Հայկական ճամբար կամ «Սևանի հակառակ կողմը»

armenian camp

Հերթական շաբաթ օրն է, և մենք ճանապարհին ենք։

way armeniaԱյս անգամ մեր թիրախում միանգամից երկու նախաձեռնություններ էին՝

Հայկական Ճամբար,

Առագաստանավային զբոսանքներ Մեծ Սևանում։

«Սև նավը»

Մինչ նշանակակետին հասնելը, սխալմամբ հայտնվեցինք մի «սև նավի» մոտ, որը հետագայում ամոթով պարզեցի, որ լեգենդար «Կիլիկիա» առագաստանավն է։

kilikia-ship-armenia

Պատմություն ու խորհուրդ ունեցող նավ, որի կառուցումը տևել է 10 տարի (1991-2001 թթ): Այն կառուցվել է 13-րդ դարի հայկական առևտրային նավերի կրկնօրինակով։

kiliki-armenia-sevan

«Կիլիկիա» նավը կտրել-անցել է 15 հազար ծովային մղոն, եղել Եվրոպայի և Միջերկրական ավազանի 26 երկրների 64 նավահանգիստներում։

Հիմա այն հանգրվանել է Սևանա Լճի Արտանիշ թերակղզու մոտ՝  հավանաբար սպասելով իր հաջորդ հաղթարշավին․․․

Հայկական ճամբար

Հայկական ճամբար էինք մեկնել Վարդուհու հրավերով։

armenian-camp-varduhi

Վարդուհին համակարգում է ճամբարի գործունեությունը։

Նա կիսվեց մեզ հետ Ճամբարի հիմնադրման նախապատմությունով, սկզբունքներով և ծրագրերով։

7 տարի առաջ նրանք այս ամայի ու քարերով լի տարածքում 4 տնակ են տեղադրել, այնուհետև սկսել բարեկարգել, առագաստանավային միավորներ գնել, հարմարեցնել տեղանքը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։

cottage-sevan-lake

Սենյակները, արահետները, նույնիսկ սպորտային սարքավորումները հարմարեցված են հաշմամանդամություն  ունեցող անձանց համար. նման բան Սևանում հազվադեպ կհանդիպես։

armenian-camp-sevan-lake

Այժմ կան մի քանի տնակներ իրենց բոլոր հարմարություններով, ճաշարան, որը կարող է միաժամանակ 50 հոգի ընդունել,

armenian-camp-kitchenժամանցային սրահ։

entertiment-in=armenian-camp

Այս նախաձեռնությունը համանուն հասարակական կազմակերպության միջոցով է ստեղծվել և ունի սոցիալական ու բարեգործական ընդգծված ուղղվածություն, նույնիսկ գներն են բարեգործական 🙂 :

Տարածքում հնարավոր է նաև վրաններ տեղադրել,

camp-lake-sevan խարույկ վառել ու գիշերել անտառում։

fire-sevan-lake

 

Արտանիշի թերակղզու Արտանիշ գագաթն ունի 2460 մ բարձրություն և բաժանում է Մեծ և Փոքր Սևանները։ Արտանիշը մեզ համար բացահայտում էր։

artenish-sevan

Այստեղ լճի ափն արտասովոր հմայք ունի։

artenish-sevan-lake

Այստեղ տեղադրված է միակ պլաստիկ նավամատույցը Սևանում, որը հարմարավետությունից բացի նաև էկոլոգիական մեծ նշանակություն ունի։

plastic-quay-sevan

Տարբեր առագաստանավային միավորների հանդիպեցինք, բայց  այդ մասին արդեն հաջորդ հատվածում։

Առագաստանավային զբոսանքներ Մեծ Սևանում

Վերը նշված նախաձեռնությանը զուգահեռ սպորտի վարպետ Սամվել Ռոստոմյանի գլխավորությամբ Մեծ Սևանում կազմակերպվում են առագաստանավային զբոսանքներ, ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա հյուրերի համար։

with-captain-samvel

Սևանի այս հատվածը շատ հարմար է առագաստանավային ամենատարբեր սպորտաձևերի համար, քանի որ քամիները շատ են, ու ցավոք այս պոտենցիալը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ նման սպորտաձևերի սիրահարների համար։

Կարմիր պղպեղ

Red pepper (կարմիր պղպեղ) առագաստանավը կարող է հյուրընկալել 6 մարդ, առավելագույն արագությունը 20 կմ/ժ է, որը ջրի վրա բավական մեծ է։

ship-red-pepper

Այս նավով հնարավոր է զբոսնել Մեծ Սևանում (նաև ողջ Սևանում):

Ինչպես նաև ակտիվորեն զարկ է տրվում առագաստանավային տարբեր սպորտաձևերի զարգացմանը․ հաճախակի այստեղ մարզումներ և մրցումներ են կազմակերպվում, որին նույնիսկ օտարերկրյա հյուրերն են մասնակցում։

sports-sevan

Սեպտեմբերին, օրինակ սպասում են Ռուսաստանից ժամանող խմբի։

Վարդուհին տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Բայք քեմփն իր 20 հոգանոց թիմով հանգրվանել է հենց իրենց մոտ։

Այստեղ հնարավոր է զբաղվել ամենատարբեր սպորտաձևերով` առագաստանավային սպորտ, վինդսերֆինգ, կայտբորդինգ, թիավարություն…

sports-lake-sevan

Սևանի այս հատվածը քիչ հաճախելիութուն ունի ի տարբերություն Սևանի թերակղզու, բայց եթե անկեղծ գրավչությունն էլ այլ է, բոլորովին այլ, ինչ որ էկզոտիկ բան կա այստեղ։

exotic-sevan

Այստեղ նաև առգաստանավային ճամբարներ ու առագաստանավային վիքենդեր են կազմակերպվում, որի մուտքը բաց է բոլոր ցանակացողների համար։

boat-sevan-lake

Այստեղ կարելի է հանգստանալ տնակում կամ վրանում, զբաղվել տարբեր ջրային սպորտաձևերով, ինչպես նաև սովորել նավարկել տարբեր լողամիջոցներով: Հմուտ սպորտի վարպետ ու նավապետ Սեմն  իր թիմով կօգնի ձեզ այդ հարցում։

sevan-artanish-2018

Սա իսկապես մեզ համար Սևանի հակառակ ու դեռ չբացահայտված  կողմն է, որը մեկ այցով կամ նույնիսկ մի քանի այցով դժվար թե ամբողջությամբ բացահայտենք, բայց ամեն դեպքում մեկնարկը տրված է։

with-family-sevan-lake

Շնորհակալ ենք Վարդուհուն և նավապետ Սամվելին ընդունելու և իրենց ձեռքբերումների ու ծրագրերի մասին կիսվելու համար։

Ինչպես ասում են՝

I’ll be back 😉 :

Խորհուրդ կտանք այցելել Սևանի այս հատվածը, ինչպես նկատեցիք հետաքրքիր տեսարանների ու ժամանցի պակաս չեք ունենա։

Այնպես որ, այցելի՛ր Հայկական ճամբար և #վայելիր_Հայաստանը:

Սևանի հակառակ կողմից՝

Գոռ Կարապետյան

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն