Ալեքսիս Օհանյանը հայկական կոնյակի նոր բրենդ է հիմնել՝ Shakmat

alexis-ohanyan

Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր, Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է Shakmat անունով կոնյակի բրենդի գործարկման մասին: Նա տեղեկացրել է, որ առաջին շրջանում Shakmat-ը հասանելի կլինի 2400 խմբաքանակով: Այն կարելի է գնել օնլայն՝ €100-ով: Ալեքսիս Օհանյանը նշել է, որ յուրաքանչյուր շշի վաճառքից ստացված հասույթի մի մասը կհատկացվի Armenia Tree նախագծին, որը Հայաստանի ամբողջ տարածքում ավելի քան 5,5 մլն ծառ է տնկել: Կարդալ ավելին