Հայաստան

Կա մի առասպել, ըստ որի Նոյան Տապանը մինչև այժմ էլ գտնվում է Արարատ լեռան վրա: Ցանկության դեպքում կարելի է ռիսկի դիմել և մեկնել հետաքրքիր ճանապարհորդության՝ այդ տապանը գտնելու համար: Եվ եթե դուք այն չգտնեք, ապա ուրիշ բան կտեսնեք: Դուք կբացահայտեք Անդրկովկասի մշակույթներից մեկը, քանի որ կհայտնվեք Հայաստանում:

Հայաստանը որպես պետություն ձևավորվել է մ.թ.ա. 6-րդ դարում: Հայաստանն անցել է շատ փորձությունների միջով: Այս երկիրը նվաճել են և՛ մոնղոլները, և՛ թուրքերը, և՛ պարսիկները: Հայաստանը տեսել է դժվարին ժամանակներ: Բայց չնայած դրան հայերը պահպանել են իրենց մշակույթային արժեքները և համապատասխանաբար ազգային խոհանոցը:

Հայկական խոհանոցը ուժեղ կամքի տեր է` կրակոտ, վճռական, երբեմն հանդուգն, բարի, և վերջապես գրկաբաց:

Նա պարունակում է ամենահին ժամանկների և ամբողջ աշխարհի խոհանոցների առանձնահատկությունները: Խորոված, քյուֆթա, բաստուրմա, բոզբաշ, սուջուխ, սպաս՝ ահա այսպիսի անսովոր անուններ, որոնք խոսում են Հայաստանում խոհանոցով զբաղվող մարդկանց մասին…

Այո, և ոչ քիչ էլ խոսում է այն մարդկանց մասին, որոնք համտեսում են տեղական խոհանոցի ուտելիքները:

armenian food

Ինչպիսին է հայկական ազգային խոհանոցը:

Առաջին հերթին, երևի գաղտնիքը կայանում է ավադույթների պահպանման մեջ: Եթե Եվրոպայում անըդհատ փնտրում են նոր խոհարարական մտահղացումներ, ապա Հայաստանում մարդիկ համոզված են լավագույնը ժամանակի ընթացքում փորձվածն է: Շատ ընտանիքներ նույնիսկ պահպանում են հին խոհանոցային պարագաներ, որոնք փոխանցվում են մի ընտանիքից մյուսին, ինչպես ավելի հուսալի ու ժամանակի ընթացքում փորձված: Միանգամայն հավանական է, որ դրա պատճառը ուտեստների պատրաստման բարդ պրոցեսն է:

Բաղադրատոմսերի համաձայն, ամեն մի մթերք խորհուրդ է տրվում պատրաստել առանձին և միայն վերջում խառնել իրար մեկ ընդհանուր կաթսայի մեջ: Մեծ ուշադրություն է դարձվում բաղադրիչների խառնման և ուտեստի համեմունքների վրա:

Barbecue_Armenian

Հայկական ազգային խոհանոցն օգտագործում է  մեծ թվով մսամթերքներ: Քանի որ մարդիկ անհիշելի ժամանակներից զբաղվել են անասնապահությամբ, բուծել են տարբեր ընտանի կենդանիներ, ապա ավանդույթները պահպանվել են և խորը ներթափանցել են Հայկական խոհարարական պատմության մեջ: Հայկական խոհանոցի ազգային կերակուրները պատրաստվում են տավարի մսից, տարբեր ցեղատեսակի ոչխարի մսից, խոզից, ցուլից, հնդուհավից, բադից, հավից՝ ավելացրած տարբեր համեմունքներ:

Հատկապես այն համեմունքներն են երկրում շատ ընդունված, որոնք ուտեստներին հատուկ համ են տալիս՝ գինձ, թարխուն, անանուխ, ռեհան, սև պղպեղ, սխտոր, սոխ, ցիտրոն: Համեմունքները ստեղծում են կերակուրի ամբողջական պատկերը և առանձնացնում են այն շատ այլ կերակուրներից:

Հայաստանում կարելի է համտեսել մեծ քանակով համեղ պանիրներ:  

Yerevan_Market

Կովկասն առանձնանում է ազգային կերակուրները պատրաստելու և մատուցելու հմտությամբ, իսկ Հայաստանում նույնիսկ դա հարգալից վերաբերմունք է ուղղված պատրատող անձին: Ազգային կերակուր պատրաստելու հմտությունը նշանակում է լինել իսկական հայ կամ հայուհի: Եվ այդ գործընթացը սովորաբար ոչ հեշտ գործ է ու խլում է շատ ժամանակ: Օրինակ դիտարկենք քյուֆթան: Այն պատրաստելու համար միսը ծեծում են մինչև խյուս դառնալը, այնուհետև եփում են արգանակի մեջ: Ավանդական դոլման գառնուկի կտրտած միս է և խաղողի տերևներ:

Եվ Հայստանում ոչ ոք չի զլանում այս կերակուրի վրա երկար ժամանակ ու էներգիա ծախսել. տապակել բոլոր այս բաղադրիչները, եռացնել, ապա անցկացնել մսաղացով, որպեսզի ստանալ ինչ-որ համով, բուրավետ և նուրբ  կերակուր: Եվ անպայման բուրավետ, քանի որ Հայաստանում հատկապես դա գնահատվում է:

Կարևորը այստեղ բադրիչների ճիշտ համադրությունն է: Սոխը ավելացվում է համարյա բոլոր կերակուրներին, իսկ սխտորը՝ որոշներին:

Dolma Festival

Ոչ ոք չի համարձակվի մրցել հայկական խոհարարների հետ գառնուկ պատրասլու գործում: Եվ նույնիսկ բանջարեղնների ավելացմամբ. սմբուկի, լոլիկի, կաղամբի, լոբու, կարտոֆիլի: Դու կարող եք փորձել մածունը սխտորով, համը երկար կհիշվի:

Ինչը որ կհամտեսեք Հայաստանում, անմոռանալի է… Դուք կհիշեք համը և կցանկանաք վերադառնալ և նորից փորձել: Ազգի շունչը ապրում է նույնիսկ խոհանոցում: Անվիճելի ճշմարտություն է, որ կարող է հասկանալ ամեն ոք, ով կայցելի Հայաստան…

Տարածել ․
RSS
Follow by Email
Facebook
Google+
https://toptrip.info/am/information/armenia/armenian-cuisine/
Twitter
LINKEDIN
INSTAGRAM