Արցախի սահմաններն այսուհետ բաց են

Արցախ

«Արցախի սահմաններն այսուհետ բաց են». բավական է անցակետում ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում արված ոչ ավել քան 72–ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական պատասխանով թեստ:

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի՝ օգոստոսի 12-ին ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ:

Համաձայն «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրի՝ այսուհետ անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք՝ Պարետի որոշումներով սահմանված հատուկ պայմանների պահպանման դեպքում։ Նշված պայմանների պահպանման դեպքում Արցախի տարածք մուտք գործելու համար Պարետի թույլտվության կարիքը չի լինելու։

Արցախը գրկաբաց սպասում է ձեզ, բնականաբար՝ արցախյան յուրահատուկ հյուրընկալությամբ և պատմամշակութային արժեք ներկայացնող գեղատեսիլ վայրերով:

Artsakh Travel

Նմանատիպ գրառումներ