
Այցելիր Արտավան
??Վայոց Ձորի Արտավան գողտրիկ անկյունն իր ուրույն տեղն է գրավում Հայաստանի էկոտուրիզմի քարտեզի վրա` «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի ջանքերով։
Հարուստ կենսաբազմազանությամբ աչքի ընկնող այս վայրը կգրավի բնությանն առավել մոտ գտնվելու հանգիստ փնտրողներին։
?️Քայրաշավները հնարավորություն կտան բացահայտելու Արտավանի ողջ հմայքը և վայելելու շրջակայքն իր ողջ գեղեցկությամբ և պարզությամբ։ Արահետների ցուցանակներին այստեղ փոխարինելու են եկել վիրտուալ (VR) եւ լրացված իրականությամբ (AR) հագեցած պիտակները, որոնք թույլ կտան կողմնորոշվել տեղանքում, ծանոթանալ կենսաբազմազանությանը։ Քայլուղիներից մեկը կհասցնի ձեզ բնական ? «Հայելի» լիճ, որը կարծես երկիր մոլորակն է արտացոլում իր պաղ և զուլալ ջրերում։
Արտավանն առաջարկում է նաև ⛺ վրանային հանգիստ, ? ձիերով զբոսանքներ, ? գիշերակացի հնարավորություն տեղաբնակների կողմից խնամքով ստեղծված հյուրատներում և, իհարկե, համեղ տնական սնունդ` սիրով աճեցված և պատրաստված հենց արտավանցիների ձեռքերով։ Եթե երկար քայլելը ձեր սրտով չէ, կարող եք օգտվել ? ամենագնաց մեքենաներով շրջագայելու հնարավորությունից։
Բայց սա դեռ ամենը չէ։ Արտավանը, Վայոց ձորն ընդհանրապես, առավել գրավիչ է, քանի որ վայրի կենդանիներին այստեղ հնարավոր է տեսնել իրենց իսկ միջավայրում։ Այստեղ ? գորշ արջերը կարծես հարմարվել են մարդկանց հետ համակեցությանը և հաճախ օգտվում են այգու բարիքներից` հատապտուղներ, մրգեր, ընկուզեղեն։
Բնապահպանական մի շարք կառույցների աջակցությամբ ստեղծված ? հատուկ տնակներն Արտավանից ոչ շատ հեռու Չիվա և Շատին գյուղերում թույլ են տալիս տեսնելու արջերին բնական միջավայրում։ Պարզապես պետք է զինվել համբերությամբ, ? ֆոտոխցիկով լավագույն պահերը որսալու համար։ ? Ինչպես նաև հատուկ ընտրված դիտակետերում հնարավորություն ունեք տեսնելու Կարմիր գրքում հաշվառված ? բեզոարյան այծերին ազատության մեջ։
ℹ️ Ի դեպ, Բնության համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ հիմնադրված Վայոց ձորի Արփա (նախկին՝ Գնիշիկ) պահպանվող լանդշաֆտին կից ստեղծված տեղեկատվական կենտրոնն այցելուներին տրամադրում է համապարփակ տեղեկություն Վայոց Ձորի յուրահատկությունների, հանգստյան տարբերակների, կենսաբազմազանության մասին։ Կենտրոնն ունի գեղեցիկ տեսարանով գիշերակացի հարմարավետ տնակներ` Վայոց Ձորում կարճատև կանգառ փնտրող ճամփորդների համար։
«Այցելի՛ր Արտավան» էկոտուրիզմի զարգացման նախաձեռնություն` artavan.am
Arpa Protected Landscape
Կենսաբանների հայկական միություն / Armenian Society of Biologists
ՀՀ Զբոսաշրջության կոմիտե