Բյուրականը հայտնվել է նույն ցանկում, որտեղ Փարիզը, Հռոմը, Պեկինն ու Վիեննան են

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը «Տեսակետ» ակումբում ընդգծեց, որ Բյուրական գյուղը աշխարհի ամենահայտնի գյուղն է:

«Այդպիսի գյուղ երեւի գոյություն չունի, որի անունն այդքան տարածված լինի: Պարզվում է Բյուրականը մտնում է աշխարհի 10 խոշորագույն քաղաքների ցանկի մեջ, որտեղ ամենահաճախն են տեղի ունեցել միջազգային գիտաժողովներ: Այդ ցանկում են Փարիզը, Հռոմը, Պեկինը, Վիեննան, Ռիո դե Ժանեյրոն, Պրահան եւ այլ խոշոր քաղաքներ: Բյուրականը, որը գյուղ է…»,- ուրախությամբ փաստեց Արեգ Միքայելյանը: «Զարմանալի է, բայց նաեւ փաստ է այն, որ միջազգային գիտաժողովների թվով մտնում ենք այդքան հայտնի բնակավայրերի ցանկը»,-ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:

 

Մանրամասները` տեսանյութում:

 

 

Աղբյուրը՝ aravot.am

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ