7 բան, որ չգիտեք Հայաստանի մասին․ Գերմանիայի խորհրդարանի կայքը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցից հետո այդ երկրի խորհրդարանի կայքում հոդված է տեղադրվել Հայաստանի մասին՝ «7 բան, որ չգիտեք Հայաստանի մասին» վերտառությամբ:

1)   Հայաստանի Արենի գյուղում է գտնվում ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող աշխարհի ամենահին գինեգործարանը: Այստեղ օգտագործվող խաղողի տեսակ Պինո Նուարի «նախնին» է:

2)   Նույն գյուղում հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե տրեխը՝ 5500 տարեկան:

3)   Հայաստանի տարածքը Բրանդենբուրգի չափ է, իսկ բնակչություն՝ 2.9 մլն, նույնքան, որքան Շլեսվիգ-Հոլշտեյնում:

4)   Հայաստանի մայրաքաղաք Երևանը 29 տարով ավելի հին է, քան Հռոմը, այդպիսով այն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Այն նաև հայտնի է «Վարդագույն քաղաք» անունով, քանի որ շենքերի մեծ մասը կառուցված են վարդագույն հրաբխային քարից:

5)   Հայաստանում է գտնվում Կովկասի ամենամեծ լիճը՝ Սևանը: Նրա մակերեսը կազմում է 1200 քառակուսի կմ, 1․3 անգամ ավելի մեծ, քան Բեռլինը:

6)   Հայկական լավաշը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

7)   2011թ-ից շախմատը դպրոցներում ներառված է պարտադիր ուսումնական ծրագրում: Պատահական չէ, որ Հայաստանը մեկ անձին բաժին ընկնող թվով աշխարհում առաջինն է շախմատի չեմպիոններով:

Աղբյուրը՝ Aravot.am

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ