2020-ի գերժամանակակից ծաղիկները

roses

2019 թվականը հիանալի տարի էր ծաղկաբուծության՝ ֆլորիստիկայի համար, իսկ 2020 թվականն էլ ավելի խոստումնալից է թվում։

Տարին հատկապես ընդգրկուն է լինելու պալիտրային բևեռային միտումների շնորհիվ․ արդիական են լինելու և՛ չեզոք, և՛ վառ գույները։

Ինչպիսին էլ լինի ձեր անձնական ճաշակը, ծաղիկները անհատականությունն արտահայտելու և փոքրիկ երջանկություն տարածելու հիանալի միջոց են , թե՛ որպես նվեր, թե ՝ տան զարդարանք։

Փնտրում եք գեղեցիկ ծաղկեձունջ, որը կհամապատասխանի 2020-ի ծաղկի շուկայի ամենահերաքրքիր միտումնե՞րին։ Սկսած հոտից մինչև գույն և ոճ, սրանք են այն ծաղկային միտումները, որոնց մասին պետք է իմանաք:

Չեզոք և Փափուկ

2020-ի գունային տենդենցներից մեկը փափուկ, չեզոք և միևնույն ժամանակ ջերմ պալիտրան է: Մեզանից շատերը կայունության և օրգանական արտադրության սիրահար են։ Այս մարդիկ նախընտրում են բնական երանգների ծաղիկներ: Կա մի առանձնահատուկ երանգ ՝ հայտնի «նեո-մինթ» անունով, որը նկարագրվում է որպես «թթվածնային, թարմ երանգ» և ակնկալվում է, որ այն շատ հանրաճանաչ կդառնա 2020 թ․-ին: Այս ծաղիկներից են հորտենզիան կամ դրախտավարդը, քրիզանտեմը կամ աստղածաղիկը, և լիսիանթուսը կամ իռլանդական վարդը:

Կարդալ ավելին…

Նմանատիպ գրառումներ