Ամբերդ

Ամբերդ՝ տարբեր ժամանակների անառիկ ամրոցը․․․

Ամբերդը մի հրաշալի կառույց է, որը տարբեր ժամանակներում երկրի պաշտպանության համար մեծ դեր է խաղացել: Ելնելով անվան ստուգաբանությունից` սա մի զարմանալի բերդ է ամպերի մեջ: Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել գեղեցկադեմ Ամբերդում:

Այն միջնադարյան բերդաքաղաք-ամրոց է, որը կառուցվել է մոտ X դարում պատմական Արագածոտն գավառումԲյուրական գյուղից 7 կմ հյուսիս՝ (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղումեռանկյունաձև հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա։ Ամբերդը փոխանցում է անպարտելիության շունչ, և կրում դարերի պատմություն:

Ըստ պատմական աղբյուրների Ամբերդի շինարարությունը սկսվել է VII-րդ դարում Կամսարական իշխանների կողմից: X դ. պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց  թագավորության կարևոր ռազմական հենակետերից: Իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով անառիկ ամրոցի համբավ է ունեցել: Նրան էր վերապահված Անի քաղաքի պաշտպանությունը: Ամբերդը իր նշանակությունը կորցրեց թուրք-թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք՝ 14-րդ դարի վերջերին:

Amberd_castle

Երբ Պահլավունիների կողմից նշանակվում էին Հայոց Կաթողիկոսները, Ամբերդը դառնում է նրանց նստավայրը: 1026թ.-ին Վահրամ Պահլավունի իշխանը կառուցեց Վահրամաշեն եկեղեցին: Այս եկեղեցու արտաքին ճարտարապետությունը պարզ և հասարակ էՎահրամաշենը առաջին եկեղեցիներից է, որ խաչթևերի չորս անկյուններում ունի կրկնահարկ ավանդատներ: Եկեղեցու ներսում` պատի վրա, գտնվում է եկեղեցու կառուցման վերաբերյալ արձանագրությունը:

X-XIII դդ. ամրոց բերդաքաղաքը ընդգրկում էր մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ` ամրոցապարիսպներ, Արքաշեն ձորի և Ամբերդաձորի դարպասները, դղյակ, ջրամբարներ, բաղնիք, գաղտնուղիներ, մատուռ, բնակելի շինություններ և Կաթողիկե եկեղեցին: Ներկայումս բերդաքաղաքից պահպանվել են դղյակի ավերակները, բաղնիքի շինությունների մնացորդներ և Կաթողիկե եկեղեցին՝ Վահրամաշենը:

Դղյակը եղել է եռահարկ, որոշ մասերում` քառահարկ, հակերի միջև եղել են գերաններ: Այն բազմիցս վերակառուցվել ու ամրացվել է: Իսկ բաղնիքը ունեցել է հանդերձարան, լողասրահ և ջեռուցման համակարգ: Այս բոլոր կառույցները ճարտարապետական բարձր նմուշներ են և առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայկական ճարտարապետության մեջ:

Amberd church

Ամբերդ բերդաքաղաքի տարածքի առաջին պեղումները կատարել է ակադեմիկոս Հ. Օրբելին 1936 թ.-ին: Այնուհետև պեղումները շարունակել է ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը` 1963-72 թթ.-ին, Ն. Տոկարսկու, Ս. Հարությունյանի ղեկավարությամբ: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մետաղյա իրեր, զենքեր, արծաթե զարդեր, խեցեղեն, ապակեղեն, ոսկե, պղնձե դրամներ, մոմակալներ, բրոնզե աշտանակներ և այլ հնագիտական իրեր:

1949-72 թթ.-ին բազաթիվ ճարտարապետների կատարած չափագրությունների հիման վրա ճարտարապետ Յու. Թամանյանի կազմած վերանորոգման նախագծով կատարվել է Վահրամաշեն եկեղեցու, բաղնիքի վերանորոգման և ամրակայման աշխատանքներ:

Ամբերդի համալիրում հուշարձանների վերականգնման, բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև 2005-2007 թթ.-ին:

Amberd_at night

Ամբերդի և Արագած լեռան միջև ընկած հատվածում հանդիպում ենք վիշապաքարերի: Վիշապաքարերը մեզ հասել են քարի և բրոնզի դարերից: Սրանք նախաքրիստոնեական պաշտամունքի հուշարձաններ են: Քրիստոնեության ընդունումից հետո դրանցից շատերը վերածվեցին խաչքարերի:

Երևանից Արագած սարով դեպի  Նոր Ամբերդ և Ամբերդ բերդաքաղաք տանող արահետն ապշեցնում է լանդշաֆտի արտասովոր բազմազանությամբ՝ կիսաանապատայինից տափաստանային և ծաղկե գորգերով ծածկված ալպիական գոտիներ: Ինչպես նաև ճանապարհն անցնում է Վիկտոր Համբարձորմյանի հիմնած աստղադիտարանի մոտով, որը հնարավորություն կտա համեմատելու նորը հնի հետ: Ամբերդի դղյակի մերձական տարածքը մայիսից հուլիս ծածկված է բազմազան ծաղիկներով, որոնց թվում կան շատ յուրահատուկ ծաղկատեսակներ:

Այս ամիսներին կարելի է տեսնել բազմաթիվ տեղացի դպրոցականների, ինչպես նաև զբոսաշրջիկների, որոնք գալիս են Ամբերդ՝ հիանալու անառիկ ամրոցի շինությամբ և վայելելու գեղեցիկ բնությունը:

Amberd_nature
Տարածել ․
RSS
Follow by Email
Facebook
Google+
https://toptrip.info/am/destination/armenia/amberd/
Twitter
LINKEDIN
INSTAGRAM

Articles

Find More