«Ավելուկի փառատոնը» Վարդենիկում

Հունիսի 29-ին ժամը 12:00-ին սպասում ենք Ձեզ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում՝ «Ավելուկի Փառատոնին»: Միջոցառումը նախաձեռնվել է «Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպության և «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության կողմից՝ Գեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, մարզում ագրո, գյուղական, իրադարձային, և մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, սոցիալական ձեռնարկությունները և իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպ Կարդալ ավելին

Էկոտուրիզմի փառատոն 2019 / Ecotourism Festival 2019

Հարգելի ընկերներ սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 13-14-ը Վայոց ձորի մարզի, Եղեգիս գյուղում կանցկացվի Էկոտուրիզմի 4-րդ ամենամյա փառատոնը Հայաստանում, որի կազմակերպիչներն են «Կենսաբանների հայկական միություն» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները: Փառատոնը կուղեկցվի ավանդական դարձած միջոցառումներով՝ • գյուղմթերքի ցուցահանդես-վաճառք, • էկոտուրիզմի ծառայությունների և բնապահպանական կազմակերպություն Կարդալ ավելին

Էլեկտրագնացքով Սևան և Շորժա՝ ընդամենը 600-1000 դրամով

Սևանա լճում հանգիստը նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) – Շորժա էլեկտրագնացքը: Այս մասին տեղեկացնում է  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը։ Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 14-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժա Կարդալ ավելին

Հայաստանն ամենաապահով երկրների ցանկում բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 118-րդ տեղում

Vision of Humanity կայքում հրապարակվել է 2019 թվականի ամենաապահով և խաղաղ երկրների ցանկը (Global Peace Index), որը կազմվել է՝ հաշվի առնելով այդ երկրներում բնակության անվտանգության վերաբերյալ 23 ցուցիչ: Ցանկը գլխավորել է Իսլանդիան: Երկրորդ տեղում է Նոր Զելանդիան, ընդ որում՝ այս երկրներն անցած տարվա համեմատ պահպանել են դիրքերը: Ամենաապահով երկրների տասնյակում են հայտնվել նաև Պորտուգալիան, Ավստրիան, Դանիան, Կանադան, Սինգապուրը, Սլովենիան, Ճապոնիան և Չեխիան:   Հայ Կարդալ ավելին

Դեպի Պատմական Եղեգիս

Այս անգամ գնում ենք դեպի Պատմական Եղեգիս, գիշերակացով: Կունենանք չտեսնված արշավ դեպի պատմական Եղեգիս: Գիշերակացը կլինի վրաններով իսկ եթե վրան, ուրեմն խարույկ, գինի  և կիթառ: Արժեքը 8500դրամ ։ Գինը ներառում է մեկանգամյա սնունդ, երեկոյան հյուրասիրություն խարույկի շուրջ և տրանսպորտ: Եթե հետաքրքրված եք, կարող եք զանգահարել և գրանցվել 095556791   Աղբյուր՝ Lost In Armenia ֆբ էջ Please follow and like us:0

Կարդալ ավելին

Մեծամորի չգործող ջրաղացի շենքը նոր կյանք է ստանում

Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ գտնվող, 18-րդ դարում կառուցված, ներկայումս չգործող ջրաղացի շենքը նոր կյանք է ստանում՝ փոխակերպվելով այցելուների հնագիտական կենտրոնի։ Այստեղ թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ պրակտիկ հնագիտությանը ինտերակտիվ եղանակով, ինչպես նաև կօգտվեն հանգստի համար ստեղծված պայմաններից։ Վերակառուցումն իրականացվում է ՄԱԶԾ-ի «Ինտեգրված գյուղական զբասաշրջության զարգացում Կարդալ ավելին

Կապան, նախկինում Ղափան, քաղաք Հայաստանում

Կապան, նախկինում Ղափան, քաղաքը, Սյունիքի մարզի մարզկենտրոնը։ Գտնվում է երկրի հարավ-արևելքում, Երևանից 320 կմ հարավ-արևելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա, մշտական բնակչությունը 2011 թվականանի մարդահամարի արդյունքներով կազմել է 43190 մարդ, 2015 թվականի դրությամբ՝ 42 700։ Կապան անունը քաղաքը ստացել է Կապան գետի անունից, որի վրա գտնվում է։ Կապանը որպես քաղաք կազմավորվել է 1928 թվականին։ Նախկին «Կատար» բնակավայրի տար Կարդալ ավելին

Ազատ վիզայի ռեժիմ Չինաստանի և Հայաստանի միջև

Կառավարությունն այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին օրենքի նախագիծը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն իր զեկույցում ասաց, որ համաձայն «ազատ վիզայի ռեժիմի»՝ թ Կարդալ ավելին

Ամենահամեղ փառատոնը. Գինեսի նոր ռեկորդ, 100 մետրանոց տոլմա և նրա 70 տեսակները

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արմավիրի մարզում գտնվող «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարանի տարածքում կիրակի անցկացվեց Տոլմայի ամենամյա 9–րդ փառատոնը։ Փառատոնին, որն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով, մասնակցեցին Հայաստանում գործող ռեստորաններ, հասարակական կազմակերպություններ և հանրային սննդի կետեր։ Նրանցից յուրաքանչյուրը փորձեց զարմացնել հյուրերին նրբահամ բաղադրատոմսերով և համերի համադրությամբ, ինչն իսկապես հաջողվե Կարդալ ավելին

Cercle-ը հրավիրում է Acid Pauli-ին լայվ ելույթ ունենալու Գառնու տաճարում

Մենք հրավիրում ենք մեկ կամ մի քանի էլեկտրոնային երաժշտության արտիստների լայվ կատարմամբ կամ DJ սեթով հանդես գալու և այնուհետև փոքրիկ հարցազրույց տալու մեր ֆեյսբուքյան էջով (Cercle) ուղիղ հեռարձակման ընթացքում։ Գառնու տաճարի տարածքում իրականացվող միջոցառմանը մասնակցելու նպատակով ուրախ ենք և պատիվ ունենք հրավիրելու Acid Pauli-ին։ Միջոցառումը տեղի կունենա Գառնու տաճարի դիմաց։ Միջոցառմանը նախագրանցվել կարող եք հետևյալ հղմամբ՝ https://cercle.lnk.to/ticketsacidpauli Եր Կարդալ ավելին