#ԱրիԱրայի | Ազնվամորու բերքահավաք
?Հոկտեմբերի 3-ին` աշնանային բերքահավաքի շրջանակում, մենք որոշել ենք Կոտայքի մարզի Արագյուղ համայնքում գտնվող մեր ընտանեկան տնտեսությունում հյուրընկալել ազնվամորու բոլո՜ր սիրահարներին և հենց տեղում ծանոթացնել քաղցրահամ համովիկների աճեցման պրոցեսին, կիրառվող գյուղատնտեսական լուծումներին, ներկայացնել աճեցվող մշակաբույսերն ու դրանցից ստացված բարիքներին, ինչպես նաև ապահովել մասնակիցների մաքուր օդի անհրաժեշտ չափաբաժինը։? Ի՞նչ է սպասվում մասնակիցներին. ?Շրջայց մեր ընտանեկան տնտեսության տարածքում ?Ան-սահ-մա-նա-փակ քանակությամբ ազնվամորի քաղելու և ուտելու հնարավորություն ?Ազնվամորու բերքահավաք և հավաքած բերքը տուն տանելու հնարավորություն (հա-հա, չենք խաբում ❤ ) ?Մաքուր օդ, ծանոթություններ, զրույցներ, խոտաբույսերով թեյ և ազնվամորիով համեղ քաղցրավենիք ?
Արշավ Գեղարոտի ջրվեժ
Գեղարոտի ջրվեժը ծովի մակարդակից 3000 մ բարձրության վրա է՝ Արագած լեռան, Արագած գյուղից (Արագածոտնի մարզի) մոտավորապես 11 կմ հեռավորության վրա: Ձմռանը սառցակալում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: Շատ նման է Թռչկանի ջրվեժին: Ընդգրկված է ՀՀ բնության ջրագրական հուշարձանների ցանկում:
Վերելք Աժդահակ լեռը “Lost in Armenia” արշավական ակումբի հետ
Վերելք Աժդահակ լեռն այդքան էլ հեշտ չէր, որքան ես էի կարծում, կարելի է ասել ՝ իմ առաջին լուրջ վերելքն էր՝ 3567 մ։ Այս անգամ Lost in Armenia արշավախումբի կազմը բավականին մեծ էր՝ մոտ 60 հոգի։ Վերելք Աժդահակ լեռը Գողթ գյուղից բեռնատարներով մոտեցանք Աժդահակի ստորոտներին, որտեղից էլ մեկնարկեց մեր վերելքը․ ինքնին պրոցեսն արդեն արկածային ու զավեշտալի էր։ Արահետները հաճախ շատ բարդ էին, երբեմն դժվարանցանելի ու ֆիզիկական լարում պահանջող, բայց քեզ ուղեկցող գունազարդ տեսարաններն ու բնապատկերներն անընդհատ լիցքավորում և ուժ են հաղորդում՝ ամրացնելով յուրաքանչյուր հաջորդ քայլդ։ Մենք