Ալեքսիս Օհանյանը հայկական կոնյակի նոր բրենդ է հիմնել՝ Shakmat

alexis-ohanyan

Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր, Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է Shakmat անունով կոնյակի բրենդի գործարկման մասին:

Նա տեղեկացրել է, որ առաջին շրջանում Shakmat-ը հասանելի կլինի 2400 խմբաքանակով: Այն կարելի է գնել օնլայն՝ €100-ով:

Ալեքսիս Օհանյանը նշել է, որ յուրաքանչյուր շշի վաճառքից ստացված հասույթի մի մասը կհատկացվի Armenia Tree նախագծին, որը Հայաստանի ամբողջ տարածքում ավելի քան 5,5 մլն ծառ է տնկել:

🇦🇲🥃 Today’s the day I share my new Armenian Brandy, Shakmat, with the world!There are only 2,400 bottles in the first run, so head over to shakmatbrandy.com to get them while you can. This project couldn't have happened without Flaviar and Elisabeth Garvin who did all the work to bring this one-of-a-kind 23 year Armenian tradition to the world.Sign up on the site to be first to know when we get more… Your move 🏰 https://www.shakmatbrandy.com/

Опубликовано Alexis Ohanian Sr. Понедельник, 12 ноября 2018 г.

«Shakmat-ը 23-ամյա պրեմիում կոնյակ է, որը գալիս է գինեգործության բնօրրանից: Այն մարմնավորում է Հայաստանի երկու ազգային գանձերը՝ շախմատը եւ կոնյակը: Ժամանակն է, որ հայկական կոնյակը վերագտնի իր արդարացի տեղն աշխարհի քարտեզում»,- ընդգծել է Ալեքսիս Օհանյանը:

Նա նշել է, որ իր թիմի հետ այցելել է ծննդավայր Հայաստան՝ գտնելու նոր կոնյակի համար ճիշտ համեմունքներ:

«Մեր շախմատը շատ ավելին է, քան խաղը: Այն կյանքի, համառության, համբերության եւ իմաստության խորհրդանիշ է, այն մարդկանց խորհրդանիշը, որոնք չեն ընկճվում անգամ այն ժամանակ, երբ նրանց առջեւ խոչընդոտներ են ծառանում»,- եզրափակել է Reddit-ի համահիմնադիրը:

Աղբյուրը՝ banks.am

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն