GO UP
Image Alt

Toptrip.info

#ԱրիԱրայի

#ԱրիԱրայի | Ազնվամորու բերքահավաք

?Հոկտեմբերի 3-ին` աշնանային բերքահավաքի շրջանակում, մենք որոշել ենք Կոտայքի մարզի Արագյուղ համայնքում գտնվող մեր ընտանեկան տնտեսությունում հյուրընկալել ազնվամորու բոլո՜ր սիրահարներին և հենց տեղում ծանոթացնել քաղցրահամ համովիկների աճեցման պրոցեսին, կիրառվող գյուղատնտեսական լուծումներին, ներկայացնել աճեցվող մշակաբույսերն ու դրանցից ստացված բարիքներին, ինչպես նաև ապահովել մասնակիցների մաքուր օդի անհրաժեշտ չափաբաժինը։?

Ի՞նչ է սպասվում մասնակիցներին.
?Շրջայց մեր ընտանեկան տնտեսության տարածքում
?Ան-սահ-մա-նա-փակ քանակությամբ ազնվամորի քաղելու և ուտելու հնարավորություն
?Ազնվամորու բերքահավաք և հավաքած բերքը տուն տանելու հնարավորություն (հա-հա, չենք խաբում ❤ )
?Մաքուր օդ, ծանոթություններ, զրույցներ, խոտաբույսերով թեյ և ազնվամորիով համեղ քաղցրավենիք

? Միջոցառման մասնացկության արժեքը 1 հոգու համար՝ 4000 դրամ, որը ներառում է՝
– Երևան-Արագյուղ-Երևան տրանսպորտ
– Շրջայց
– Ազնվամորու համտես
– հավաքած ազնվամորին տուն տանելու հնարավորություն
– Թեյ և քաղցրավենիք

?Անձնական մեքենայով գալու դեպքում մասնակցության արժեքը 1 հոգու համար՝ 3000 դրամ
?‍?‍?‍? Մինչև 4 տարեկան բկլիկ քաղցրակերների մուտքը՝ անվճար

✅Գրանցվելու համար հարկավոր է անցել հղումով՝ tooyn.am/ArayiHarvest

?«Արայի Այգիները» քարտեզի վրա՝ https://goo.gl/maps/eAR5VTjH78ojBU1o6

Դե՜, մինչ հանդիպում ?

Arayi Farms/Արայի Այգիներ