Ուսումնասիրություն արահետների հետագա զարգացման փուլի կարիքները պարզելու նպատակով

արահետներ

«Մի բան անենք» արշավի շրջանակներում ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն և Trails For Change NGO-ն համատեղ ջանքերով Հայաստանի յուրաքնաչյուր մարզում իրականացվեցին թվով մեկ արահետի և արահետային ցանցերի գծանշման և պահպանման վերաբերյալ ներկայիս պայմանների ուսումնասիրություն և գնահատում հետիոտնային և հեծանվային արահետների հետագա զարգացման փուլի կարիքները պարզելու նպատակով:

ՈՒսումնասիրություններն օգնեցին պարզել արահետների ներկայիս վիճակը, ավելի ճշգրիտ տեղեկատվություն հավաքել նախքան հետագա աշխատանքների պլանավորումը` ներգրավելով համայնքի բնակիչներին, մարզային իշխանություններին և այլն: Արահետների հետագա զարգացման փուլի աշխատանքերի վերաբերյալ տեղի են ունեցել թվով 15 հանդիպումներ ՀՀ 10 մարզերում շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են` Հայանտառ ՊՈԱԿ-ը և Արևիկ ազգային պարկը:  Հետիոտնային և հեծանվորդային արահետների ստեղծումն ու բարելավումը միտված են խթանելու տուրիզմը` հասանելի դարձնելով ՀՀ բնությունը արշավորդների համար:

Մի բան անենք

Նմանատիպ գրառումներ