Հայաստան

Քրիստոնեությունը հանդիսանում է համաշխարհային կրոնների մեջ ամենատարածված կրոններից մեկը: Այն ամբողջ աշխարհում հետևորդներ և եկեղեցիներ ունի: Որոշ մայրցամաքներում /Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում/ այն գրեթե գերիշխող կրոն է: Զարգացած արևմտյան աշխարհում քրիստոնեությունը հանդիսանում է միակ կրոնը, որն առանձնահատուկ է արևմտյան քաղաքակրթության համար, թեկուզ և քրիստոնեությունը ծագել է արևելքում:

Հայաստանի ազգաբնակչության կրոնական հավատալիքների վրա մեծ ազդեցություն են թողել պարսիկները: Հայկական աստվածների անվանումների մեծ մասն ունեն պարսկական ծագում /Արամազդ, Վահագն, Միհր, Տիր և այլն/: Դրանից բացի անդրաշխարհի հասկացությունը, ինչպես նաև դրախտը և դժոխքը, արմատներով գնում են Պարսկարստան: Ասորական հավատալիքները նույնպես ազդեցություն են ունեցել երկրի կրոնական հայացքների ձևավորման վրա:

Այս գործոններն իհարկե, վերաբերվում են ավելի ուշ ժամանակներին, սակայն ավելի հին ժամանակներում հայերն ուներին աղոտ պատկերացումներ աշխարհի, տիեզերքի, ոգիների և բնության մասին:

armenian-religion

Հին հայերը վաղնջական ժամանկներում հատուկ պատկառանք էին տածում Արևի և Լուսնի հանդեպ: Երկրի վրա կատարվող յուրաքանչյուր իրադարձություն կապվում էր երկնային մարմինների հետ: Ինչպես նաև պաշտում էին բնությանը: Հայերին բնորոշ էր նաև մոմոմիզմը՝ օձ, հայլ, բույս, կրակ, ջուր պաշտելը:

Հայկական Արամազդը համարվում էր գլխավոր աստվածը, որն ըստ դիցաբանության երկնքի և երկրի արարիչն էր: Զրադաշտական տարրերը Հայաստանից արմատախիլ են արվել մ.թ.ա. 6-ից 5-րդ դարերում :

Հայաստանում Տիր աստվածը հետևում էր մարդկանց՝ նրանց բարի և չար գործերը գրառելով «Կյանքի գրքում»: Եվ համարվում էր, որ մահվանից հետո մարդկանց հոգիները կանգնում են դատի ըստ այդ գրքում արձանագրված իրենց գործերի:

cave images

Այժմ անդրադառնանք Հայաստանում գործող կրոնին՝ քրիստոնեությանը: Քրիստոնեությունն առաջին անգամ Հայաստան է եկել Բարդուղիմեոս և Թադևոս առաքյալների կողմից: Եվ սրա պատճառով եկեղեցին կոչվել է առաքելական:

301 թ․-ին Տրդատ 3-րդը, որը սկզբում հալածում էր քրիստոնեությունը, հրաման տվեց ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայաստանը քրիստոնյա է դարձել 301թ․-ին շնորհիվ Գրիգոր Լուսավորիչի: Հաջորդ դարում երիտասարդ եկեղեցին ինքնկառավարվող էր: Կեսարիայի կաթողիկոս Բարսեղ Կեսարացու կողմից անցկացվում են համապատասխան ռեֆորմներ:

Քաղկեդոնի ժողովից հետո հայերը մերժեցին օրթոդոքս ուղղությունը, որն էլ մեկուսացրեց հայերին ամբողջ քրիստոնյա աշխարհից: Հայոց եկեղեցին Բյուզանդական եկեղեցուց վերջնականապես անջատվել է 554 թ․-ին: Հայկական եկեղեցու մի մասը 13-ից 14-րդ դարերում միացավ Հռոմին:

Հայկական եկեղեցին քրիստոնեական եկեղեցի է, որը երբեմն համարվում է Գրիգորյան եկեղեցի: Եկեղեցու գլխավոր հոգևոր պետը Ամենայն Հայության Կաթողիկոսն է: Հայ Եկեղեցին ունի նվիրապետական 4 աթոռներ կամ կենտրաններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, Կոստանդնուպոլիսի Հայոց Պատրիարքություն:

St. Ejmiatsin

Հայկական հին գրական լեզուն գրաբարն է, որն այժմ համարվում է մեռած լեզու: Գրաբարն արդի ժամանակներում գործածվում է որպես եկեղեցական լեզու /աղոթք, սաղմոս, շարական/: Հատկապես քրիստոներության պատճառով հայերը դարեր շարունակ հալածվել ու ասպատակվել են: Եվ շնորհիվ քրիստոնեության երկիրը չի ձուլվել, այլ պահպանվել և առաջ է գնացել:

Հայաստանում ամենուրեք կարելի է տեսնել քրիստոնեական շունչը, ազգի անկոտրում հոգին, որը երևում է պատմության արձագանքներում, ճարտարապետական կոթող խաչքարերում, որոնք վերջերս համարվում են հատուկ ծածգագիր հաղոդագրություններ ազգային խոհանոցում, որը փոխանցվում է սերունդից սերունդ և չի վախենում փոփոխություններից:

khachkars

Ամեն տեղ երևում է իր կրոնին նվիրված հայկական սիրտը…

Հայկական կրոնը ազգի շունչն է, ուժը և մեծագույն հպարտությունը:

Տարածել ․
RSS
Follow by Email
Facebook
Google+
https://toptrip.info/am/information/armenia/religion/
Twitter
LINKEDIN
INSTAGRAM

Call Now