Հայաստան

Ի՞նչ է առաջարկում զբոսաշրջիկին Հայաստանը

Հայաստանը պատկանում է հին պատմություն ունեցող երկրների շարքին՝ յուրօրինակ, ազգային գունեղությամբ և առանձնահատուկ աշխահագրական դիրքով:

Ժամանակի շունչը զգացվում է ամենուրեք. հնամենի հուշարձաններում, քաղաքների հանելուկային նրբանցքներում, տների ուրվագծերում, նույնիսկ ժամանակ առ ժամանակ մարդկանց հայացքներում…

Armenian Carpets

Հանգիստը Հայաստանում անթիվ զբոսանքներ է պատմության նրբանցքներով: Ամեն մի վայր կպատմի իր ավանդույթը, իսկ տեղաբնակը կծանոթացնի իր գաղտնի պատմությանը՝ միահյուսված հենց երկրի պատմության թելերի հետ:

Ցանկացած ճանապարհոդություն պիտի սկսվի մայրաքաղաքից: Երևանը հնամենի պատմություն ունեցող մայրաքաղաք է:

Արգիշտի I-ին թագավորը մ.թ.ա. 782 թ.-ին հիմադրել է այն ժամանակ դեռևս ամրոց-քաղաք Էրեբունին: Գիտնականների կողմից հայտնաբերվել է քարերի վրա գրված արձանագրություն, որը տեղեկացնում է Երևան քաղաքի հիմնադրման մասին:

Հին ժամանակների համարձակ կոմբինացիան և մոդեռնացումը կհանդիպի յուրաքանչյուրին, ով պարզապես ոտքով կզբոսնի քաղաքում:

Zvartnots cathedral

Էջմիածին քաղաքը ձգողականության մի կենտրոն է, ամբողջ տիեզերքում մի կետ, որտեղ օդում սավառնում է ներդաշնակությունը, իսկ հոգում թագավորում է խաղաղությունը և հանգստությունը: Քաղաքի տաճարները և հենց մթնոլորտը հիշեցնում են անցած-գնացած ժամանակների մասին և սովորեցնում են հարգել և պատվել անցյալը:

Աղավնիներ այստեղ շատ կան, հատկապես եկեղեցական հանդիսավոր արարողությունների ժամանակ:

Անմիջապես հիշում ենք, որ աղավնին հույսի և խաղաղության խորհրդանիշն է: Եվ հենց աղավնին Նոյին բերեց ձիթենու ճյուղը:

old Yerevan

Հնարավոր չէ անուշադրության մատնել պատմության երկու մարգարիտները` Գառնին և Գեղարդը:

Մի ժամանակ, հեռավոր անցյալում այստեղ անցկացվում էին ծիսակարգեր, և թագավորում էին դաժան օրենքներ: Իսկ այժմ միայն արտաքին տեսքից ելնելով կարող ենք գլխի ընկնել վանքերի համալիրներում պահվող գաղտնիքների մասին:

Գեղարդի ամրոցում պահվում է գեղմ, որով ըստ ավադության խոցել են Հիսուսին: Այդ վանքը ընդգրկված է համաշխարհային գեղարվեստական ժառանգությունների ցանկի մեջ: Իսկ Գառնու տաճարը միակն է, որը վերապրել է Հայաստանի տարածքում հեթանոսական տաճարների ավերումը:

doves at wedding

 Հայաստանում բնության նվիրական հրաշք Սևանա լճին վերաբերվում են սրտի թրթիռով: Սևանը մի վայր է, ուր կան բոլոր անհարժեշտ նախապայմանները բնության հետ  ներդաշնակության մեջ մտնելու համար:

Ճոպանուղին այս տարածաշրջանի խորհրդանիշն է: Աշխարհի ամենաերկար ճոպանուղին աշխատում է 2010թ.-ից:

Իսկ Տաթևի վանքն ունի իր յուրահատուկ պատմությունը: Տուրիզմն այստեղ անկաշկանդ է և ընկղմվում է Հայաստանի պատմության մեջ:

Tatev monastery_Armenia

Վերջին տարիներին Հայաստանում կտրուկ զարգանում է էքստրեմալ տուրիզմը:

Ենոքավանում, Եղվարդում, ինչպես նաև Սևանում պառապլանի սիրահարները կարող են վայելել թռիչքի զգացումը և զգալ իրենց ինչպես թռչուն, որը սավառնում է լայնարձակ տարածություններով: Ձեր թռիչքը կտեսանկարահանվի տեսախցիկով, որպեսզի դուք նաև հետո կարողանաք հպարտանալ երկնքում ձեր արկածներով:

Դուք կտեսնեք Հայաստանը այլ կերպ՝ բարձունքից, սրտի տրոփյունով:

Տավուշի մարզում ձեզ դեռ սպասվում է պողպատե ճոպանով գլխապտույտ վայրէջք: Zip-line ճանապարհորդությունը միաժամանակ ադրենալին է և հզոր էներգետիկա: Սուր զգացողությունները երաշխավորված են:

Մեկ բառով Հայաստանը բացահայտում է յուրաքանչյուրին այն, ինչին նա սպասում է:

extreme-tourism-in-armenia

Հայկական հայտնի ասացվածքն ասում է. «Ավելի շատ գիտի նա, ով ոչ թե երկար է ապրել, այլ երկար է ճանապարհորդել»:

Այնպես որ, եթե սկսեք ճանապարհորդել մեր հրաշալի երկրի տեսարժան վայրերով, կհասկանաք ասացվածքի իմաստը:

Մատենադարանից մինչև Սանահին, Կասկադից մինչև Ծիծեռնակաբերդ, Խոր Վիրապից մինչև Երևանի հանրապետության հրապարակ, Զվարթնոցի տաճարից մինչև մայրաքաղաքի երգող շատրվանները՝ ամենուրեք դուք ոգևորված և ազատ կզգաք:

Չէ՞ որ Հայաստանը ազատ կամքի, պայծառ մտքի երկիր է:

Մենք ուզում ենք, որ այս երկիրը դուք հենց այսպես տեսնեք:

Տարածել ․
RSS
Follow by Email
Facebook
Google+
https://toptrip.info/am/destination/armenia/
Twitter
LINKEDIN
INSTAGRAM

Places in Հայաստան

Find More  

Information

Find More  

Articles

Find More