Գառնի՝ Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարը․․․

Գառնին Հայաստանում միակ հեթանոսական պահպանված տաճարն է: Շինության ամրությունն ապահովված է բնության պայմաններով, անառիկ ժայռերով, Ազատ գետի նեղ ու խոր հովիտով և միգուցե շինության հզոր որմով՝ կառուցված խոշոր բազալտային քարերից: Տաճարի տարածքում կառուցվել են արքայական կառույցներ, թագավորի զինվորների համար շինվածքներ, ինչպես նաև այլ շենքեր, որոնք, ցավոք սրտի, չեն պահպանվել:

Իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում արքայական բաղնիքը: Լինելով հնամենի Հայաստանի քաղաքային ճարտարապետության յուրահատուկ ձեռքբերումը՝ Գառնու բաղնիքը ուշադրություն է գրավում որպես արվեստի գործ, որն ունի արտասովոր խճանկարով պատված հատակագիծ: Խճանկարը հավաքված է տարածքի բնական, գունավոր քարերից, իսկ նկարի սյուժեն վերցված է հունական դիցաբանությունից:

Garni_Bathhouse

Գառնու տաճարը հնարավորություն է տալիս պատկերացնել հին Հայաստանի արքայական պալատը, ներխուժել վաղեմի ժամանակների տրամադրության մեջ, հիանալ մեր նախնիների ճարտարապետական ժառանգությամբ, ինքնատիպությամբ և խորությամբ:

Գառնու հեթանոսական ամրոցը հին Հայսատանի տարածքում հելենիստական ժամանակների միակ օրինակն է:

Ամրոցը կառուցվել է 2-րդ դարի առաջին կեսերին, Տրդատ թագավորի օրոք:

Պատմաբան Մովսես Խորենացին հիշատակում է տաճարի կառուցման, ինչպես նաև անառիկ ամրոցի վրա հունարենով գրված արձանագրության մասին:

Ով կարող էր մտածել, որ այդ գեղատեսիլ վայրը ինչ-որ ժամանակ եղել է արքայական նստավայր:

Նախ՝ այն անառիկ էր ու հուսալի: Երկրորդը՝ մեղմ կլիմա և բարենպաստ պայմաններ ուներ: Եվ վերջապես ստրատեգիական դիրք ուներ:

Garni temple

Ուրատուի ժամանակների սեպագրերը խոսում են այն մասին, որ Արգիշտի թագավորը գրավել է այն  մ. թ. ա. 7-րդ դարում, ապա Գառնու ողջ բնակչությանը կենտրոնացրել է որպես աշխատուժ: Հետագայում թագավորը շարժվում է Երևան և այնտեղ կառուցում Էրեբունու ամրոցը: Էրեբունին հետագայում վերածվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանի:

Բազալտե քարերը ունեն 2 մետր երկարություն: Միմյանց նրանք միացված են սղնիներով և կեռերով:

Տաճարի դիմային մասը զարդարում է 9 աստիճանից բաղկացած քարե սանդուղքը, որից յուրաքանչուրը 30 սանտիմետր է:

Ի՞նչպես է ամրոցին հաջողվել պահպանվել: Միգուցե պատճառն այն է, որ ամրոցը հանդիսանում էր արքայական նստավայր և ոչ թե հասարակ բնակության վայր:

1679 թվականին ուժգին երկրաշարժն ավերել է Գառնու տաճարը: Նրա վերջնական վերանորոգումները ավարտվել են 20-րդ դարում:

Մենք իշխանություն չունենք ժամանակի վրա, բայց մարդկային գործերը ապրում են ստեղծագործության մեջ:

Garni_temple

Այն ամենն, ինչ ստեղծվել է սրտի թրթիռով, հիացմունքով և սիրով, հասել է մինչև մեր օրերը: Միգուգե այն մեզ չի հասել իր նախնական տեսքով, բայց պահպանել է հազարամյակների հզորությունը:

Գառնու տաճարը, որը ինչ-որ ժամանակ ծառայել է արևին պաշտելու վայր, այժմ  ողողված է Հայաստանի արևի տաք շողերով և գրավում է աշխարհի մեծաթիվ մարդկանց:

Garni_temple__

Հեթանոսական ժամանակներն անցել են, բայց մենք հարգում ենք մեր պատմությունը, որը հուսալի պահպանվել է Գառնու տաճարի վսեմ պատերից այն կողմ:

Ճանապարհը, որը տանում է դեպի տաճար, անվերջ է թվում, քանի որ կապույտ երկնակամարի տակ Գառնու տաճարն անհետանում է անէության մեջ: Եվ դու գնում ես դեպի երազանքները, որոնք մխրճվել են քո գիտակցության մեջ:

Տարածել ․
RSS
Follow by Email
Facebook
Google+
https://toptrip.info/am/destination/armenia/garni/
Twitter
LINKEDIN
INSTAGRAM

Articles

Find More  

Call Now