Արցախի «Խաղողագործների ու գինեգործների միավորումը» Ստեփանակերտում կանցկացնի արցախյան գինիների համտես

Ստեփանակերտում ապրիլի 7-ին Արցախի «Խաղողագործների ու գինեգործների միավորումը» պաշտոնապես հանրությանը կներկայացնի իր նոր նախագծերը, որոնք ուղղված են աշխարհում Արցախի գինիների ճանաչելիության բարձրացմանը:

Նոր վարելահողերի եւ խաղողի դեռեւս անհայտ էնդեմիկ տեսակների նկատմամբ հանրային հետաքրքրության աճով պայմանավորված, Արցախի Հանրապետությունը համաշխարհային խաղողագործության մշակույթի ասպարեզում իր ամուր դիրքը զբաղեցնելու մեծ հեռանկար ունի:

Շուկայում առկա արցախյան տարբեր գինիների մասնագիտական գնահատման համար Միավորման հատուկ հրավերով Արցախ է ժամանել «Ռուսական գինիներ» եւ «Հայկական գինիներ» ամենամյա գինու հանրագիտարանի հեղինակ, գինու փորձագետ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր սոմեյլե Արթուր Սարգսյանն, ով արցախյան գինիների «կույր» համտես կիրականացնի, որի արդյունքները կհրապարակվեն միջոցառման պաշտոնական հատվածի ընթացքում:

toptrip.info

Յուրաքանչյուր գինեգործ, տրամաչափից, հնարավորություն է ստանում աշխարհին պատմելու իր գրանցած հաջողությունների մասին, իր գինիների համար առաջխաղացում ապահովել ու գինեգործության ոլորտի վերաբերյալ տարբեր հարցերի շուրջ խորհրդատվություն եւ օգնություն ստանալ:

«Արցախի Գինիների Համտես»-ի միջոցառումը տեղի կունենա 2019թ. ապրիլի 7-ին, Ստեփանակերտի Վալլեքս Գարդեն հյուրանոցի հանդիսությունների սրահում:

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն