Ամերիկահայ հեռուստամագնատը 3,5 մլն դոլար կծախսի Հայաստանի տուրիստական PR-ի համար

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Associated Television International հեռուստաարտադրող ընկերության նախագահ Դևիդ Մաքքենզին կօգնի Հայաստանին տեսահոլովակներ նկարահանել երկրի տուրիստական ներուժի մասին: Այդ մասին նա հայտարարել է Երևանում` «Տուրիզմ և կինոարդյունաբերություն. համագործակցության հեռանկարները» համաժողովի ժամանակ:

Նա նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրոդյուսերն է, որը ներկայացնում է հայերի պատմությունը մինչև մեր օրերը` ներկայացնելով նաև Արցախի հայերին, որոնք բախվում են ցեղասպանության նոր սպառնալիքի հետ։

Արմատների կանչ

Պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Դեվիդ Մաքքենզի, որը զբաղվում է մեդիա ալիքների ձեռքբերմամբ և մեդիամարկետինգով ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում` տուրիզմի զարգացման համար, հայտնել է իր հայկական արմատների մասին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել օգնել երկրին զբոսաշրջության ներուժի խթանման գործում:

Ավստրալիան և Նոր Զելանդիան 70–ականների սկզբին 80–ականների վերջին հրավիրել են Մաքքենզիին զբոսաշրջության զարգացման համար: Մի քանի տարի շարունակ ընկերությունը ներկայացնում էր զբոսաշրջության զարգացման ծրագիր` մեկ տոմս երեք երկիր սկզբունքով` Ֆիջի, Ավստրալիա և Նոր Զելանդիա, ինչը երկրները ճանաչելի է դարձրեց:

«Ամերիկացիները գիտեն միայն մեկ երկրի` Ամերիկայի մասին, սակայն ոչ բոլոր նրա նահանգների մասին և, հետևաբար, մեր հիմնական առաքելությունը կլինի ներկայացնել Հայաստանը և այն այցելելու պատճառները», — ասաց Մաքքենզին:

 

Կարդալ ավելին՝ newsarmenia.am

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ