Գեղատեսիլ սարերի մեջ կա մի քաղաք, որը հրապուրում է իր պարզությամբ, զարմանահրաշ հարմարավետությամբ և ներքին հանդարտությամբ: Այն գտնվում է Վարարկ գետի մոտ: Եվ այդ քաղաքի անունը Գորիս է:

Թվում է ՝ քաղաքը թաքնվել է սարերի արանքում, միգուցե  հենց այդ պատճառով էլ սարերը կոչվում են Քարե անտառներ: Գորիս քաղաքի  տեղանքը թելադրում է իր կլիման ՝փափուկ, և միևնույն ժամանակ  խոնավ:

Բնության  հողմահարման շնորհիվ քարե պահապանները ընդունել են հանդիսավոր և արտասավոր տեսք: Նրանք բոլորին դիմավորում են իրենց վեհությամբ  և պատմում են այս վայրերում  օդում սավառնող  պատմությունների մասին:

Գորիսի յուրահատուկ տները կառուցված են քարե սալերի հիմքերի վրա,և առաջին անգամ այս տեսարանին ակնանատես լինող մարդկանց վրա է այն մեծ տպավորություն է թողնում :

Առանձնահատուկ դիտահարթակը հնարավորություն է տալիս տեսել «Քարե անտառը»,որը առաջացել է անդադար փչող քամիների հետևանքով: Ո՞վ կարող է մտածել,որ Հայաստանի մայրաքաղաք  Երևանից  231 կմ  հեռավորության վրա կարող է գտնվել բնության մի այսպիսի հրաշք…

4 ժամվա ընթացքում դուք կարող եք հաղթահարել մի ճանապարհ, որը Ձեզ կտանի այնպիսի աշխարհ, ուր թագավորում են տիեզերական  խաղաղությունը և բնության առեղծվածները:

Գորիս քաղաքից հարավ ընկած է Տաթևի վանքը, որը Ձեզ կզարամացնի իր հոյակապ տեսքով: Տաթևի  վանքը միջնադարյան ճարտարապետության հիանալի գլուխգործոց է: Հնում այն հայտնի էր որպես Հայաստանի ինտելեկտուալ կենտրոն: Գորիսից Տաթև տանող ճանապարհը նման է մի հեքիաթի՝ երկնքից երկիր նետված: Ճանապարհը տանում է անհայտություն, որի պատճով դու քեզ զգում ես անիրական աշխարհում, և այդ աշխարհը տալիս է եռանդ ու դրական զգացումներ:

Գորիսից ոչ հեռու գտնվում է Խնձորեսկ գյուղը: Այն իրենից ներկայացնում է քարանձավային կացարանների համույթ: Գյուղը կենդանի ազգագրություն է ու պատմում է այն մասին,թե ինչպես  են քարանձավները ծառայել կացարաններ, իսկ հետո վերափոխվել և կազմել լայնարձակ  բնակավայրեր:

Քաղաքը հայտնի է հայ ականավոր գրող  Ակսել Բակունցի տուն- թանգարանով: Ակսել Բակունցը ունեցել է բարդ կյանք, և չնայած դրան իր ստեղծագործություններում կարողացել է ընթերցողին հասցնել սեր կյանքի հանդեպ, հայրենի բնության հանդեպ, որտեղ ծնվել ու մեծացել է:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մայր տաճարը Գորիսի գեղատեսիլ վայրերից  է , և մի վայր է, որտեղ հանգրվանում է Սյունյաց  թեմի  առաջնորդարանը:

Տաճարը կառուցված է գորշ տուֆից, աչքի է ընկնում կանոնավոր նախշազարդերով, առանձնանալով ազգային գրաֆիկական պատկերներով: Լուրթ երկնակամարի տակ տաճարը հաղորդում է տիեզերքի հանդեպ  հավատքի  և ներրդաշնակության զգացում:

Կարագել/ Սև/  լիճը առաջացել է հանգած հրաբուխի խառնարանի  տեղում: Զարմանահրաշ վայրը այժմ գրավում է բնական գեղեցկության բոլոր սիրահարներին: 1987թ այստեղ կառուցել են Սև լճի արգելանոցը:

Լիճը ունի 1950 մ լայնություն: Հալված ջրերը, ինչպես նաև անձրևային ջրերը, մասնակի աղբյուրի ջրերը ապահովում են ջրերի ներհոսք դեպի Սև լիճ:

Այստեղի գեղատեսիլ վայրերից է Սիսավան եկեղեցին: Այն հիմնադրվել է մ.թ.7 դարում: Այն Հայաստանի տարածքում ամենահին եկեղեցական վանքերից է, որտեղ պահպանվել են հնամենի գրություններ: Միշտ ցանկալի է գտնվել բնության գրկում, որ այսպիսի գեղեցկություն կա:

Զբոսաշրջիկների համար հավանաբար Քարահունջը ամենահայտնի վայրն է: Մինչև այժմ էլ Զորաց Քարերի առեղծվածը մնում է անհայտ: Քարահունջը ճիշտ ապացույց է այն բանի, որ վաղեմի ժամանակներում այստեղ բնակեցված մարդիկ տիրապետում էին աստղագիտության զարմանալի գիտելիքների: Նրանց կողմից քարերի վրա արված նախշերը հանդիսանում են գեղեցիկ և վառ ապացույց այն բանի, որ տեղաբնակները գիտելիքների բարձր մակարդակ ունեին:

«Զանգեր» և «Միռա» հյուրանոցները մատուցում են որակյալ ծառայություններ և հնարավորություն են տալիս զգալ հայկական ավանդույթները: Մի խոսքով Գորիսն այնպիսինն է, ինչպիսին Դուք այն կբացահայտեք: Գլխավորը՝ Ձեր մտքում կմնան վառ հիշողություններ…

Տարածել ․
RSS
Follow by Email
Facebook
Google+
https://toptrip.info/am/destination/armenia/goris/
Twitter
LINKEDIN
INSTAGRAM

Articles

Find More  

Ի՞նչ կհասցնեք տեսնել Գյումրիում 5 ժամվա ընթացքում

Մենք Գյումրի էինք այցելել մի քանի ժամով, ուստի անհրաժեշտ էր հնարավորինս օպտիմալ օգտագործել ժամանակը։ Նախնական պայմանավորվածության հանաձայն Վարդանանց հրապարակում մեզ դիմավորեց և Գյումրու հետ ընկերացրեց Գյումրի Տուր ընկերության համահիմնադիր Գոռ Թորոսյանը։ Երկու խոսք Գոռ Թորոսյանի մասին Թեև Գոռը մասնգիտությամբ պատմաբան է, բայց մարզի և քաղաքի նկատմամբ սերը դրդել են որակավորվել որպես զբոսավար։  Եվ համառ ջանքերի ու թիմային աշխատանքի շնորհիվ հիմնել …

Continue reading  

Call Now