Ամենահամեղ փառատոնը. Գինեսի նոր ռեկորդ, 100 մետրանոց տոլմա և նրա 70 տեսակները

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արմավիրի մարզում գտնվող «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարանի տարածքում կիրակի անցկացվեց Տոլմայի ամենամյա 9–րդ փառատոնը։

Փառատոնին, որն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով, մասնակցեցին Հայաստանում գործող ռեստորաններ, հասարակական կազմակերպություններ և հանրային սննդի կետեր։ Նրանցից յուրաքանչյուրը փորձեց զարմացնել հյուրերին նրբահամ բաղադրատոմսերով և համերի համադրությամբ, ինչն իսկապես հաջողվեց, չնայած տարվա այս ամսին ոչ բնորոշ շոգ եղանակին։ Փառատոնի հյուրերն ու մասնակիցները համտեսեցին տոլմայի ավելի քան 70 տեսակ, որոնք պատրաստված էին հայկական ազգային բաղադրատոմսերով։

Մասնակիցներ և բաղադրատոմսեր

Ինչպես նախորդ տարի Մասնակիցներ և բաղադրատոմսեր, այս տարի ևս փառատոնի մասնակիցները փորձեցին զարմացնել տոլմայի բազմաթիվ տեսակներով, որոնց թվում էին տոլմա–խորովածը, տոլման` սիգ ձկան խճողակով, տոլման` պանրի տեսականիով, տոլման` ընկույզով և մրգերով, նուգայով և շոկոլադով։ Փառատոնի մասնակիցները տոլմայի խճողակը փաթաթում էին ոչ միայն ավանդական խաղողի և կաղամբի տերևներով, այլև բալի և թուզի, լորենու և եղինջի տերևներով, խճողակը լցնում էին դդմիկի, կարտոֆիլի և սոխի մեջ։

ՀՀ–ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներկայացրեց արտակարգ պայմաններում տոլմայի պատրաստման տեխնոլոգիան։

Փառատոնի սենսացիան

Փառատոնի իսկական սենսացիան դարձավ 100 մետր երկարությամբ տոլման, որի հեղինակները գրանցեցին համաշխարհային նոր ռեկորդ։ Տոլման գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, ինչից հետո փառատոնի հյուրերը հնարավորություն ստացան համտեսել այն։

 

Կարդալ ավելին

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ