Քարահունջ. Հայկական սթոունհենջի առեղծվածը

Քարահունջ. Հայկական սթոունհենջի առեղծվածը

2010թ. սեպտեմբերին, հայտնի Օքսֆորդի համասարանը և աշխարհագրական ընկերությունը, կատարել են Հայաստանի տարածքում ուսումնասիրություններ: Նրանց հետաքրքրում էր Քարահունջի տարածքը:

Քարահունջի մասին

Գիտարշավը վարում էր աստրոֆիզիկ, Օքսֆորդի ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Միհրան Վարդանյանը: Նրա նպատակն էր ստուգել մեգալիթյան կառույցի ուսումնասիրությունները և ստեղծել ժամանակակից 3D քարտեզ: Գիտնականի կարծիքով Քարահունջը հանդիսանում է երկրի հին աստղադիտարաններից մեկը:

Քարե շրջանակները, որոնք կազմում են Քարահունջի հիմքը, ունեն խորհրդավոր բնույթ և պահանջում մանրամասն ուսումնասիրում: Հայաստանի այս վայրը նման է Անգլիայի Ստոնհեջնին և ունի առեղծվածային նշանակություն այն իմաստով, որ ինչ-որ ժամանակ ունեցել է աստղագիտական նշանակություն:

Քարահունջ՝ երնկնի ու երկրի միջև

Ընդունված է, որ Քարահունջը հանդիսանում է հնամենի դամբարան կան գերեզմանատուն: Կարծում են, որ Քարահունջը ծառայել է որպես երկինքը երկրին կապող վայր, ուր հոգին, պտտվելով կյանքի ուղիներով, մահվանից վերածնվում էր կյանքի:

Աստղադիտարան լինելը կասկածելի չէ, քանի որ կենտրոնական շրջանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Քարահուջն իր կառուցվածքով ուղղված է դեպի արևը, ինչպես նաև երևում է կապը Լուսնի, երկնքի լուսատուների հետ: Որոշ գիտնականների կարծիքով անվիճելի է այն փաստը, որ Քարահունջը համակցված է որոշ աստղերի և մոլորակների հետ: Այդ ամենի ապացույցը, քարերի մեջ արված անցքերն են, որոնք նայում են դեպի հորիզոն: Հենց դրանք էլ եվրոպական բոլոր հուշարձանների մեջ այն դարձնում են առանձնահատուկ:

Քարահունջ. Սիսիան

Քարահունջը գտնվում է Սիսիան քաղաքից ոչ հեռու: Տարածքը հիմնականում հարթ է և լայնարձակ: Եվ դա պատճառ է հանդիսացել,որ տեղի բնակիչները զբաղվեն հողագործությամբ:Եվ, իհարկե, այս փաստից ելնելով՝ Սիսիանի հարթավայրը դարերից ի վեր բնակեցված է եղել:

Քարահունջ բառը հայերենից թարգմանաբար նշանակում է Հնչեղ քարեր: Այս ճարտարապետական գլուխգործոցի մեկ այլ անվանումը Զորաց Քարեր է: Զորաց քարեր նույնն է թե ուժ ունեցով քարեր:

Քարահունջի առեղծվածը

Հուշարձանի ճշգրիտ նշանակությունը մինչև այժմ պարզված չէ: Կա վարկած,որ Քարահունջը եղել է գերեզմանատուն,որտեղից նշմարվում էր մարդու մահվանից հետո վերակերտումը: Որոշ գիտականներ պնդում են, որ Քարահունջը հեթանոսական կրոնի պաշտանմունքի վայր էր, և այստեղ երկրպագել են հին աստվածներին: Գիտական ծանրակշիռ վարկած է այն, որ Քարահունջը հնամենի աստղադիտարան է: Տեղաբնիկները ուսումնասիրում էին երկնային լուսատուները, գուշակում մարդկանց ճակատագրերը և տեսնում էին այն, ինչ ուրիշներին անհասկանալի ու անհասանելի էր:

Միգուցե, այն ամենը, ինչ գիտությունը հաստատում է Քարահունջի մասին,ճշմարտություն է: Քարերի համալիրը մեկն է, իսկ նշանակությունը մի քանիսը: Քարահունջը հավաստի փաստ է այն մասին, որ տեղի բնակիչները աչքի են ընկել իրենց մտավոր կարողություններով:

Մեր նախնիները մեզ հանելուկ են թողել: Եվ հնարավոր է, եթե մենք հասնենք ճշմարտության խորքերը, ապա կհասկանանք աշխարհի ստեղծման գաղտնիքը:

Քարահունջը կբացի յուրաքանչյուրին այն, ինչ նա սպասում է տեսնել այնտեղ:

Քարե սալիկները լուռ պահում են այն,ինչ տեսել են:

Իսկ մեզ միայն մնում է ճանաչել և պահպանել…

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն