Ծաղկաձոր

Ծաղկաձոր՝ լեռնադահուկորդների սիրելի վայրը․․․

Ծաղկաձոր բառը հայերենից թարգմանաբար նշանակում է ծաղիկների դաշտ, ավելի ստույգ՝ ծաղիկների ձոր: Սա նշանակում է, որ մեր առջև բացվելու է հովիտ՝ խոշոր լանջերով և շատ ծաղիկներով: Այս տեղանքի համար բավականին հրապուրիչ անվանում…

Ծաղկաձոր քաղաքը տեղակայված է Թեղենիս լեռան լանջին: Այն զարգացող տուրիզմի ու լեռնադահուկային սպորտի կենտրոն է և հայտնի է իր 5 կայաններ ու ավելի քան 10 ուղեգիծ ունեցող ճոպանուղիով:

Այս ճոպանուղին գտնվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ 2819 մ բարձրության վրա: 6175 մ երկարությամբ դահուկային վերելակն ընդունում է դահուկորդներին ծովի մակարդակից 1966-2819 բարձություններից:

Teghenis_Tsaghkadzor

Ճոպանուղին շահագործվում է սկսած 1967 թ.-ից: Հետագայում՝ 2004թ.-ին այն ամբողջությամբ վերանորոգվել է և ժամանակակից ձևավորում ստացել իտալական «Լայտներ» ընկերության կողմից՝ ՀՀ Կառավարության հովանավորության ներքո:

Ծաղկաձորի ճոպանուղին երկրի առաջատար տուրիստական գեղատեսիլ վայրերից մեկն է, որտեղ միաձուվում են հիասքանչ բնությունը, շքեղ տեսարանները, գեղեցիկ վայրերի առատությունը, արտաքին տեսքի անկրկնելիությունն ու գույների բազմազանությունը:

Ճոպանուղին թույլ է տալիս այցելուներին զգալ Հայաստանի բնության անապականությունը և գրավչությունը: Մենք համոզված ենք, որ Ձեզ դուր կգա այդպիսի զբոսանքը բնության գրկում, քանի որ դուք կլինեք Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկում:

Այսօր և՛ ճապնուղին, և՛ արահետները հագեցած են բարձրակարգ տեխնիկայով և սարքավորումներով:

Tsaghkadzor_ropeway

Ծաղկաձորի լեռնադահուկային շրջանը Կովկասում ամենալավն է:

Արհեստական ձյուն մաքրող մեքենաներն ու քարշակները լեռնադահուկային ճանապարհներն ամեն եղանակի դարձնում են հաճելի: Խնամված  լեռնային ուղեգծերը կգոհացնեն ինչպես պրոֆեսիոնալ դահուկորդներին, այնպես էլ սիրողական սպորտով զբաղվողներին:

Առողջարանում կան հատուկ ճանապարհներ և՛ սկսնակների համար /մի քանի հատուկ ձյունե ուղիներ/, և՛ դահուկային վերելակ, մանկական վերելակ: Այստեղ կան գերազանց ճանապարհներ սնոուբորդինգի (snowboarding) համար:

Ամեն տարի Ծաղկաձորի ճոպանուղում անցկացվում է FIS միջազգային մրցաշարը:

Հիասքանչ բնությունը, մաքուր օդը, արևի լույսի առատությունը ամեն բան միաժամանակ դարձնում են անկրկնելի և գրավիչ:

Tsaghkadzor_snowboarding

Ձմեռային սեզոնը սկսվում է դեկտեմբերի կեսերին և ավարտվում է մարտի վերջին:

Կայաններն աշխատում են առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 18-ը: Այս ամենն արվում է զբոսարջիկների հարմարավետության համար, որպեսզի նրանք կարողանան վայելել բնության գեղեցկությունը և օդում գտնվելու հաճույքը:

Ծաղկաձորի հյուրանոցներն առանձնանում են հարմարավետությամբ և հյուրընկալությամբ: Նրանք շատ են և յուրաքանչյուրն էլ լավ ու հաճելի է:

Tsaghkadzor_Armenia

«Մարիոթ» հյուրանոցն առողջարանային քաղաքի հիասքանչ լեռներին հաղորդում է ժամանակակից շքեղություն: Անկախ նրանից, թե ձեզ մոտ արձակուրդներ են կամ ընտանեկան հավաքույթ, դուք ոտքով եք ճամփորդում, թե գերադասում եք հեծանիվը, դահուկը, Դուք կգտնեք այն ամենն, ինչ անհրաժեշտ է Ձեզ Ծաղկաձորում: Հյուրանոցը կահավորված է գույների բնական ներկապնակով, կիրառելով տաք գունային գաման, բարձրաոճ կահույքը և ակցենտներ տեքստիլից:

Հյուրանոցը հաճախորդներին առաջարկում է ինչպես ակտիվ հանգիստ, այնպես էլ խաղաղ հանգիստ բնության գրկում: Ծաղկաձորի «Մարիոթ» առողջարանային համալիրը կատարյալ տեղ է հարսանիքի, տոնակատարությունների կամ գործնական հանդիպումների համար:

Tsaghkadzor_marriott

Ծաղկաձորն ինչպես առողջարան ունի եզակի առանձնահատուկություն. այստեղ մարդու առողջացումն ապահովում են արյան մեջ հեմոգլոբինի բարձրացմամբ: Այդ պատճառով քաղաքը դառնում է հայտնի էկոտուրզմի սիրահարների համար: Դեռ խորհրդային ժամանակներում  հայտնի մարզիկները մարզվում էին հենց այստեղ: Չէ որ ֆիզիկական պատրաստվածությունն արագ բարելավվում էր, իսկ մարզումները տանում էին հաջող մրցաշարերի:

Teghenis

Կեչարիսի վանքը հայ ժողավրդի գեղարվետական ժառանգությունն ու պատմության արձագանքն է: Այն գտնվում է քաղաքի հյուսիս-արևելքում, աչքի է ընկնում ընդարձակությամբ, հարուստ ճարտարապետական պատմությամբ և արտաքին շքեղությամբ:

Kecharis_Tsaghkadzor

Այսպիսին է Ծաղկաձորը… Հարմարավետության, բարության, ուրախության, մարդկության պարզ գրկաբացության և ջերմ խոսքերի  արահետը:

Այցելե՛ք և համոզվե՛ք ինքներդ։

Տարածել ․
RSS
Follow by Email
Facebook
Google+
https://toptrip.info/am/destination/armenia/valley-of-flowers-or-tsaghkadzor/
Twitter
LINKEDIN
INSTAGRAM