GO UP
Image Alt

Տուրիզմ

Վերջերս առիթ ունեցա Տավուշի մարզի Կիրանց գյուղում ներկա գտնվել Կիրանցի խոսող արահետներով յուրահատուկ համայնքային միջոցառմանը։ Միջոցառման կազմակերպիչն էր «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի շրջանակներում Երևանից Տավուշի մարզի Կիրանց  գյուղ տեղափոխված և տեղի դպրոցում որպես ուսուցչուհի աշխատող, իմ լավ ընկեր  Տատյանա Ռոստոմյանը։ Միջոցառման նպատակն էր ավելի ճանաչելի դարձնել Կիրանցի անտառները ու լեռները` որպես արշավային և պատմամշակութային մեծ արժեք կրող վայրեր, ինչպես նաև խթանել արկածային տուրիզմի զարգացմանը։  Միջոցառման օրակարգը բավական հագեցած էր՝ Կիրանցի «բրենդի» ներկայացում, և հնարավորություն նաև համտեսել հենց գյուղացիների պատրաստած ուտեստները։ Երեխաների և գյուղի երիտասարդների գեղանկարների

Նրանց համար, ովքեր մտադիր են հանգստանալ, աշխատել կամ ապրել Վրաստանում, գործում է մի շատ օգտակար կայք՝ JAMtravel ։ JAMtravel-ը հավաքում է ողջ անհրաժեշտ տեղեկությունները․ որտեղ իջևանել, որտեղ նախաճաշել կամ ճաշել, որտեղ կարելի է գեղեցիկ ընթրիք վայելել, որտեղ զգալ Վրաստանի համն ու հոտը: Այս կայքում կարելի է գտնել ինֆորմացիա, թե որտեղ ժամանակ անցկացնել՝ երեխաների հետ կամ առանց նրանց, այդ թվում հայտնի ակումբներում: JAMtravel-ում նաև անընդհատ ավելանում են նոր բլոգներ, որոնց շնորհիվ կարելի է ավելի մոտ ծանոթանալ երկրի ու դրա բնակիչների հետ, ճանաչել

Բոլոր կանայք սիրում են զարդեր, և նրանք խնամքով են վարվում նրանց հետ ցանկացած պարագայու։ Կարևոր չէ թե ինչ զարդ եք գնում, կարևորը դրանց պահպանելն է։ Զարդերի շատ տեսակներ մաշվելու, վնասվելու հատկություն ունեն, եթե չհետևենք դրանց ճիշտ օգտագործման և խնամման կանոններին։ Որոշ զարդեր հարկավոր է պահպանել այնպես, որ նրանք չկորցնեն իրենց արտաքին տեսքը, ինչպես նաև հարկավոր է, որ զարդը դժվարությամբ չտեղադրել տուփի մեջ։  Այն կվնասի զարդը, և կազդի ձեր տրամադրության վրա։ Հենց այդ պատճառով էլ ստեղծվել են զարդատուփերը և օգնում են

Մեր օրերում, որպեսզի նշակել, զարգացնել և առաջարկել ծառայություններ և ապրանքներ `կենտրոնանալով գնորդների և սպառողների կարիքների և պահանջների բավարարման վրա, անհրաժեշտ է կանխատեսել պահանջարկը` մշտապես ուսումնասիրելով սպառողների վարքագիծը: Այդ հարցում մարքեթինգը կօգնի ձեր բիզնեսին: Մարքեթինգը ոչ միայն բիզնեսի հաջողության կարևոր մասն է, այլև այն հիմք է հանդիսանում հաջողակ վաճառքի համար: Իսկ եթե վաճառք չլինի, ցանկացած ընկերություն կդադարի գոյություն ունենալ: Գործնականում մարքեթինգային ռազմավարությունը ազդում է բիզնեսի բոլոր գործառույթների վրա: Արդյունքում, մարքեթինգը մեծացնում է ձեռնարկության փաստացի շահույթը: Մարքեթինգային ռազմավարություն SEO Մարքեթինգային ռազմավարությունները ներառում են բիզնեսի կարևոր ասպեկտներ,

Մեր խելացի դարաշրջանում, երբ սմարթֆոններն ու սմարթ ժամացույցները փոխարինում են գրեթե բոլոր սարքերին, թվում է, թե ժամացույց կրելն այլևս իմաստ չունի, և հազվադեպ ենք այցելում ժամացույցի վաճառք իրականացնող առևտրի սրահներ: Շատերն էլ կարծում են, թե ժամացույցներն արդեն հնացած աքսեսուար են: Նման կարծիքները որքան ճիշտ, նույնքան էլ սխալ են: Բերենք մի քանի փաստարկ, թե ինչու է ձեզ հարկավոր ժամացույց: Ժամացույցը կարևոր աշխատանքային գործիք է: Այո՛, հենց գործիք: Համաձայնեք, որ շատ ու շատ դեպքերում ուղղակի անհնար կամ անհարմար է ժամն իմանալու համար սմարթֆոնից օգտվելը:

Հազարավոր մարդիկ դժվարանում են պատկերացնել իրենց կյանքն առանց խմորեղենի: Նրբահամ, յուրահատուկ համերով խմորեղեններն իրենց շքեղ տեսքով կարողանում են գայթակղել, գոհունակություն պատճառել յուրաքանչյուրին՝ միաժամանակ բարձրացնելով տրամադրությունը: Սակայն այս ամենի հետ մեկտեղ խմորեղեն համտեսելիս անմիջապես մտածում ենք մեր առողջության ու կազմվածքի մասին, գերադասում ենք ճաշակել դիետիկ թխվածքներ, որոնք կօգնեն մեզ լինել ավելի բարեկազմ և առողջ: Սովորաբար խմորեղենը և քաղցրեղենի շատ այլ տեսակներ պատրաստվում են ցորենի ալյուրով, որը գիրացնող հատկություն ունի: Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ պետք է անել, երբ քաղցրի պահանջ եք զգում, բայց

Կյանքն անկանխատեսելի է: Պատահում է, որ երեկ ամեն ինչ լավ էր, իսկ այսօր ձեզ կամ ձեր հարազատներին շտապ անհրաժեշտ է իրավաբանական աջակցություն: Ու թեև այսօր իրավաբանի ծառայություններ Հայաստանում մատուցվում են բազմաթիվ ընկերությունների կողմից, սակայն միշտ մեր առջև կանգնած են հետևյալ հարցերը՝ որտե՞ղ գտնել գրագետ իրավաբանի, ինչի՞ն ուշադրություն դարնձնել զրույցի ժամանակ, ինչպե՞ս համոզվել, որ նա լավ է կատարում իր գործը: Չնայած մասնագետների համար այս հարցերի պատասխանները ակնհայտ են թվում, հասարակ մարդկանց համար ամեն ինչ այլ է։ Նախ՝ պարզենք, ձեզ պետք է իրավաբա՞ն, թե՞

Հարսանեկան տոնակատարությունը ամենակարևոր և ուրախալի իրադարձություններից է, որին բոլորը պատրաստվում են մեծ խանդավառությամբ՝ մանրամասնորեն պլանավորելով միջոցառման բոլոր մանրամասները: Ինչ խոսք, հարսանեկան արարողության կարևոր մաս է համարվում հարսանեկան հոյակապ տորթը։ Հարսանեկան տոնական տորթերը որպես կանոն աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ, շքեղությամբ: Այդ տորթերը յուրահատուկ են, տարբերվող և իրենց տեսքով անմիջապես գրավում են հարսանեկան արարողությանը մասնակից յուրաքանչյուրի ուշադրությունը: Որպես կանոն հարսանեկան տորթերը լինում են բազմահարկ՝ հագեցած ինքնատիպ դիզայներական լուծումներով: Հարսանեկան տորթի դիզայն ընտրելիս պետք է հաշվի առնել, որ վերջինս պետք է համաշունչ լինի հարսանեկան

Աշխարհում շոկոլադի սիրահարների բանակը բավականին մեծ է: Կակաոյի աղացած սերմերից պատրաստված քաղցրավենիքը մարդկանց պարգևում է բարձր տրամադություն, ուրախություն, հաճելի պահեր և առողջություն: Ասում են՝ շոկոլադը  բարձրացնում է տրամադրությունը, քանի որ նպաստում է երջանկության  հորմոնների արտադրմանը: Շոկոլադի մի փոքր կտորը մարդուն տալիս է այնքան էներգիա, որը բավարար է 45.5 մ քայլելու համար: Շոկոլադն օգտակար է սրտի համար, նաև համարվում է հազի դեմ բնական միջոց: Շոկոլադն իր արտադրատեսականիով շատ ավելի մեծ է, քան մենք կարող ենք պատկերացնել` շոկոլադե տորթ, շոկոլադե սալիկներ, կեքսեր, շոկոլադե սփրեդներ

Ամուսնալուծության պատճառները կարող են տարբեր լինել, բայց դրա գործընթացը նույնն է բոլորի համար։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամուսնալուծությունների կեսից ավելիի դեպքում առաջանում են վիճելի իրավիճակներ, որոնք լուծելու համար իրավաբանական աջակցություն փնտրելու կարիք է լինում։ Եվ քանի որ հույզերի ազդեցության տակ գտնվող զույգը պատրաստ չի լինում ինքնուրույն հասկանալ ամուսնալուծության իրավական գործընթացը, անհրաժեշտ է լինում գտնել իրավաբան կամ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն, որը կօգնի գործընթացի կազմակերպման հարցում։ Ամուսնալուծության գործընթացի միջով անցնելը գուցե մի փոքր հեշտ լինի, եթե նախքան այն սկսելը տեղեկացված լինեք գործընթացի