Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Այն հիմնադրվել է Արգիշտի 1-ին թագավորի կողմից մ.թ.ա. 782թ.-ին: Էրեբունի ամրոցն անցած օրերի հիասքանչ ապացույց է և կենդանի հուշակոթող: Ամրոցը գտնվում է Արինբերդ բլրի վրա, որը նշանակում է «Արյան բերդ»:

Պատճառն այն է, որ այդ բլրի վրա այնքան շատ կակաչներ էին աճում,որ թվում էր՝ բլուրը լողում է արյան մեջ: Այստեղից էլ առաջացել է բլրի անվանումը: Եվ հենց այդ բլրի վրա էլ կառուցվել է Էրեբունի քաղաքը: Այդ ժամանակ պետությունը կրում էր Ուրարտու անվանումը:

Erebuni

Էրեբունի և Երևան անվանումները հնչեղությամբ նման են: Այս պատճառով կա մի վարկած, որ Էրեբունին նույն Երևանն է: Գիտնականները որպես ապացույց համարում են Արգիշտի թագավորի թողած սեպագիր արձանագրությունը, որը հայտնաբերվել է Արինբերդ բլրում: Այս արժեքավոր գտածոները մինչև օրս պահպանվում են Էրեբունի թագարանում:

Erebuni tangaran

Քաղաքի աշխարհագրական դիրքը բավականին ինքնատիպ է: Հրազդան գետը քաղաքը բաժանում է 2 մասի: Բայց քաղաքի մեծ մասն ընկած է գետի ձախակողմյան ափին:

Քաղաքին անկրկնելի գեղեցկություն է հաղորդում գետի առափնյա մասը, որտեղ կառուցվել են սրճարաններ, ռեստորաններ, և առհասարակ աչք է շոյում բնական գեղեցկությունն՝ իր ողջ հմայքով:

Hrazdan get

Քաղաքի ամենահին մասը Շենգավիթն է, և այն սկսվում է Երևանյան լճի կողմից: Այս վայրը հիշատակվում է մ.թ.ա․ 4-րդ դարից սկսած: Հենց այստեղ է հայտնաբերվել արմենոիդ ռասսայի գանգը: Այն ամենն, ինչ հավերժացրել է պատմությունը և հասել է մինչև մեր օրերը՝ պահված է Շենգավիթ թանգարանում:

Քաղաքի կլիմայական առանձնահատկությունները իրենց տեսակով ապշեցնող են: Նույնիսկ Երևանը արևային քաղաք են անվանում: Մեկ տարում արևային օրերի քանակը հասնում է 288-ի: Կլիման հիմնականում չորային է, իսկ ամռանը՝ բավական շոգ:

Yerevanyan lich

Արդի Երևանը որպես Հայաստանի Սովետական Հանրապետության մայրաքաղաք, թվագրվում է 1924 թվականից սկսած: Հենց այդ ժամանակ է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը գծագրել Երևանի նախագիծը՝ քաղաքի կենտրոն ընտրելով Հանրապետության հրապարակը: Հանրահայտ ճարտարապետը մանրամասն ուսումնասիրել է հին հայկական տաճարների առանձնահատկությունները և ստեղծել է քաղաքի 2 գլխավոր կառույցները՝ Կառավարական շենքը և Օպերայի ու Բալետի պետական ակադեմիական թատրոնը:

1937թ.-ին Թամանյանի նախագիծը ձեռք բերեց համաշխարհային ճանաչողություն և Փարիզի ցուցահանդեսում արժանացավ ոսկե մեդալի:

Opera house_Yerevan

Քաղաքն ունի հիանալի տոներ, որոնց անհամբեր սպասում են ինչպես տեղացիները, այնպես էլ քաղաքի հյուրերը: Սկսած 2004թ.-ից ամեն ամառ Երևանում անցկացվում է «Ոսկե ծիրան» փառատոնը, որն արդեն վայելում է մեծ ժողովրդականություն՝ հանդիսանալով քաղաքի ինքնատիպ խորհրդանիշը:

«Էրեբունի-Երևան» փառատոնն արդեն ուրիշ պատմություն է: Ամենամյա փառատոնի ժամանակ ամբողջ քաղաքը կենդանանում է տոնական համերգներով ու գունագեղ միջոցառումներով:

erebuni-yerevan

Երևանը հարուստ է թանգարաններով, որոնք իրենց ամբողջ շքեղությամբ և վեհությամբ ներկայացնում են ազգի շունչը, նրա անկրկնելի մշակույթը: Նրանցից ամենապատկառելիներն են Հայաստանի Պատմության թանգարանը, Ազգային Պատկերասրահը, Մատենադարանը (ձեռագրերի հարուստ ֆոնդ), Ժամանակակից Արվեստի թանգարանը, Եղեռնի թանգրանը, Ռուսական մշակութի թանգարանը, «Մայր-Հայասատան» զինվորական թանգարանը:

Շատ հարուստ ազգագրական նյութերով են առանձնանում երկրաբանության և փայտամշակման թանգարանները:

Matenadaran

Երևանի մետրոպոլիտենը ճարտարապետական ազգային դպրոցի և ժամանակակից ինժեներական մտքի, դարավոր սովորությունների համարձակ համադրություն է:

Վերջին ժամանակաշրջանում Երևանի քաղաքաշինարարներին ավելի ու ավելի է անհանգստացնում քաղաքային տրանսպորտի օպտիմալ շահագործումը: Մետրոպոլիտենի շատ կայարանների մոտ կառուցվել են ընդարձակ ստորգետնյա առևտրի կենտրոններ:

metro_Yerevan

Կասկադն աստիճանների տեսքով զանգվածային շինություն է, որը սիրված է քաղաքացիների կողմից: Քաղաքի կենտրոնից այդ աստիճաններով կարելի է բարձրանալ ջրի մակարդակից մոտավորապես 400 մետր բարձր: Այսպիսով, դուք կարող եք հայտնվել քաղաքի մեկ ուրիշ թաղամասում: Այնտեղից ամբողջ քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Վերևից տեսարանը տպավորիչ և ոգևորող է…

kaskad_yerevan

Մայրաքաղաքի եկեղեցիներն իրենց տեսքով և ներքին հարդարանքով նման չեն իրար:

Սուրբ Սարգիսի Առաջնորդական եկեղեցին գտնվում է Հրազդան գետի ափին: 1679 թ․-ի երկրաշարժի ժամանակ եկեղեցին ավերվել է: Այժմ մեր առջև վեր է խոյանում եկեղեցու վերանորոգված տարբերակը, որը ապշեցնում է իր կահավորվածությամբ, պարզությամբ և նրբագեղությամբ:

Կապված այն բանի հետ, որ Հայաստանը առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, տաճարների և եկեղեցիների ճարտարապետությունը իրենից ներկայացնում է կրոնական սկզբի և ազգային կոլորիտի համաձուլում: Քաղաքի համարյա բոլոր սրբատեղիները ավերվել են, սակայն վերականգնվել և ձեռք են բերել անկրկնելի տեսք:

Zoravor_Surp_Astvatsatsin_Church

Առաջարկում ենք դիտել Երևանին նվիրված բազմաթիվ երեգերից մեկը ՝ Իմ սիրտի մայրաքաղաք Երևան։

Տարածել ․
RSS
Follow by Email
Facebook
Google+
https://toptrip.info/am/destination/armenia/yerevan/
Twitter
LINKEDIN
INSTAGRAM

Articles

Find More  

Call Now