GO UP
Image Alt

Բլոգ

Ինձ համար էլ էր շատ խորհրդավոր, թե ի՞նչպես է զարգանալու, ներքին տուրիզմում ո՞ր ուղղություններն ու հետաքրքրություններն են առաջ մղվելու։ Ասեմ, դեռևս շատ բան չգիտեմ, և շատ տվյալներ էլ չկան, բայց իմ ակտիվ հետազոտությունը հետևյալն է ցույց տալիս։ Շատ ակտիվ, անսպասելի ակտիվ ընդլայնվել է ներքին զբոսաշրջությունը։ Գրեթե ամեն շաբաթ վերջին ամիսներին այցելել եմ տարբեր ուղղություններով, զրուցել բիզնեսների տերերի, վարորդների, տեղացիների հետ։ Շաբաթ կիրակի օրերին հիմնական զբոսաշրջայի ուղղություններում ասեղ գցելու տեղ չկա։ Զբոսաշրջության կենտրոնը այլևս Երևանը չի, այլ կերպ ասած, լուրջ ապակենտրոնացման

Մովսեսում ավելի հանգիստ էր իրավիճակը, թերեւս այն պատճառով, որ վերջին ռմբակոծությունների հետեւանքով գյուղի տներից որեւէ մեկը չէր վնասվել։ Ճիշտ է գյուղի երեխաների մի մասը հարևան գյուղերում էին կամ Երեւանում՝ բարեկամների տներում, բայց կային նաեւ երեխաներ, որ Երեւանից էին եկել՝ ամառային արձակուրդները տատիկ-պապիկի տանն անցկացնելու եւ կրակոցների պատճառով չէին էլ հեռացել գյուղից։ #Tavushstrong Աննա Հակոբյան

Այս տարի գարնանը հայրական տան այգում 20 գաճաճ ընկուզենի տնկեցի, անկեղծորեն պիտի ասեմ, որ առանձնապես մեծ սպասելիքներ չունեի: Թե ինչպիսին է արդյունքը առաջին իսկ տարում, կարող եք տեսնել ստորև: Նշեմ, որ խոսքը Լոռու մարզի մասին է, ծովի մակերևույթից 1400-1500 մետր բարձրության վրա անգամ կարելի է մշակել բարձրարժեք մշակաբույսեր, զբաղվել ինտենսիվ այգեգործությամբ: Ժամանակն է փոխվել, փոխել ավանդական մոտեցումները, յուրացնել գյուղատնտեսության նորագույն ու արդյունավետ ձեռքբերումները: Սուրեն Պապիկյան

Սիրելի ընկեր, երբ հազար ու մի պատճառ ես գտնում ինքդ քեզ արդարացնելու, թե ինչի ես լքել հայրենիքդ, նայիր այս նկարները։ Նայիր նաև այն ժամանակ, երբ խնջույքի սեղանին նստած հայրենասիրական կենացներ ես խմում, նայիր լավ նայիր նրանց, նրանք կրակոցների տակ են ապրում, բայց քեզ պես կենացներ չեն ասում, որովհետև իենց ամեն օրն է հայրենասիրական կենաց։ Գիտեմ, երբ տուրիստի նման հայերնիք ես գալիս, միշտ ասում ես, թե Հայաստանում վիճակը լավանա կվերադառնաս անպատճառ, ախր ինչպես լավանա, եթե շենացնողն էլ կործանողն էլ ես ու դու

Էն որ ասում են Հայաստանը փոքր ա, ո՞նց ճամփորդենք, էս գծագրով ճամփա ենք հելել, նույնիսկ չենք հասնում Հայաստանի հյուսիս՝ Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան, այլ Սևանից պտտվում ենք, չենք հասնում Հայաստանի հարավ՝ Մեղրի, Ղափան, Տաթևից հետ ենք դառնում ու արդեն 800 կմ ճամփորդություն ենք ստացել, 3 օրում հազիվ էլ հասցնենք։ Երեկ գիշերեցինք Ծափաթաղում։ Ճամփորդենք մեր երկրում, մանավանդ հոգիս թևավորվում ա տեսնելով ասֆալտապատման աշխատանքները:  Ամբողջ աշխարհում պտտվել եմ, վստահեցնում եմ, Հայաստանի նման բազմազան բնություն ոչ մի երկիր չունի: Հ.Գ. Համաճարակի պատճառով Արցախ մտնելու համար նախօրոք

«Արմոն» ընկերությունը նախատեսում է Գյումրիում 25 կմ երկարությամբ օդային երթուղի կառուցել: Նախաձեռնությունը ընկերության մշակած՝ Գյումրու զարգացման ներդրումային ծրագրի մասն է կազմում: Ծրագրի ընդհանուր արժեքը 610 մլն ԱՄՆ դոլար է: Այսօր Գյումրու քաղաքապետարանում կայացավ նախագծի հանրային լսումը: «Սա հեքիաթ է»,- նկատեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Հեքիաթները մեկ-մեկ իրականություն են դառնում»,- ասաց «Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանն ու ներկայացրեց ծրագիրը: Ինչո՞ւ Գյումրիում իրականացնել նման ծրագիր՝ Սարգսյանն ասաց՝ այս հարցին ունի 5 հիմնավորված և մեկ անձնական պատասխան: Հիմնավորված պատասխաններից առաջինը մրցակցությունն է: «Դեռ խորհրդային տարիներին Երևանի եւ

Նկարներում Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղն է , այստեղով է անցնում Մեծամորի թանգարան տանող ճանապարհը։ Այն երբեք չէր նորոգվել, այդ պատճառով էլ մարդիկ թանգարան չէին այցելում։ Ճանապարհը հիմնանորոգվել է 2019 թվականին։ Այցելեք Մեծամորի հնագիտական թանգարան։ Andranik Keshishyan

Հունիսի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այս մասին  հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Այցը մեկնարկել է Արարատի մարզում, որտեղ նախարար Պապիկյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է մարզի համար կենսական դեր ունեցող Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի 9,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Նախարարը շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում ընդգծել է աշխատանքները պատշաճ իրականացնելու կարևորությունը և համապատասխան հանձնարարականներ տվել ոլորտի պատասխանատուներին ստուգել հիմքային ծածկի որակի համապատասխանելիությանը նախագծային ստանդարտներին: Նշված հատվածում ճանապարհաշինության