Լեռնանիստ. Ձմեռային տուրիզմի նոր կենտրոն Հայաստանում
2019 թվականի մեր առաջին կանգառը Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում էր։ Հերթի մեջ են դեռ մոտ մեկ տասնյակ վայրեր, որոնց թիվն անընդհատ աճում է։ Մեզ ու մեր ընթերցողներին շատ բուռն տարի է սպասվում։ Այնպես որ հետևե՛ք մեզ։ Առաջարկում եմ նաև ծանոթանալ մեր նախորդ մի քանի գրառումներին՝ Կալավան՝ փոքր գյուղի մեծ հրաշքը Ի՞նչ կհասցնեք տեսնել Գյումրիում 5 ժամվա ընթացքում Դրախտիկ կամ 21 հրեշտակների առեղծվածը Ռաֆթինգը Հայաստանում կամ երբ սանձում ես Դեբետը Հայկական ճամբար կամ «Սևանի հակառակ կողմը» «Երևան Զիփլայն Էյրլայնս». վախի, վայելքի ու զարմանքի 60 վայրկյան Կարճ տեղեկություն Լեռնանիստ գյուղի
«Երևան Զիփլայն Էյրլայնս». վախի, վայելքի ու զարմանքի 60 վայրկյան
Եթե Հայաստանը խորհրդավոր գանձերի կղզի է, ապա մենք ագահ ծովահեններ ենք, ովքեր անվերջ արկածներ են փնտրում։ Իսկապես, մենք դեռ այնքան հետաքրքիր նախաձեռնություններ ունենք բացահայտելու և՛ մեր, և՛ մեր ընթերցողների համար, բայց ժամանակը դեռ լավ տրամադրված չէ մեր հանդեպ :) : Հերթի մեջ են դեռ մոտ մեկ տասնյակ նախաձեռնություններ և հաջողության պատմություններ։ Այնպես որ հետևե՛ք մեզ ապագայում ևս։ Իսկ հիմա ներկայացնենք մեր վերջին «բացահայտումը»։ Երևան Զիփլայն Էյրլայնս Այս անգամ հրավեր էինք ստացել այցելել Երևան Զիփլայն Էյրլայնս. այն միակ զիփլայնն է Երևանում։ Կառուցվել է 2017 թվականին, իսկ շահագործվել՝ 2018
Հայկական ճամբար կամ «Սևանի հակառակ կողմը»
Հերթական շաբաթ օրն է, և մենք ճանապարհին ենք։ Այս անգամ մեր թիրախում միանգամից երկու նախաձեռնություններ էին՝ Հայկական Ճամբար, Առագաստանավային զբոսանքներ Մեծ Սևանում։ «Սև նավը» Մինչ նշանակակետին հասնելը, սխալմամբ հայտնվեցինք մի «սև նավի» մոտ, որը հետագայում ամոթով պարզեցի, որ լեգենդար «Կիլիկիա» առագաստանավն է։ Պատմություն ու խորհուրդ ունեցող նավ, որի կառուցումը տևել է 10 տարի (1991-2001 թթ): Այն կառուցվել է 13-րդ դարի հայկական առևտրային նավերի կրկնօրինակով։ «Կիլիկիա» նավը կտրել-անցել է 15 հազար ծովային մղոն, եղել Եվրոպայի և Միջերկրական ավազանի 26 երկրների 64 նավահանգիստներում։ Հիմա այն հանգրվանել է Սևանա Լճի Արտանիշ թերակղզու
Ռաֆթինգը Հայաստանում կամ երբ սանձում ես Դեբետը
#Վայելիր_Հայաստանը ահա այս կարգախոսով (և հաշթեգով :) ) մենք շրջում ենք Հայաստանով մեկ՝ մեր և ընթերցողների համար բացահայտելով մեր հրաշալի երկիրը, հետաքրքիր վայրեր ու նախաձեռնություններ։ Մինչ այս եղել ենք Կալավանում, Գյումրիում և Դրախտիկում։ Համացանցում հետաքրքիր զբոսաշրջային նախաձեռնություններ փնտրելիս ի թիվս այլ բազմաթիվ գաղափարների հանդիպեցինք նաև Rafting.am Armenia նախաձեռնությանը։ Նախ ի՞նչ է ռաֆթինգը։ Ռաֆթինգ - լեռնային գետերի հոսանքի ուղղությամբ ռետինե նավակով 4-20 հոգանոց խմբերով թիավարում։ Այն Հայաստանում համեմատաբար նոր զարգացող սպորտաձև և էքստրեմալ տուրիզմի ուղղություն է։ «Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիա» ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանի համառ ջանքերի շնորհիվ
Մեր ընտանեկան հանգիստը Եգիպտոսում (2018)
Ի՞նչ է պետք Եգիպտոս մեկնելու համար։ Այս հարցին կպատասխանեմ քիչ ավելի ուշ։ Մատչելի հանգիստ Եգիպտոսում Հայերիս համար բյուջետային ճամփորդության ամենահարմար տարբերակը թերևս Եգիպտոսն է, եթե իհարկե արդեն հոգնել եք Վրաստանից։ Մենք այս տարի որոշեցինք մեկնել Եգիպտոս։ Որոնումները սկսեցինք դեռ մայիս ամսից։ Բազմաթիվ առաջարկներ ստացանք՝ մեկը մյուսից զարմանալիորեն մատչելի ու առաջին հայացքից գրավիչ։ Բայց պետք չէր շտապել, բազմաթիվ հարցումների ու համեմատությունների արդյունքում կանգ առանք Արարատ Տուր տուրիստական գործակալության առաջարկի վրա։ Այս ընկերության բարեհամբյուր և ընկերական սպասարկումը մեզ շատ գոհացրեց։ Մեծ համբերատարությամբ և հոգատարությամբ շաբաթներ շարունակ օգնեցին
Դրախտիկ կամ 21 հրեշտակների առեղծվածը
Մենք շարունակում ենք շրջել մեր հրաշալի երկրի տարբեր վայրերով՝ մեր և մեր ընթերցողների համար բացահայտելով նոր վայրեր և նախաձեռնություններ, որոնք հույս ու հավատ են ներշնչում և ապացուցում, որ երկիրը երկիր է։ Ահա այս մտորումներով ու փնտրտուքներով ուղևորվեցինք Դրախտիկ կամ ինչպես ասում են՝ «Երազանքների գյուղ»։ Շատ էինք լսել այս գյուղի և այնտեղի «21 հրեշտակների» մասին։ Բայց չշտապենք։ Ամեն ինչ հերթով։ Դրախտիկ գյուղ Դրախտիկ գյուղը (նախկին անունը՝ Թոխլուջա), գտնվում է Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռների հարավային լանջին, Սևանա լճի ավազանի հյուսիս-արևելյան ափին։ Դրախտիկ գյուղով հոսում է համանուն գետը։ Գյուղում ապրում
Ի՞նչ կհասցնեք տեսնել Գյումրիում 5 ժամվա ընթացքում
Մենք Գյումրի էինք այցելել մի քանի ժամով, ուստի անհրաժեշտ էր հնարավորինս օպտիմալ օգտագործել ժամանակը։ Նախնական պայմանավորվածության հանաձայն Վարդանանց հրապարակում մեզ դիմավորեց և Գյումրու հետ ընկերացրեց Գյումրի Տուր ընկերության համահիմնադիր Գոռ Թորոսյանը։ Երկու խոսք Գոռ Թորոսյանի մասին Թեև Գոռը մասնգիտությամբ պատմաբան է, բայց մարզի և քաղաքի նկատմամբ սերը դրդել են որակավորվել որպես զբոսավար։ Եվ համառ ջանքերի ու թիմային աշխատանքի շնորհիվ հիմնել է տուրիստական կազմակերպություն։ Նա բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր է իրականացրել և շարունակում է իրականացնել Շիրակի մարզում։ Գոռը նախաձեռնել և կառուցել է առաջին սահցադաշտը Գյումրիում։ Այժմ ընկերների
Կալավան՝ փոքր գյուղի մեծ հրաշքը
Կալավան Կալավանը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Երևանից 137 կմ հեռավորության վրա։ Նախկինում ամբողջովին ադրբեջանցիներով բնակեցված Ամրխեր գյուղը Արցախյան պատերազմի տարիներին դարձյալ հայաբնակ դարձավ՝ վերանվանվելով՝ Կալավան: Գյուղն ունի շատ հարուստ և առատ բնություն։ Այժմ Կալավանի բնակիչների թիվը մոտավորապես 120 հոգի է։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։ Ճանապարհի 130 կմ հատվածը բարվոք վիճակոււմ է, իսկ վերջին 7 կմ-ը՝ դժվար անցանելի է։ Տեղացիներն ասում են՝ դեպի դրախտ ճանապարհը հեշտ չէ։ Ռոբերտ Ղուկասյան Ռոբերտ Ղուկասյանը մասնագիտությամբ հնագետ է, կենդանաբան, ով շրջել է աշխարհի տարբեր երկրներում՝ ներգրավված