Ջերմուկ

Ջերմուկ բառը հայերենից թարգմանաբար նշանակում է տաք,իսկ ավելի ստույգ՝ տաք աղբյուր: Այդ պատճառով Հայաստանում և նրա տարածքից դուրս հայտնի է դարձել ոչ միայն Ջերմուկ առողջարանային քաղաքը, այլև այնտեղ հայտնաբերված արտասովոր հանքային ջուրը:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում հանրահայտ Ջերմուկ առողջարանը: Այն գտնվում է Հայաստանի
հարավ-արևելքում՝ Արփա գետի վերին մասում: Ջերմուկը ընկած է մայրաքաղաք Երևանից 173կմ
հեռավորության վրա: Քաղաքի տարածքը գտնվում է ծովի մակարդակից 2080մ բարձրության
վրա: Այն տեղակայված է ոչ մեծ սարահարթի վրա, վերջինս էլ իր հերթին Արփա գետի գեղատեսիլ
ձորով բաժանված է 2 մասի: 1925թվականին հետազոտողների խումբն ուղարկվել է Ջերմուկ՝
հանքային ջրի բուժիչ հատկությունների և դրանց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա
ուսումնասիրման համար: Հետազոտողները հանգեցին բացառիկ եզրահանգման: Կարելի էր
կառուցել առողջարանային քաղաք ՝հիմնված հանքային ջրի վրա:Ջերմուկի ջրերի բուժիչ
հատկության հիմնական պատճառ է հանդիսանում առողջարար կլիման և բարձորակ հանքային
ջուրը: Այս քաղաքը Հայաստանի էկոլոգիապես մաքուր քաղաքներից մեկն է: Հարուստ
բուսականության շնորհիվ՝օդը հագեցած է թթվածնով: Ձորը,որտեղ գտնվում է առողջարանային
քաղաքը , նույնպես ունի առանձնահատուկ նշանակություն:Այստեղ բացակայում են
քամիները:Ջերմուկի մեղմ կլիման հյուրերին հնարավորություն է տալիս հանգստանալ և բուժվել
ամողջ տարվա ընթացքում:
<<Ջերմուկ>> հանքային ջուրն առանձնանում է յուրահատուկ բաղադրությամբ: Այն պարունակում
է բիոլոգիապես ակտիվ և հազվագյուտ միկրոտարրեր: Ջրի ևս մեկ յուրահատկություններից է այն
փաստը ,որ այն բնությունից գազավորված է բխում: Սա նպաստում է շատ հիվանդությունների
բուժմանը և պրոֆիլակտիկային:
Այս իրականում հրաշք ջուր արտադրող գործարանը , կառուցվել է անմիջական հորդանցքի մոտ,
որտեղից այն բխում է :
Ջերմուկում բուժական աղբյուրների քանակը հասնում է 40-ի: Այնտեղից բխող ջուրը ունի 57-64
° C ջերմություն:
Ջերմուկի հյուրանոցները տարբերվում են որակյալ ծառայություններով,ժամանակակից
սարքավորումներով և բժշկական ախտորոշումներով: Այտեղի հյուրանոցները մեկը մյուսից
տարբերվում են և Ձեր մտքում կթողնեն երկար ու ջերմ հիշողություններ:Օրինակ ՝<<Անուշ>>
հյուրանոցը գտնվում է Ջերմուկ քաղաքի կենտրոնում ՝<<Օլիմպիա>>առողջարանի կողքին
:Հյուրանոցից բացվում են Ջերմուկի ջրվեժի և տաք աղբյուրների գեղատեսիլ տեսարանները:

<<Օլիպիա>>առողջարանը հայտնի է իր հանքային ջրերի տաք աղբյուրներով և բժշկական
ծառայությունների ընդլայնվածությամբ: Հիպոթերմիկ հանքային և բուժական ջրերը
հանդիսանում են առողջարանի կազդուրման հիմքը:
1975թվականին կառուցվել է <<Ջերմուկ Աշխարհ>>բժշկական կենտրոնը: 30-ամյա տարիների
փորձը և բուժանձնակազմի պրոֆեսիոնալությունը երաշխիք է բուժման ճիշտ կազմակերպման և ազատ
ժամանցի համար: Համալիր բուժումը Ձեզ կապահովի արդյունավետ առողջացում: Եթե դուք լինեք
Ջերմուկում ,ապա կցանկանաք Ձեր աչքերով տեսնել Ջերմուկի ջրվեժը: Գեղատեսիլ լանջից դուք
կտեսնեք հիասքանչ բնությունը ,և ջրի գույների հարուստ տարերքը: Ջրի խշշոցը կհնչիի Ձեր
ականջներում և երկար արձագանքներ կթողնի:
Գնդեվանքը Ջերմուկում կառուցվել է 10-րդ դարում ՝Սոփիա իշխանուհու նախաձեռնությամբ: Վանքը
գտնվում է ձորի կենտրոնական մասում:Հին կառույցներից մեկում հայտնաբերվել է զառիվար մի
ճանապարհ ,որը տանում է դեպի հնամենի ջրհորը:Գնդեվանքը հանդիսանում է ճարտարապետական
մասունք ,որը հասել է մինչև մեր օրերը:
Ջերմուկը Հայաստանի տաք աղբյուրների և կլիմայական առողջարաններից ամենախոշորն է: Որպես
կանոն՝ կլիման լեռնային-ալպիական է: Ամառը շատ շոգ չէ,իսկ ձմեռը երկար է և ձյունառատ,բայց
հաճելի է և տաք: Տարվա ընթացում տաք օրերի քանակը 250-300օր է:Մթնոլորտային ճնշումը 600մմ
է:Տարվա կտրվածքով տեղումների քանակը 600մմ է,իսկ հարաբերական միջին խոնավությունն 45-
48% է:
Մարդկանց հիմնականում գրավում է արևոտ եղանակը,առանձնահատուկ բուժիչ հանքային ջրերը,
բնության գեղատեսիլ վայրերը, մեղմ կլիման , մաքուր օդը և ցածր խոնավությունը:Այդ պատճառով
Ջերմուկը , ոչ միայն Հայաստանում ,այլ նաև նրա սահմաններից դուրս,համարվում է բուժման
,հանգստի և ազատ ժամանցի ամենաահարմարավետ վայրերից մեկը:
Առողջ կլինես,ամեն բան կհասցնես:Սա հենց այնպես չի ասված…
Այցելելով Ջերմուկ ՝դու քեզ ոչ միայն առողջ կզգաս ,այլև՝ ինքնավստահ և ուժեղ:
Բնությունն մեզ այսպիսի հրաշք է պարքևել ,և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ընկղմվել նման
իրական հեքիաթի մեջ..

Տարածել ․
RSS
Follow by Email
Facebook
Google+
https://toptrip.info/am/destination/armenia/jermuk/
Twitter
LINKEDIN
INSTAGRAM

Articles

Find More  

Call Now