Դիլիջան

Դիլիջան կամ ինչպես ասում են՝ հայկական Շվեցարիա...

Dilijan_azgayin_park

Այս տարածաշրջանը հաճախ անվանում են հայկական Շվեցարիա: Միգուցե ընդհանրությունները շատ են, բայց մի բան ակնհայտ է, որ Դիլիջանը առանձնանում է ոչ միայն գրավիչ տեսարաններով, այլ նաև մեղմ եղանակով:

ԽՍՀՄ տարիներին  այն կինոմատոգրաֆների, կոմպոզիտորների, նկարիչների, գրողների հանդիպման վայր էր:  

Mimino statue_Dilijan

Նրանք ստեղծագործում  էին հենց  այստեղ: Այսօր  այն տուրիզմի  կենտրոն է. գեղեցիկ հյուրանոցներով  և յուրահատուկ գունագեղությամբ աչքի ընկնող  դիտարժան վայրերով:              

Այստեղ այնքան  բնական  գեղեցկություն  կա, որը բավարար  է անհատի ստեղծագործական  միտքը  ոգեշնչելու  համար: Սաղարթախիտ  կաղնիների անտառները  վեր  են  խոյանում  քաղաքի  բոլոր կողմերից  և  հեռվից  տեսանելի  են: Ամռանը կարելի  է տեսնել  խոշոր  եղջերավոր  անասուններին  արոտավայրերից  քաղաքի  միջով  դեպի  գյուղ  տանող գյուղացիներին և մոտակա անտառներից սունկ ու լեռնային խոտաբույսեր հավաքող մարդկանց:

Dilijan

Տեղի ճարտարապետության մեջ  գերակայում են կղմինդրե և գերաններից պատրաստված  տանիքները: Նույնիսկ պահպանվել են սովետական ժամանակաշրջանի հուշարձանների հետքերը: Կարծես  պատմությունը դարձել է այս վայրերի կենդանի վկան:

Dilijan_Tufenkyan

Այստեղ կարելի է տեսնել միջնադարյան Հաղարծինը և Գոշավանքը և զգալ ժամանակի շունչը: Հաղարծնի գեղեցիկ համալիրը (Հաղարծին նշանակում է  արծիվների պար) կառուցվել է 12-րդ դարում ՝ Բագրատունյաց թագավորության երկու նախարարների կողմից:

Այն գտնվում է անտառային հովտում  և շրջապատված է հսկայական ծառերով: Հաղարծնի համալիրում կան 3 եկեղեցիներ՝ Գրիգոր Լուսավորչի, Կույս Մարիամի՝ կոչված Սուրբ Աստվածածին և Սուրբ  Ստեփանոսի զանգակատունը: Եկեղեցին նաև հայտնի է նրանով, որ այստեղ պատկերված են Կույս Մարիամը և Փրկիչը, և այս աշխատանքը հանդիսանում է ճարտարապետության գլուխգործոցը:

Haghartsin_Dilijan

Բագրատունիների տոհմի դրոշմը կարող ենք տեսնել Սուրբ Ստեփանոսի զանգակատան հետնամասում: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կան մի քանի յուրահատուկ  խաչքարեր, արևային ժամացույց և զարմանահրաշ կամարներով սեղանատուն: Համալիրը գտնվում է գլխավոր ճանապարհից 4 կիլոմետր հեռավորության վրա:

Այցելե՛ք Դիլիջան և վայելե՛ք բնության ու պատմության այս յուրօրինակ միասությունը։

Տարածել ․
RSS
Follow by Email
Facebook
Google+
https://toptrip.info/am/destination/armenia/mountainous-armenia-dilijan/
Twitter
LINKEDIN
INSTAGRAM

Articles

Find More  

Call Now