Տաթևի վանք

Տաթևի վանք՝ բոլոր գեղեցկությունների համաձուլումը․․․

Տաթևը Հայաստանի ամենահայտնի վանքերից մեկն է: 7-րդ դարի վերջին շատ սուրբ մասունքներ բերվել են Տաթև և մինչև օրս պահվում են այստեղ: Տաթևում է թաղված հայտնի աստվածաբան ու փիլիսոփա Սուրբ Գրիգոր Տաթևացին /1346թ-1411թ/:

Տաթևի վանական համալիր կարելի է  հասնել  աշխարհի ամենաերկար ճոպանուղու միջոցով, որի երկարությունը համարյա 6 կիլոմետր է: Դու ճախրում ես բնության գեղեցկության վրայով, և քո մարմինը մեծ բավականություն է ստանում այն բանից, որ դու գտնվում ես այդպիսի գեղեցկության մեջ:

 

Tatever

Տաթևի վանքի  կիրճում  դուք կտեսնեք Սատանայի կամուրջը: Սա մի կամուրջ է, որ ստեղծվել է բնության կողմից:

satani kamurj,Tatev

Ավանդության համաձայն վանքը անվանվել է Թադևոս առաքյալի աշակերտ՝ Եվստաթևոսի պատվին: Վանքը տեղակայված է Հայաստանի հարավ-արևելքում՝ Սյունիքում, Գորիս քաղաքից ոչ հեռու: Վանքի հեռավորությունը Երևանից 280 կիլոմետր է: Հայ պատմաբանները գրում են, որ Տաթևի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում և եղել է մի համեստ մատուռ: Ավելի ուշ վանքը դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստ: Կա նաև գրավոր ապացույց, որը պատմում է վանքի ծագման մասին, ըստ որի վանքի հիմնադիրները եղել են իշխան Աշոտը, ինչպես նաև նրա կին Շուշանը, Գրիգոր Սուփանը, Գեղարքունիքի իշխան Ձագիկը: Այս մարդկանց դիմաքանդակները  տեղադրված են վանքի արևելյան ճակատային մասում:

Tatev monastery

10-րդ դարում Տաթևն ուներ 1000 մարդ կազմող  բնակչություն և վերջինիս կազմի մեջ մտնում էին մի քանի գյուղեր: Այս ժամանակաշրջանում  է հիմնադրվել նաև վանքի դպրոցը, որտեղ ուսուցանում էին հումանիտար առականեր և վայելչագրություն: Հովնան Որոտնեցին /1315-1388թթ/ և Գրիգոր Տաթևացին /1346-1411թթ/ մեծ դեր են խաղացել Տաթևում հումանիտար գիտությունների և մանրանկարչության զարգացման գործում: 13-րդ դարում Տաթևի ենթակայության տակ էին մտնում շուրջ 680 գյուղեր: 14-15րդ դարերում Տաթևը դարձավ հայկական գիտության և մշակույթի կենտրոններից մեկը:

1931թ.-ի երկրաշարժի ժամանակ վանքը խոշոր վնասներ է կրել: Ավերվել է Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու գմբեթը և Զանգակատունը: Վերջին տարիներին Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին վերականգնվել է, բայց Զանգակատունը մինչև օրս քանդված է:

Tatev_Monastery

Կան շատ առասպելներ, որոնք տարբեր կերպ են բացատրում Տաթև բառը: Ամենահայտնին պատմում է այն մասին, որ վանքը կառուցող վարպետը դիմել է իր օգնականին, որպեսզի նա 2 տաշեղներ բերի: Վարպետը դրանք մոտեցրել է իր շուրթերին և շշնջացել. «Թող Սուրբ Հոգին ինձ թևեր տա»: Հայերեն հնչում է այսպես․ «Տա թև»:

Վարպետի թիկունքին անսպասելիորեն թևեր են աճել: Սուրբ Հոգին լսել է նրան և կատարել խնդրանքը: Վարպետը թռել է, իսկ ավանդությունը՝ մնացել…

Tatev

Ահա այսպիսին է Տաթևի վանքը՝ իր ավանդությունով, գեղատեսիլ ու անկրկնելի բնությամբ, հնամենի պատմությամբ և շատ-շատ այլ բաներով, որոնց կարելի է ծանոթանալ՝ այցելելով այս արտասովոր վայրը:

Տարածել ․
RSS
Follow by Email
Facebook
Google+
https://toptrip.info/am/destination/armenia/tatev/
Twitter
LINKEDIN
INSTAGRAM

Articles

Find More  

Ի՞նչ կհասցնեք տեսնել Գյումրիում 5 ժամվա ընթացքում

Մենք Գյումրի էինք այցելել մի քանի ժամով, ուստի անհրաժեշտ էր հնարավորինս օպտիմալ օգտագործել ժամանակը։ Նախնական պայմանավորվածության հանաձայն Վարդանանց հրապարակում մեզ դիմավորեց և Գյումրու հետ ընկերացրեց Գյումրի Տուր ընկերության համահիմնադիր Գոռ Թորոսյանը։ Երկու խոսք Գոռ Թորոսյանի մասին Թեև Գոռը մասնգիտությամբ պատմաբան է, բայց մարզի և քաղաքի նկատմամբ սերը դրդել են որակավորվել որպես զբոսավար։  Եվ համառ ջանքերի ու թիմային աշխատանքի շնորհիվ հիմնել …

Continue reading  

Call Now