Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդ՝ միլիոնավոր կյանքերի մասին պատմող կենդանի հուշակոթող․․․

1915-ից 1922 թթ․-ին Օսմանյան կայսրությունում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Երևանում կառուցվեց հրեական «Հոլոքոսթի թանգարանի» նման թանգարանային համալիր:

Նախագիծն արվել է ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սաշուր Քալաշյանի և նկարիչ Հովհաննես Խաչատրյանի կողմից: Երկհարկանի ցուցահանդեսային տարածությունը գտնվում է բլրի վրա, որպեսզի ուշադրությունը չշեղի ավելի բարձունքում գտնվող հուշարձանից: Այստեղից դուք կտեսնեք ամբողջ քաղաքը, ինչպես նաև ձեր առջև հեռվում կբացվի վեհասքանչ Արարատը:

Հազարավոր կյանքեր խլած և բազմաթիվ ճակատագրերի վրա խաչ քաշած սարսափելի պատմական իրադարձության մասին պատմում են լուսանկարների, փաստաթղթերի, թերթերի լրահաղորդումների, ֆիլմերի միջոցով:

Tsitsernakaberd_memorial

Թանգարանից ձգվում է լայն արահետ՝ շրջապատված պատերով, որի երկարությունը 100 մետր է: Պատի վրա փորագրված են ջարդերի ենթարկված քաղաքների և գյուղերի անունները: Պատը տանում է դեպի հուշահամալիր, որը կառուցվել է 1967 թվականին:

Այն կազմված է 40 մետր բարձրություն ունեցող սյունից, որի կողքին շրջանագծով դասվարված 12 բազալտե քարեր են: Քարերը թեքված են, որպեսզի պահպանեն հավերժական կրակը: 12 թեքված սալերը իրենցից ներկայացնում են Արևմտյան Հայաստանի 12 նահանգները:

Ծիծեռնակաբերդի տարածքում թանգարանին մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր։ 

Հուշահամալիրը գտնվում է Ծիծեռնակաբերդ բլրի վրա, որտեղից դուք կարող եք հասնել պուրակի վերջը, ուր գտնվուն են Հուշակոթողը և թանգարանը:

Tsitsernakaberd

Երևանում կառուցված  Ցեղասպանության համալիրը կենդանի պատմություն է, որը պատմում է  20-րդ դարում կես միլիոն հայերի կյանք խլած առաջին ցեղասպանության մասին: Որոշ ինքնատիպ ճարտարապետական և քանդակագործական աշխատանքներ գտնվում են մեծ պուրակի բլրի վրա: Այստեղ կան նաև արվեստի և հասարակական այլ համալիրներ:

Բուն Ցեղասպանության Համալիրը բաղկացած է ստորգետնյա թանգարանից, ուր պահպանվում են գրադարանային և արխիվային նյութեր: Առանցքային ուղին, որ տանում է դեպի կենտրոնական կոթող, զուգահեռ է 100 մետր երկարությամբ պատին:

90-ականների սկզբին այստեղ տեղադրվել են խաչքարեր այն հայերի հիշատակին, ովքեր 1980-ականներին սպանվեցին ադրբեջանական Սումգաիթ, Կիրովաբադ և Բաքու քաղաքներում: Կենտրոնական հուշակոթողը կազմված է շրջանաձև կառույցից, որը պահպանում է Հավերժական կրակը:

Կարծես մեր առջև հուշակոթող-սրբատեղի է: Հիշատակի դահլիճը բազալտե 12 թեքադիր մույթերով պարփակված տարածություն է. կենտրոնում՝ զոհերի հիշատակի Հավերժական կրակը։ Այս պատերի ձևը հիշեցնում է հայկական ավանդական խաչքարերը:

Armenian_Genocide_Museum

Եթե դուք Երևանում եք, ապա այս թանգարան պետք է այցելեք առաջին հերթին: Սա վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր չեն սիրում շրջել թանգարաններով: Տարվա յուրաքանչյուր եղանակին գտեք ժամանակ և անցեք ոչ միայն այս գեղատեսիլ, խաղաղությամբ և հանգստությամբ լցված պուրակով, այլև խորասուզվեք անցյալի մեջ, որը միշտ մեզ հետ է…

Այստեղից ոչ ոք չի հեռանում առանց ներքին ապրումների։ Այս վայրը յուրաքանչյուրին ստիպում է մտածել մարդկային միջամտության և այն մասին, որ բոլորս էլ մեզնից հետո այս աշխարհում թողնում ենք մեր հետքերը՝ լավ կամ վատ արարքները…

Genocide memorial_Yerevan
Տարածել ․
RSS
Follow by Email
Facebook
Google+
https://toptrip.info/am/destination/armenia/tsitsernakaberd/
Twitter
LINKEDIN
INSTAGRAM

Articles

Find More  

Call Now