Հայաստան

Համարյա 3000 տարի հայկական մշակույթը գտնվում է զարգացման գործընթացի մեջ: Սա մարդկային ձեռքբերումների հիասքանչ խճանկար է, որը հավաքված է ճարտարապետության, երաժշտության, կերպարվեստի, գրականության, դիցաբանության, փիլիսոփայության, արհեստների և խոհանոցի բնագավառներից: Հայկական մշակույթի առանձնահատուկ բնավորությունը միշտ սկբունքորեն որոշվում էր Հայաստանի աշխահագրական դիրքից ելնելով:

Մի կողմից համաշխարհային առևտրական ճանապարհների խաչմերուկում գտնվելը մեծ ազդեցություն է թողել հայկական մշակույթի վրա, որը բերել է մշակույթների փոխանակման, շարունակելով հայ քաղաքակրթության աճը:

Հայաստանի մշակույթի համար կարևոր գործոն է հանդիսացել քրիստոնեական հավատը: Քրիստոնեությունը ընդունվել է Հայաստանում 301թ.-ին։ Քրիստոնեությունը ոգևորել և ծնել է հիասքանչ և չկրկնվող ձեռքբերումներ Հայաստանում, հատկապես երաժշտության, ճարտարապետության, ձեռագրերի, մատյանների լուսավորման բնագավառում։

Matyan voxbergutyan

Հարյուրամյակների ընթացքում հայ մշակույթը զարգացել է ժամանակակից, արտասովոր և ծաղկող բարգավաճող ակունքի վրա: Շատ բան հայ մշակույթում հիմնված է երաժշտության, պարի, գրականության և աշխարհագրական դիրքի հետ:

Հայ մշակույթը շատ տարբեր, բայց միևնույն ժամանակ նման է հարևան երկրների՝ Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև միջերկրական երկրներից Իտալիայի, Հունաստանի հետ: Հայ մշակույթը ուժեղ ազդեցություն է թողնում իր արևելքի հարևանների, ինչպես նաև ներքին ազդեցություն է թողնում Եվրոպայի և Արևմուտքի վրա:

Մշակույթը հայաստանում ունի շատ ուղղություններ, ամենագլխավորները շատ դժվար է առանձնացնել: Բոլոր ոլորտները փոխկապակցաված են և գունավորված են ազգային չկրկնվող երանգներով: Երաժշտությունը ինչպես դասական, այնպես էլ ջազային, շատ հայտնի է: Իսկ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը միջազգային կարգի է և հրաշալի հանդես է գալիս Երևանի Օպերայի և Թատրոնի շենքում:

Filharmonik nvagaxumb

Հայկական պարերը արմատներով գնում են դեպի շատ հեռուներ, որ նույնիսկ սկզբնաղբյուներն են անհայտ: Իսկ ազգային հայկական տարազը խոսում է ամեն մի դարաշրջանի մասին, որն ապրել է երկիրը: Մշակույթը դա բազմաթիվ թանգարաններ են, որոնք բացահայտում են հային բնորոշ բնավորությունը: Հայ վարպետների Հոգու ուժը և կամքի դրսևորումը փոխանցվում է սերդնդեսերունդ:

Գրականությունը սկիզբ է առնում Մովսես Խորենացու ժամանակներից: Արդեն 19-րդ դարում Խաչատուր Աբովյանը բացել է նոր ուղղվածություն հայ գրականության մեջ: Ինչպես նաև երկրի հիմնը գրվել է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության հիման վրա: Այժմ էլ որոշ փոփոխություններ կրելով երգվում է որպես հիմն:

armenian dance

Հայաստանը հայտնի է նաև իր գինով և բրենդ համարվող կոնյակով: Գորգագործության արհեստը փոխանցվում է սերնդից սերուդ: Պատկերները չեն կրկնվում, իսկ սյուժեները կապված են երկրի պատմության նշանակալի իրադարձությունների հետ:

«Սովետական Հայաստան» /1924թ/ Առաջին հայկական գեղարվեստական «Նամուս» կինոնկարը նկարահանվել է 1913թ.-ին: Հայ գեղարվեստական կինոյի հիմնադիրն է Համո Բեկնազարյանը: Կինոն շատ մեծ աճ է ունեցել: Սկսած 2004թ․-ից ամեն տարի հուլիս ամսին Երևանում անցկացվում է «Ոսկե Ծիրան» փառատոն: Հավաքվում են այս ասպարեզում գիտակները, թեժ քննարկումներ անում և համտեսում հակական անուշաբույր ծիրանը: Ի դեպ հայկական ծիրանը իր համով զարմացնում է բոլորին:

Armenian konyak

Սպորտը միշտ հայտնի է եղել Հայաստանում: Դեռ հին օլիմպիական խաղերում հայ բարձրաշխահիկ խավը ներկայանում էր որպես մասնակից: Նույնիսկ 281 թ․-ին կայացած 265-րդ օլիմպիական խաղերում ըմբշամարտիկների մրցումներում հաղթանակ է տարել Հայոց Տրդատ III Արշակունի թագավորը:

Ամենահայտնի սպորտի ձևերից են ֆուտբոլը, թենիսը, բասկետբոլը, ըմբշամարտը, բոքսը, ծանր ատլետիկան: Շախմատը տարածված է թե մեծերի և թե փոքրերի շրջանում: Անկախացումից հետո Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում /1999թ./, աշխարհի առաջնությունում /2011/ և շախմատային օլիմպիադայում /2006,2008,2012/: Կանանց հավաքականը հաղթել է 2003թ.-ի Եվրոպայի առաջնությունում:

chess

Հայ մշակույթը դարերի ընթացքում շատ նոր փոփոխությունների է ենթարկվել և վերափոխել է իր ակնթարթային արժեքները այլ արժեքների որով անցել է երկիրը:

Հայ մշակույթը հին և նոր մշակույթի կատարյալ համադրություն է:

Տարածել ․
RSS
Follow by Email
Facebook
Google+
https://toptrip.info/am/information/armenia/armenian-culture/
Twitter
LINKEDIN
INSTAGRAM

Call Now