Մետաղական կոտրուկցիաները և իրենց առավելությունները:
Մեր օրերում, հաշվի առնելով տեխնիկական և տնտեսական զարգացումները, մետաղական կոնստրուկցիաները դարձրել են ժամանակակից շինարարական շուկայի անբաժանելի մասը։ Մետաղական կառույցները հաջողությամբ փոխարինում են մի շարք շինանյութերի: Շենքերի մետաղական կոնստրուկցիաների օգտագործման շնորհիվ զգալիորեն կրճատվում են ծախսերը, կրճատվում են աշխատուժի ծախսերը, կրճատվում է արդյունաբերական շենքերի կառուցման ժամանակը և բարձրանում է ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը։ Ներկայումս տարբեր տեսակի և տիպի կառույցներ իրենց կիրառությունն են գտել տնտեսության բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսություն, արդյունաբերական արտադրություն, տրանսպորտ, առևտուր և այլն։ Արդյունաբերական շենքերը և արտադրական արտադրամասերը ինչպես նաև մետաղական պահեստները կառուցված
Վերելք Գութանասար
Դեկտեմբերի 6-ին Lost in Armenia արշավական ակումբի հետ բարձրացանք Գութանասար։ Այն հանգած հրաբխային լեռնագագաթ է, շատ կոկիկ ու գրավիչ տեսքով՝ շրջապատված հարակից գյուղերի ու դաշտերի յուրօրինակ համայնապատկերներով: Գութանասարը գտնվում է Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում, Գեղամա լեռնաշղթայում, Ֆանտան գյուղից 3 կմ հարավ։ Հարաբերական բարձրությունը՝ 300 մետրից մի փոքր ավելի։ Այն հատած կոնի ձևով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Լանջերը ունեն 25-45° թեքություն։ Պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ։ Ինչպես արդեն նշեցի ունի հրաբխային ծագում։ Մեր արշավախումբն ինչպես միշտ շատ ուրախ էր և մոտիվացված։ Դեպի գագաթ
Քայլարշավները Հայաստանում. խորհուրդներ և առաջարկներ
Քայլարշավային տուրիզմը ակտիվ հանգստի սիրահարներին հնարավուրություն է տալիս մոտիկից ծանոթանալու ու վայելելու տեսարժան վայրերը, յուրօրինակ տեղանքներն իրենց մշակույթով ու բնությամբ: Քայլարշավները՝ առավելապես լեռնագնացությունը, լավ զարգացած են հարուստ բնություն ունեցող երկրներում: Ճիշտ է, Հայաստանը չափերով մեծ չէ, սակայն հարուստ է գեղատեսիլ ջրվեժներով, լեռներով, գետերով ու լճերով և մեծ հետաքրքրություն է առաջացնում թե հայաստանաբնակների և թե օտարերկրյա այցելուների համար: Առանձնացնենք առավել ճանաչված քայլարշավային ուղղություններ Հայաստանում, որ պետք չէ բաց թողնել ու անկասկած պետք է այցելել: Արագած՝ հարավային գագաթ Հայաստանի ամենաբարձր լեռը Արագած լեռն է: Այն
Ներքին զբոսաշրջության ակտիվացումը լավ հնարավորություն ստեղծեց բացահայտելու մեր երկրի թաքնված սքանչելի անկյունները
Համավարակով պայմանավորված ներքին զբոսաշրջության ակտիվացումը լավ հնարավորություն ստեղծեց բացահայտելու մեր երկրի թաքնված սքանչելի անկյունները։ Այս գեղատեսիլ ջրվեժը գտնվում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղից մոտ 7-8 կմ հեռավորության վրա։ Բարի և արդյունավետ աշխատանքային շաբաթ եմ մաղթում։ #բացահայտենք_Հայաստանը Լուսանկարը՝ Anna Hovhannisyan Photography Ռոմանոս Պետրոյսան
Այցելիր Արտավան
??Վայոց Ձորի Արտավան գողտրիկ անկյունն իր ուրույն տեղն է գրավում Հայաստանի էկոտուրիզմի քարտեզի վրա` «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի ջանքերով։ Հարուստ կենսաբազմազանությամբ աչքի ընկնող այս վայրը կգրավի բնությանն առավել մոտ գտնվելու հանգիստ փնտրողներին։ ?️Քայրաշավները հնարավորություն կտան բացահայտելու Արտավանի ողջ հմայքը և վայելելու շրջակայքն իր ողջ գեղեցկությամբ և պարզությամբ։ Արահետների ցուցանակներին այստեղ փոխարինելու են եկել վիրտուալ (VR) եւ լրացված իրականությամբ (AR) հագեցած պիտակները, որոնք թույլ կտան կողմնորոշվել տեղանքում, ծանոթանալ կենսաբազմազանությանը։ Քայլուղիներից մեկը կհասցնի ձեզ բնական ? «Հայելի» լիճ, որը կարծես երկիր մոլորակն է արտացոլում
Երեխաները հարմարավետության գոտուց դուրս
Երկու օրում երեք գագաթ՝ Թրասար, Ծղուկ, Ուղ/Խ/Տասար Յուրաքանչյուր տարի մեր առջև բարդ նպատակ ենք դնում և գնում դրա հետևից։ Այս տարվա նպատակի անունը Սյունիքի բարձրավանդակ էր՝ Թրասար, Ծղուկ և Ուղ(խ)տասար լեռնագագթներով․ առաջին հայացքից երեխաների համար անհնարին, իսկ մեզ ճանաչելու դեպքում, լավ էլ հնարավոր ծրագիր։ Նախքան այս վերելքներին հասնելը կլիմայավարժման նպատակով 2500մ լեռնային վերելքներից հասանք 3000մ բարձրության և նոր միայն ուղևորվեցինք Սյունիք։ Այս երեք օրերը մեր հիշողության մեջ կդաջվեն որպես գեղեցիկ, փորձություններով լի, սեփական հնարավորությունների սահմանի բացահայտման, դժվարությունների հաղթահարման, կամքի և համբերության
Անվտագության կանոնները լեռնագնացության մեջ եվ լեռնային տուրիզմում
Անվտանգության կանոնները նախքան երթուղի դուրս գալը Ընտրված երթուղին պետք է համապատասխանի մասնակիցների պատրաստվածության և հնարավորությունների մակարդակին: Մանրամասն ուսումնասիրեք շարժման ուղությունը, ռելիեֆի բնույթը, դժվարությունները, վտանգները, ջրի աղբյուրի առկայությունը, ըստ անհրաժեշտության երթուղուց դուրս գալու հնարավորությունը: Մշակել շարժման ժամանակացույցը և խմբի տեղաշարժման կարգը: Առանց նախնական պատրաստության և կլիմայավարժման (սովորաբար մարզված մարդկանց մոտ Կովկասի պայմաններում 3-5 օր) չսկսել բարդ, տևական անցումներ և վերելքներ: Կլիմայավարժումը պետք է ակտիվ լինի: Պետք է նախապես ճշտել եղանակը: Երթուղի դուրս չգալ ակնհայտ վատ եղանակային պայմաններում` 2-3 օր ակտիվ տեղացող
Դենդրոպարկը զբոսաշրջային լուրջ կենտրոն է դարձել Հայաստանում
Դենդրոպարկը զբոսաշրջային լուրջ կենտրոն է դարձել Հայաստանում։ Աշխատողները պատմեցին՝ այս տարի օր է եղել 4000 այցելու են ունեցել։ Դուք էլ կհիշեք այդ օրը՝ մայիսի 28-ն էր, նույնիսկ ստիպված եղան մեկ ժամով փակել Դենդրոպարկը, այնքան մեծաթիվ էին մարդիկ։ Հարակից գյուղերում՝ Գյուլագարակ, Գարգառ, Վարդաբլուր, Հոբարձի, Կուրթան, այս պահին աննախադեպ շինարարություն է ընթանում, կառուցում են հյուրատներ, խանութներ, գյուղատնտեսական ապրանքների վաճառքի տաղավարներ։ Դատարկ հյուրատուն գտնելն այսօր անհնար չէ, բայց դժվար է, չնայած որ դրանց թիվն աճում է ամեն օր։ Ճանապարհները շատ լավն են։ Անկախությունից ի վեր
Վերելք Արմաղան լեռ՝ իմ առաջին քննությունը սարերում
Լեռան բարձրությունը 2829 մ է։ Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր լիճ։ Գագաթին նաև մի փոքրիկ մատուռ կա, որ կառուցվել է 2009թ․-ի ՝ հին մատուռի տեղում, կոչվում է Սբ․ Հովհաննես։ Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է, Վերին Գետաշեն համայնքի տարածքում, Մարտունուց 20 կմ հեռավորության վրա։ Վերելք Արմաղան Լեռը ՝ հաճելի փորձություն Առաջին հայացքից անհաղթահարելի է թվում սկսնակի համար, բայց եթե նախապատրաստված ես, ու քեզ ճիշտ հրահագավորել են, խումբն էլ կարգապահ է, ապա նախնական ֆիզիկական ծանրաբեռնվածությանն ու հոգեբանական լարմանը հաջորդում են վայելքը,
Եղեգնաձորի տեսարժան վայրերն ու ոչ միայն ?
«Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի։ Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս…»: Վանո Սիրադեղյան Լրիվ համաձայն եմ այս մտքերի հետ։ Ես արդեն առիթ ունեցել եմ անդրադառնալ Վայոց Ձորի մարզին, բայց ինչպես ասվում է «Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է», ուստի այս գրառմամբ կփորձեմ մի փոքր էլ «մանրամասնել»` իհարկե կրկին մեծ տեղ թողնելով նաև հարյուրավոր նման գրառումների համար ևս։ Այսպիսով այս անգամ