GO UP
Image Alt

Տուրիզմ

Դեկտեմբերի 26-ին «Վանաձորի վարորդների ակումբը» նշում էր կազմավորման 1 տարին: Խմբի վարորդները որոշել էին ծննդյան օրը նշել յուրահատուկ ձեւով: 60-ից ավելի վարորդներ հավաքվել ու մեքենաներով տոնածառ են ստեղծել: Մի քանի ժամ շարունակ Հայքի հրապարակում վարորդները հանդես եկան նաեւ ցուցադրական ելույթներով: Реклама 28 Երեւանից հետո Վանաձորը երկրորդ քաղաքն էր, որ հանդես եկավ նման նախաձեռնությամբ. «Երեւանում անցած տարի նմանատիպ միջոցառում կատարվել էր, եւ մենք էլ որոշեցինք հետ չմնալ, եւ հաշվի առանք նաեւ այն, որ Վանաձորը հռչակվել է երիտասարդական մայրաքաղաք, մենք որոշեցինք մեծ միջոցառում կազմակերպել,

Հեղինակավոր The Washington Post պարբերականի սյունակագիր Ֆրիդա Գիտիսը հրապարակել է ուշագրավ հոդված՝ անդրադառնալով երեք երկրի, որտեղ 2018թ. վերադարձ է կատարվել դեպի ժողովրդավարություն: Հատկանշական է, որ եռյակում է ներառվել նաև Հայաստանը: Հեղինակը նշում է, որ թեև 2018 թվականն աշխարհի մասշտաբով «աղետալի» է եղել ժողովրդավարության համար, սակայն գտնվել է երեք երկիր, որտեղ հանուն ժողովրդավարության մղվող պայքարը բավական անսպասելիորեն ահռելի առաջընթաց է արձանագրել՝ ապացուցելով, որ  ակտիվիզմի, առաջնորդության ու հանգամանքների ճիշտ համադրության դեպքում, կարելի է  փոխել պատմության ընթացքը: Գիտիսի կարծիքով՝ հիշյալ երեք երկրներն են Հայաստանը, Եթովպիան և Պերուն: Հայաստանի մասով

Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր, Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է Shakmat անունով կոնյակի բրենդի գործարկման մասին: Նա տեղեկացրել է, որ առաջին շրջանում Shakmat-ը հասանելի կլինի 2400 խմբաքանակով: Այն կարելի է գնել օնլայն՝ €100-ով: Ալեքսիս Օհանյանը նշել է, որ յուրաքանչյուր շշի վաճառքից ստացված հասույթի մի մասը կհատկացվի Armenia Tree նախագծին, որը Հայաստանի ամբողջ տարածքում ավելի քան 5,5 մլն ծառ է տնկել: https://www.facebook.com/alexis.ohanian/videos/10104639085033216/ «Shakmat-ը 23-ամյա պրեմիում կոնյակ է, որը գալիս է գինեգործության բնօրրանից: Այն մարմնավորում է Հայաստանի երկու ազգային գանձերը՝ շախմատը եւ

2018թ. Հոկտեմբերի 19-ից 24-ը Միասին հիմնադրամի հրավերով Շվեյցարիայից Հայաստան է ժամանելու փորձագետների խումբ, որի կազմում են Ժնևի Գրան Սաքոնե համայնքի ղեկավարը, Ժնևի Մակ-ի Աշխատանքի Միջազգային Ծառայության Ձեռնարկատիրություն դեպարտամենտի ներկայացուցիչը, Տուրիզմ Ֆոր Հելպ Ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրենը, Կանաչ աշխատանք և կայուն զարգացում կազմակերպության ղեկավարը և այլոք: Նրանց այցի հիմնական նպատակը հայ համայնքներում մասնակցային գործելաոճի ուժեղացումն է ի նպաստ ինտեգրված գյուղական տուրիզմի զարգացմանը: Հոկտեմբերի 19-ից 22-ը շվեյցարական պատվիրակությունը, որին կմիանան նաև խնդրով շահագրգռված հայ գործընկերներ կանցնեն մի քանի մարզերով (Պռոշյան, Ոսկեվազ, Դիլիջան, Հաղարծին,

1. «Գործարանների փողոց» Վանաձոր քաղաք մտնող ճանապարհը շատ տպավորիչ է․ այն անցնում է խորհրդային միության ժամանակներից պահպանված տասնյակ գործարանների, արտադրամասերի կողքով։ Տեղացիները, որոնց համար սովորական է աշնանային քաղաքի անցյալի շունչը, անտարբերությամբ են վերաբերվում գործարանային քնած քաղաքին։ Սակայն, երբ առաջին անգամ ես այցելում Վանաձոր և եթե սիրում ես պատմություն, արդյունաբերական քաղաքներ, այս հսկայական շինությունները շատ հետաքրքիր և ազդեցիկ կարող են թվալ։ Սա աշխարհում ընդունված ստալկեր-տուրիզմի ձև է։ Դեմիրճյան փողոցի սկզբից եթե քայլեք բարդիների պուրակով կզմայլվեք հսկա երբեմնի արդյունաբերական քաղաքի անցյալով։ 2. Լաչինի

Վանաձոր. Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը Վանաձորը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն է: Այն հանդիսանում է Լոռու մարզի մարզկենտրոն և գտնվում է երկրի հյուսիսային մասում: Վանաձորի կլիման մեղմ է, բարեխառն: Հունվարի միջին ջերմաստիճանը –4,2 օC է, հուլիսինը՝ 19,7 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 600 մմ: Բնակլիմայական պայմաններն առողջարանային են: Այստեղ կան առողջարանային և վերականգնողական համալիրներ, որտեղ կատարում են բժշկական ծառայություններ: Նախկինում քաղաքը կոչվել է Ղարաքիլիսա, հետագայում վերանվանվել Կիրովական, այնուհետև՝ Վանաձոր: Միջնադարյան Ղարաքիլիսայի մասին տեղեկություններ համարյա չեն պահպանվել: Միակ վկայությունը Վանաձորի կիրճում գտնվող Պապանի գյուղն է: Այս բնակավայրը Քրիստոսից առաջ II

Ծաղկանց արահետ՝ Ծաղկաձոր Ծաղկաձոր բառը հայերենից թարգմանաբար նշնակում է ծաղիկների դաշտ, ավելի ստույգ` ծաղիկների ձոր: Սա նշնականում է, որ մեր առջև բացվելու է հովիտ` խոշոր լանջերով և շատ ծաղիկներով: Այս տեղանքի համար բավականին հրապուրիչ անվանում… Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանում գտնվող հայտնի Ծաղկաձորը: Ծաղկաձոր քաղաքը տեղակայված է Հայաստանում` Թեղենիս լեռան լանջին: Այն զարգացող տուրիզմի ու լեռնադահուկային սպորտի կենտրոն է և հայտնի է իր 5 կայաններ ու ավելի քան 10 ուղեգիծ ունեցող ճոպանուղիով: Այս ճոպանուղին գտնվում է եղենիս լեռան արևելյան լանջին` 2819 մ.

Հայաստանի մարգարիտ Սևանը Սևանա լիճը Հայաստանի ամենախոշոր լիճն է և համարվում է Մեծ Հայքի 3 գլխավոր լճերից մեկը: Այն սիրված հանգստի վայր է ինչպես տեղաբնակների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Եվ դրա համար շատ պատճառներ կան: Բոլոր մարդիկ, ովքեր գալիս են Հայաստան, ցանկանում են տեսնել անծայրածիր աշխարհի կենտրոնում գտնվող դրախտի այս գողտրիկ անկյունը: Սևանա լիճը աշխարհում իր մեծությամբ 2-րդ քաղցրահամ բարձրադիր լիճն է Անդերում տեղակայված Տիտիկակա լճից հետո, ինչպես նաև իրավունք ունի համարվելու Հարավկովկասյան տարածաշրջանի ամենախոշոր լիճը: Սևան անվանումը ունի շատ բացատրություններ: Տարբերակներից մեկը