Հայաստան

Հայկական դրամը Հայաստանի Հանրապետության պաշտոնական դրամական միավորն է և ազգային արժույթը: «Դրամ» բառը կարելի է թարգմանել որպես «փող»:

Հետաքրքիր է, որ դրամը առաջին անգամ թողարկվել է սկսած 1199թ.-ից մինչև 1375թ.-ը արծաթե մետաղադրամի տեսքով:

Հայաստանը հաստատեց Սովետական Միությունից իր անկախացումը այս ձևով, և Հայաստանում ստեղծվեց Հայաստանի կենտրոնական բանկը: 1993թ.-ին ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական Բանկին:

Արդյունքում Սովետական Միության անկումից հետո ԱՊՀ երկրներից մի քանիսը ցանկանում էին պահպանել միասնական դրամական միավորը՝ ռուսական ռուբլին: Բայց շուտով պարզ դարձավ, որ դժվար է պահպանել Ռուսական ռուբլին ոչ կայուն տնտեսական և քաղաքական իրավիճակների դեպքում:

Այն երկրները, որոնք դեռևս ռուբլու զոնայի մասնաբաժնում էին, ստիպված էին ստեղծել սեփական ազգային արժույթը: Իսկ Հայաստանը դրա կարիքը չուներ:

silver_Tigran_Mets

Հայկական դրամն ունի գրանշան, որը լայնորեն օգտագործվում է ֆինանսական փաստաթղթերում, համակարգչային նշանների մեջ և այլուր:

Նշանի առաջին պատկերները ստեղծվել են 1995թ.-ին: Ավելի ուշ Կենտրոնական  բանկը հայտարարեց մրցույթ  դրամի լավագույն ձևավորման համար: Դա արվեց, որպեսզի պաշտոնապես ներկայացվի համաշխարհային ֆինանսական կազմակերպությանը:

Մրցույթի արդյունքում երկու նախագծերն էլ հասցվեցին ավարտի: Նախագծերից մեկը, որը հաղթող ճանաչվեց «Դ» տարբերակն էր /սա դրամի առաջին տառն է/, որ ընդգծված էր 2 հորիզոնական ուղիղներով: Այս նշանի հեղինակները Կարեն Կոմենդարյանն և Ռուբեն Արուչյանն էին:

Երկրորդ ձևավորումը «ՓՈՂ» բառի առաջին տառն էր:

simbol of armenian dram

1993 թ.-ին Հայաստանի ազգային բանկը ստացավ Հայաստանի Կենտրոնական բանկ անվանումը: Եվ հենց այս ժամանակ ընդունվեց ազգային տարադրամի արժույթը (վալյուտան): Սկսած 1996թ.-ից Կենտրոնակն Բանկի կարևոր խնդիրներից մեկը երկրում գների հաստատուն պահելն է:

Միևնույն ժամանակ սկսած 1996թ.-ից 2001թ.-ը Կենտրոնական Բանկը կատարել է հսկայական աշխատանք դրամական փոխանցումները, հաշվետվությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործում: Դրա արդյունքում ստեղցվեց «ԱՐՔԱ» քարտը:

Կենտրոնական բանկի հիմնական խնդիրներից է նաև ազգային արժութի սատարումը, փողերի լվացման և տեռորի ֆինանսավորման կանխումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային ռեզերվների կառավարումը:

1994թ.-ին այն բանից հետո երբ ստեղծվեց Կենտրոնական Բանկը, թողարկվեց 10, 20 և 50 մետաղե լումանները, 1, 3, 5 և 10 դրամները: Այս պահին շրջանառության մեջ է գտնվում միայն 10 դրամանոց մետաղադրամը: Մյուս մետաղադրամները պաշտոնապես գտնվում են շրջանառության մեջ, բայց չեն կիրառվում, քանի որ նոմինալ արժեքի ցածր լինելու հետևանքով դրանցով ոչինչ հնարավոր չէ անել:

50 AMD

2003-2004թթ.-ին թողարկվեց մետաղադրամների 2-րդ սերիան: Դրանք 10, 20, 50, 100, 200 և 500 դրամական միավորներն էին: Այս բոլոր մետաղադրամները ունեն առաջին թողարկման տարեթիվը՝ 2003 թ. և 2004 թ.:

Հայկական թղթադրամների պատմությունն ավելի հետաքրքիր է: 1993 թ.-ի նոյեմբերի 22-ին թողարկվեցին առաջին թղթադրամները՝10, 25, 50, 100, 200, 500,1000 և 5000 արժույթներով:

Այս բոլոր թղթադրամները դադարեցվեցին 2004 և 2005թթ.-ին, քանի որ ներմուծվեցին նոր թղթադրամներ: Մարդիկ կարող էին փոխել իրենց հին թղթադրամները նորերով:

Այն ժամանակ, երբ 500 դրամանոց թղթադրամը փոխարինվեց նոր մետաղադրամով, շատերը՝ հատկապես երեխաները սկսեցին հավաքել 500 դրամներից հավաքածուներ: Եվ սա կարծես ազգային հատկություն է դարձել: Բոլոր դրամ հավաքելու արկղիկներում գցում են 500 դրամանոցներ:

Հետաքրքիր է, որ այս տենդենցը դեռ շարունակվում է: Իհարկե այս նմուշները հիմա այդքան հազվադեպ չեն, բայց մարդիկ չեն ցանկանում դրանք ծախսել, որովհետև դրանք շատ գեղեցիկ են և կարելի է կուտակել մինչև օգտագործելը:

500 dram

Երբ դրամը նոր էր ներմուծվել, նրա կուրսը այսպիսին էր՝ 1 դրամը = 200 Ռուբլի, 1 դրամը = 404 ԱՄՆ դոլլար:

Այժմ միջին փոխանակման չափն այսպիսին է՝

1USD = 400-500 դրամ

EUR = 450-600 դրամ

1РУБ. = 6-10 դրամ

Եվ այսպիսով, ի՞նչ կարող եք դուք անել 1 դոլլարով Հայաստանում: Ամենաքիչը 4 անգամ կարող եք երթևեկել քաղաքային տրանսպորտով, կամ գնել 400 լուցկու տուփ: Լուցկու տուֆը 10 դրամ է և դրամի թողարկումից սկսած չի փոխվում: Երկրում մարդիկ կատակում են, որ դա միակն է, որ հայկական դրամի թողարկումից հետո չի փոխվել:

Տարածել ․
RSS
Follow by Email
Facebook
Google+
https://toptrip.info/am/information/armenia/armenian-currency/
Twitter
LINKEDIN
INSTAGRAM