
2020թ. Զբոսաշրջային ցուցահանդեսներ
Հարգելի գործընկերներ,
Մասնավոր հատվածի հետ քննարկումների արդյունքում և հիմք ընդունելով ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից սահմանված թիրախային շուկաների ուսումնասիրությունները` 2020 թվականին զբոսաշրջության կոմիտի կողմից զբոսաշրջության աջակցության 2020 թվականի պետական ծրագրի շրջանակներում միասնական պետական տաղավարով նախատեսվում է մասնակցություն հետևյալ միջազգային ցուցահանդեսներին՝
✅ ITB Berlin 2020 ?? 4-8 մարտ 2020, Գերմանիա, Բեռլին
✅ MITT 2020 ?? 17-19 մարտ 2020, ՌԴ, Մոսկվա
✅ ITB ASIA 2020 ?? 21-23 հոկտեմբեր 2020, Սինգապուր
✅ WTM London 2020 ?? 5-7 նոյեմբեր 2020 Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Պետական տաղավարում մասնակցության ընթացակարգերի և գրանցման մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ։
Միաժամանակ հայտնում ենք, որ ITB Berlin 2020 և MITT Moscow 2020 ցուցահանդեսներին մասնակցության գնառաջարկը և գրանցման հայտը կհրապարակվի շուտով։
Աղբյուր՝ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե ֆբ էջ