ԱՇԽԱՐՀԻ 10 ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ԾԱՂԻԿՆԵՐԸ

Ծաղիկները լցնում են մեր տներն ու սրտերը գեղեցկությամբ:

Ծաղիկները զարմանալի, հիասքանչ, առեղծվածային ու աստվածային ստեղծագործություններ են, իսկ և իսկ կնոջ նման: Այդ պատճառով կանայք շատ են սիրում ծաղիկներ:

Ձեզ ենք ներկայացնում ենք աշխարհի ամենատարածված 10 ծաղիկները:

  1. Վարդ

Վարդերը աշխարհի ամենատարածված ծաղիկներն են: Նրանք հարմար են ցանկացած առիթի համար: Կան տարբեր տեսակի վարդեր` մաննման բույրով կամ առանց բույրի (նրանց համար, ովքեր ալերգիկ են հոտերի հանդեպ):

 

  1. Կակաչ

Կարկաչը հայտնի է դարձել17-րդ դարից սկսած: Ընդհանուր առմամբ, կակաչը ծաղկում է գարնանը, սակայն հիմա կակաչ կարելի է գտնել ցանկացած երկրում ցանկացած եղանակի: Կակաչն ունի տարբեր տեսակներ ու գույներ:

  1. Արևածաղիկ

Մի օր ինչ-որ մեկը ասել է, որ արևածաղկին կարծես համբուրած լինի արևը: Արևածաղիկը ոչ միայն գեղեցիկ տեսք ունի այլ նաև արևածաղկի հատիկներ է տալիս մարդկանց:

  1. Նարգիզ

Նարգիզը բարեկամության խորհրդանիշն է: Ընդհանուր առմամբ, նարգիզներն ունեն մուգ դեղին գույն: Նրանք երևան են եկել Միջերկրական ծովի շրջանից: Նարգիզները պարզ ծաղիկներ են, բայց նրանք շքեղ են և հաճելի են աչքի համար:

  1. Երիցուկ

Փոքր տարիքում բոլորս ծաղիկներ ենք նկարում երիցուկի տեսքով, քանի որ երիցուկները շատ պարզ դիզայն ունեն և շատ կարևոր են սիմվոլիզմ: Երիցուկը խորհրդանշում է մաքրություն:

  1. Յասաման

Յասամանը հիանալի բույր ունի: Չկա մի որևէ ծաղիկը, որի բույրը կարելի լինի համեմատել յասամանի բույրի հետ: Յասամանի փոքրիկ ծաղիկները չափազանց գրավիչ են:

  1. Գերբերա

Գերբերան պատկանում է արևածաղկի ընտանիքին: Այն խորհրդանշում է մաքրություն և անմեղություն: Գերբերան տան համար հիանալի դեկոր է: Գերբերան լինեւմ է տարբեր գույների:

  1. Օրխիդեա

Օրխիդեան երբեմն անվանում են «սուրբ անմեղության»: Այն խորհրդանշում է գեղեցկություն, շնորհ, շքեղություն: Հին Հունաստանում կանայք կերակրում էին իրենց ամուսիններին օրխիդեայով, քանի որ նրանք հավատում էին, որ այսպիսով նրանք արու զավակներ կծնեն:

Կարդացեք ավելին՝ Mon Amie Flower and Design Boutique-ում:

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն