
Ամուսնության տարելիցի ծաղիկներ
Սիրելիին ծաղիկներ նվիրելը ավանդույթ է բոլոր երկրներում: Ամուսնության տարելիցը սիրո ամենամեծ տոներից է:
Այս հոդվածը կօգնի Ձեզ գտնել լավագույն ծաղիկները ցանկացած սիրո տոնի համար: Ծաղիկներ նվիրելը միշտ լավագույն տարբերակն է:
1-ին տարելից. Մեխակ
Մեխակը լավագույն ծաղիկն է՝ նշելու սիրող զույգի ամուսնության առաջին տարեդարձը, քանի որ կարմիր մեխակը երիտասարդության և կրքոտ սիրո խորհրդանիշն է: Ըստ լեգենդի՝ կարմիր մեխակը ստիպում էր մարդկանց միանգամից սիրահարվել:
2-րդ տարելից: Կոսմոս
Երկրորդ տարելիցը կարծես թե այն ժամանակն է, երբ ամուսինները մի կողմ են դնում իրենց սիրահարվածությունն ու փոխարինում այն ուժեղ զգացմունքով: Կոսմոսը խորհրդանշում է իրական սերը, որը անսասան է:3-րդ տարելից. Արևածաղիկ
Արևածաղիկը հարմար նվեր է ամուսնության 3 ամյակը նշելու համար: Այն ներկայացնում է կյանքի ուժեղ, գունագեղ և կրքոտ կողմերը: Արևածաղկի կայուն ցողունը կարծես ամուր հիմք է, որի վրա հիմնված է ամուսնությունը: Դեղին տերևները ցույց են տալիս զույգի սերն ու կիրքը:4-րդ տարելից: խորդենի
Այս գունագեղ ծաղիկը լավագույնս նկարագրում է ամուսնացած կյանքի 4-րդ տարելիցը: 4 տարիների ընթացքում ամուսինները հարմարվում են միմյանց և՛ մտածելակերպով, և՛ կենցաղով: Խորդենին ամուսնական համերաշխության խորհրդանիշն է:5-րդ տարելից: Մարգարտածաղիկ
Մարգարտածաղիկը շատ իմաստալից ծաղիկ է: Ծաղկի կենտրոնը խորհրդանշում է ամուսնական զույգի կենսափորձը կյանքի ընթացքում: Մարգարտածաղիկը խորհրդանշում է նաև ամուսնական զույգի հոգևոր աճը և հավատարմությունը ամուսնական կյանքում:
Տարելիցների ու դրանց խորհրդանիշ ծաղիկների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք MonAmie.