Ստեփանավանի սոճուտ Դենդրոպարկ

Ստեփանավանի «Սոճուտ» բուսաբանական անտառ-արգելանոցը կամ Դենդրոպարկը հիմնադրվել է 1933 թ.-ին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչի կողմից, ով հանդիսացել է արգելանոցի տնօրենը: 1998 թ.-ին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։

Դենդրոպարկը գտնվում է ծովի մակերևույթից 1550 մ բարձրության վրա, հետևաբար եղանակն այնտեղ զով է. այստեղ եղանակը նման չէ լեռնային Հայաստանի որևէ այլ շրջանի եղանակին:

Կարծես դու գտնվում ես ոչ թե Հայաստանում, այլ Իռլանդիայում…

Զբոսայգին զբաղեցնում է 35 հա տարածք, որի կեսը ծածկված է բնական անտառով:

Այգու 17,5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր:

Դոնդոպարկը Հարավային Կովկասի առաջին անտառային ծածկույթն է, որը ձևափոխվել է զբոսայգու:

Միջազգային ծրագրերի շրջանակում Ստեփանավանի Դենդրոպարկ է բերվել բուսականություն Թբիլիսիի, Կիևի, Սանկտ-Պետերբուրգի, Մոսկովյան բուսական այգիներից:

Ավելի ուշ բուսականություն է բերվել նաև ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և Պորտուգալիայից: Բերվել են այնպիսի բուսականություններ, ինչպես կղբի, սիբիրյան մայրու, եվրոպական խեճափիճի և այլն:

Հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան։

Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում։Tree Sequoia in Dendropark

Բույսերի այս հավաքածուն իրենից գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հնարավորություն տալով ուսումնասիրել նոր կլիմայական պայմաններում աճող բույսերի զարգացման փոփոխությունները։

Իր գոյության ընթացքում ավելի քան 2500 բուսատեսակներ են փորձարկվել՝ ձգտելով գտնել նոր տեսակներ, որոնք կարող են աճել այստեղ։

Ներկայումս միայն 500 բուսատեսակ է հարմարվել այս ծայրահեղ բնական պայմաններ ունեցող տարածաշրջանում։

Դենդրոպարկ այցելության լավագույն ժամանակաշրջանը հուլիսից նոյեմբեր ամիսներն են, քանի որ այնտեղ ձմռանը շատ ցուրտ է, իսկ գարնանը՝ անձրևային եղանակ:

Dendropark in Stepanavan

 

Սա հիանալի վայր է ճանաչողական էքսկուրսիաների և բուսաբանական տուրերի համար: Ներկայումս այգին հասարակության, գիտնականների և էկոտուրիստների հետաքրքրության կենտրոնում է:

Ասում են, թե Սոճուտում իրականանում են երազանքները:

Այնտեղ կա փոքրիկ փայտյա կամրջակ, համարում են, որ առաջին անգամ կամրջակն անցնելուց առաջ պետք է մտքում ցանկություն պահել և այն կիրականանա:

Dream Dendrobark

 

Հնարավոր է, միայն պետք է փորձել և սպասել հրաշքի…

 

Տարածել ․
RSS
Follow by Email
Facebook
Google+
https://toptrip.info/am/armenia-stepanavan-dendropark/
Twitter
LINKEDIN
INSTAGRAM

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes:

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>