Էջմիածին

Ամբողջ աշխարհի հավատացյալները ձգտում են գնալ ոչ միայն Վատիկան, այլ նաև  Հայաստան, որը մի փոքր երկիր է: Չէ որ Հայաստանը առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը  որպես պետական կրոն: Ուխտագնացության վայր է հանդիսանում Երևանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Էջմիածին կամ Վաղարշապատ քաղաքը/ Վաղարշի քաղաք/:

Այստեղ հավաքվում են աշխարհի բոլոր քրիստոնյաները, որպեսզի աղոթեն ազգի ինքնատիպ խորհրդանիշ դարձած Էջմիածնի Մայր  Տաճարում: Այս տաճարը հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր տաճարը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը:

Ավանդության համաձայն հայ առաջին կաթողիկոս՝ Գրիգոր Լուսավորիչը, երազում  տեսել է, թե ինչպես Հիսուս Քրիստոսը՝ ձեռքին ոսկե մուրճ, իջել է երկնքից և հարվածել  հեթանոսական տաճարի գագաթին: Առավոտյան կաթողիկոսը պատումում է երազը Տրդատ թագավորին, որն էլ կառուցում է այդ տեղում տաճար և անվանում Էջմիածին-այսինքն «իջավ Միածինը»:

301-303թթ. Տրդատ-3րդ-ի օրոք, թագավորական շիրիմներից ոչ հեռու, կառուցվել է  Էջմիածնի տաճարը, որը  սկզբում փայտից էր, իսկ հետո՝ քարից: Պարսկական զորքերի  արշավանքներից տաճարը անընդհատ ավերվում էր, սակայն ամեն անգամ աչքի ընկնող գործիչները գումար չէին խնայում, այն վերականգնելու համար: Կա մի ավանդություն, ըստ որի պարսկական շահ Աբբասը մտադրվել էր հիմնովին ավերել Էջմիածինը, քարերը տեղափոխել Իրան՝  հայկական տաճար կառուցելու և հայերին  նոր ուխտատեղիին ընտելացնելու համար: Սակայն շուտով նա որոշեց տեղափոխել միայն «նշանավոր քարերը»՝ քարը, որի վրա իջել էր Քրիստոսը, մկրտության ավազանը և այլ կարևոր քարեր :

Հայ կաթողիկոսների ղեկավարությամբ տաճարը անըդհատ վերանորգվում էր, լրացվում  նոր կառույցներով: 16-ից 17-րդ դարերում կառուցվեցին սեղանատուն, հյուրանոց, արտաքին պաշտպանիչ պարսպապատեր, զանգակատուն: 19-րդ դարում տաճարից արևելք սկսում է կառուցվել թանգարանի շենքը: 1720թ.-ին Նաղաշ Հովաննեսյանի կողմից կատարվել է տաճարի նշանավոր որմնազարդումը, այնուհետև նկարազարդումը շարունակվել է Հովնաթանյանների ընտանիքի այլ անդամների կողմից: Տաճարի գմբեթին պատկերված են Նոր կտակարնից դրվագներ, հայ պատմական գործիչների դիմանկարներ: Նախշազարդումը ծիրանագույն է արվել, կապտա-մանուշակագույն երանգներով և հանդիսանում է հայկական որմնանկարչության հիանալի օրինակ:

Տաճարի ներսակողմի համար մեծ նշանակություն ունեն կիրառական արվեստի նմուշները՝ գլխավոր խորանի ժանեակազարդ վարագույրը, Թբիլիսիից բերված փորագրված հին դուռը և շատ այլ բաներ: Էջմիածնի մայր տաճարը հանդիսանում է ինչպես վաղ միջնադարի, այնպես էլ նոր ժամանակների ճարտարպետական կարևոր արժեք: Եվ իզուր չէ, որ հենց  այն է ընդգրկված Յունեսկոյի համաշխարհային ժառանգության մեջ:

Ըստ ավանդության Հայստանում քրիստոնեությունը քարոզել են Հռոմից մազապուծ փախած կույս- միանձնուհիները, որոնց առաջնորդում էր ավագ քույր՝ Գայանեն : Տրդատ թագավորը հրապուվելով քույրերից մեկի՝ Հռիփսիմեի գեղեցկությամբ, ցանկանում էր ամուսնանալ նրա հետ, բայց մի պայմանով, որ աղջիկը թողներ իր ավետարանչությունը և դառնար հեթանոս: Աղջիկը հրաժարվում է: Այդ պատճառով Տրդատը սպանում է 33 հոգևոր քույրերի: Միայն այն բանից հետո, երբ Հայստանը ընդունեց քրիստոնեությունը, թագավորը Գրիգոր Լուսավորիչի աջակցությամբ, գտավ նահատակների մասունքները և վերաթաղեց դրանք: Վերաթաղման տեղերում կառուցեցին փոքր գերեզմանատներ, որոնք շուտով վերածվեցին Սուրբ Գայանե, Հռիփսիմե և Շողակաթ եկեղեցիների:

Էջմիածնի այս բոլոր եկեղեցիները քաղաքի հպարտությունն են՝  դիտարժան վայրերերը:

«Սուրբ Գայանե» եկեղեցին կառուցվել է Եզրոմ կաթողիկոսի կողմից 7-րդ դարում: Ավելի ուշ եկեղեցուն միացվել են ուրիշ կառույցներ, իսկ բուն եկեղեցին բազմիցս վերանորոգվել է: Գերեզմանատանը  թաղված են հայ նշանավոր գործիչների աճյունները: «Սուրբ Գայանե» եկեղեցին մտնում է Էջմիածնի Մայր Տաճարի կազմի մեջ և հանդիսանում է Յունեսկոյի համաշխարհային ժառանգությունը:

7-րդ դարում քաղաքի  վերաբաժանման ընթացքում, Կոմիտաս կաթողիկոսը կառուցել է «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցին : Եկեղեցին կառուցել են այնտեղ, որտեղ ինչ-որ ժամանակ Գրիգորը և Տրդատը  վերաթաղել էին սուրբ Հռիփսիմեին: Ավելի ուշ եկեղեցուն միացվել է զանգակատուն-գավիթը, գերեզմանատունը, աղոթքի խուցը, ապա տարիներ անց՝ այլ շենքեր և պաշտպանիչ պարիսպներ:

Հռիփսիմեի  տաճարը պատկանում է  միջնադարյան Հայաստանի  եկեղեցական  շինությունների  առավել կատարելագործված տեսակին: Տաճարը ներսից խաչաձև է՝ գմբեթածածկ խորշերով: Իր կառուցվածքով ամբողջական է և առանձնանում է սեյսմոկայուն կառուցվածքով:

Այժմյան Շողակաթ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին: Սակայն պեղումները վկայում են, որ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարի այլ վանքի տեղում: Եկեղեցու ճարտարապետությունը ուշագրավ է, չէ որ տաճարը իրենից ներկայացնում է գմբեթածածկ սրահի մի տեսակ, որի  ներսում չկան միջանկյալ սյուներ: «Սուրբ Շողակաթ» եկեղեցու ամբողջ կառույցը պահվում է կամարներով: Տաճարը  կառուցվել  է  Տրդատ թագավորի օրոք՝ գործող գինեգործարանի մոտ, որտեղ թաքնվել էին կուսակրոն քույրերը, երբ փախել էին Հռոմից:

Էջմիածինը ներքին հանգստության, ներդաշնակության քաղաք է, որը փոխանցվում է կամ հին շինություններից , կամ քաղաքի ընդհանուր տրամադրությունից, կամ էլ օդում սավառնող պատմության և հնության շնչից:

Տարածել ․
RSS
Follow by Email
Facebook
Google+
https://toptrip.info/am/destination/armenia/holy-echmiadzin/
Twitter
LINKEDIN
INSTAGRAM

Articles

Find More  

Ի՞նչ կհասցնեք տեսնել Գյումրիում 5 ժամվա ընթացքում

Մենք Գյումրի էինք այցելել մի քանի ժամով, ուստի անհրաժեշտ էր հնարավորինս օպտիմալ օգտագործել ժամանակը։ Նախնական պայմանավորվածության հանաձայն Վարդանանց հրապարակում մեզ դիմավորեց և Գյումրու հետ ընկերացրեց Գյումրի Տուր ընկերության համահիմնադիր Գոռ Թորոսյանը։ Երկու խոսք Գոռ Թորոսյանի մասին Թեև Գոռը մասնգիտությամբ պատմաբան է, բայց մարզի և քաղաքի նկատմամբ սերը դրդել են որակավորվել որպես զբոսավար։  Եվ համառ ջանքերի ու թիմային աշխատանքի շնորհիվ հիմնել …

Continue reading  

Call Now