GO UP
Image Alt

Տուրիզմ

Մինչև տարեվերջ Հաղպատում՝ Քեֆիլյան հանգստյան գոտում, կկառուցվի զիփլայն՝ սրճարան-դիտակետով։ Հյուրատան՝ GIZ-ին ներկայացված ծրագիրը հաղթող ճանաչված ծրագրերի շարքում է։ Շուտով կմեկնարկեն նախագծային աշխատանքները։ Մինչև մյուս տարեվերջ կկառուցվի դեպի ձոր և Կայան բերդ նայող լողավազան՝ հրաշալի տեսարանով։ Նախագծերը տուրիստական հոսքը մեծացնելու, Լոռին զբոսաշրջիկներին ներկայացնելու նպաստավոր այցեքարտեր կարող են դառնալ։ Պրն. Արմեն Քեֆիլյանը տեղում ծանոթացրեց սպասվող աշխատանքներին, ծրագրերի մանրամասներին։ Արեն Մկրտչյան

«Արցախի սահմաններն այսուհետ բաց են». բավական է անցակետում ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում արված ոչ ավել քան 72–ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական պատասխանով թեստ: Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի՝ օգոստոսի 12-ին ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ: Համաձայն «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրի՝ այսուհետ անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք՝ Պարետի որոշումներով սահմանված հատուկ պայմանների պահպանման դեպքում։ Նշված պայմանների պահպանման դեպքում

Հաղպատում գործող Քեֆիլյան հանգստյան գոտու հիմնադիր պրն. Արմեն Քեֆիլյանը չմերժեց խնդրանքս։ Յուրաքանչյուր շաբաթ՝ երկուշաբթիից հինգշաբթի, առողջական ծանր խնդիրներ ունեցող մեկ երեխա ծնողի կամ խնամակալի հետ անվճար կհանգստանա հանգստյան գոտում՝ օգտվելով հյուրանոցային և ռեստորանային բարձրակարգ սպասարկումից։ Հարգելի ծնողներ, կարևոր ճշգրտում՝ թյուրըմբռնումից խուսափելու համար. քանի որ հանգստյան գոտին Հաղպատում է, խոսն Ալավերդի խոշորացված համայնքի կազմում գտնվող 7 բնակավայրերի երեխաների մասին է (ինչպես, օրինակ՝ Օձունի հյուրատների սեփականատերերի հետ պայմանավորվածությունն Օձուն խոշորացված համայնքի 8 բնակավայրերի երեխաներին է վերաբերում)։ Ալավերդի խոշորացված համայնքի առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների ցանկը

ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրումները կվերսկսի «մերձավոր արտասահմանի» երկրների հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ սեպտեմբերի 1-ից ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի ԱՊՀ մի շարք երկրներ՝ այդ թվում Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Հայաստան։ Փորձագետների համաձայն՝ նման որոշման համար կա մի քանի հիմնավորում․ առաջին հերթին՝ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայունացել է, բացի այդ, սեպտեմբերին արդեն ծրագրվում է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրություն սկսել։ Համագործակցության անդամ երկրներում նույնպես համաճարակաբանական իրավիճակը բարելավվել է։ Միևնույն ժամանակ,

? Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը։ Շահառու կարող են դառնալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձինք կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերը, որոնք՝ ✅ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը ✅միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել են առնվազն 3 աշխատող ✅2020 թվականի առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի

Երեկ քայլում եմ օղակաձև այգու կողքով: Մայթի վրա գույնզգույն բետոնե սալիկներ էին հավաքում, ամենայն հավանականությամբ քաղաքապետարանի պատվերով, շատ գեղեցիկ էր ստացվում: Մի հատվածում, որը գետնացումի մոտ էր, նկատեցի, որ բետոնե սալիկները վերջացրել էին, բայց հենց մայթից անցումին անցնող հատվածում բազալտե մի քար պոկված, մի կողմ էր դրած: Մի քանի մետր այն կողմ 2 արհեստավոր էին աշխատում: Խնդրեցի այդ մի կտոր բազալտն էլ կպցնեն: Արհեստավորներից մեկը արագ արձագանքեց, թե բա դա մեր պատվերի մեջ չի, ինչի պիտի անեմ: Քանի որ երկար ու բարակ

Հարցս փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին Հայաստան մուտք գործելու կարգավորումների մասին։ ✔ Հայաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները ենթակա են 14-օրյա ինքնամեկուսացման կամ կարող են հանձնել ՊՇՌ թեստ, որի բացասական արդյունքի դեպքում ինքնամեկուսացման պայմանը չի գործի: Քննարկվել է նաեւ օդանավակայանում նմուշառման հնարավորությունը։ Գալիք օրերին կհրապարակվեն համապատասխան կարգավորումների շուրջ պարետի որոշումները։ ✔ Այս պահին քննարկումներ եմ իրականցնում մի շարք պետական գերատեսչությունների եւ ոլորտի ներկայացուցիչների հետ զբոսավարների եւ զբոսաշրջային տրանսպորտի զբաղվածության ապահովման երկարաժամկետ ծրագրի շուրջ։ Ծրագիրը նախատեսում է նաեւ էկոգրագիտության բաղադրիչ։ Մանրամասները շուտով։ Հռիփսիմե Գրիգորյան 

? Հարգելի քաղաքացիներ, ‼️Մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն Արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 1 ամսով, միաժամանակ որոշ սահմանափակումներ մեղմացվել են, մասնավորապես վերացել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը: ✈ Որոշման համաձայն՝ օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող

Սերգո Դավթյանը տարիներ առաջ սեփական տունը հյուրատուն է դարձրել. 2 սենյակ։ 2013-ին 3 ընկերով հիմնել են Հյուրատների զարգացման ասոցիացիան։ Նիդերլանդներից մասնագետ են ներգրավել՝ ստեղծելով հյուրատների որակավորման կանոնակարգ։ Տարիներ անց պրն Դավթյանը երկհարկանի գեղեցիկ հյուրատուն է կառուցում։ Կստեղծվի 8 աշխատատեղ։ ՄԱԿ-ի՝ ինտեգրված զբոսաշրջության զարգացման ծրագրով արևային կայան է տեղադրել։ GIZ-ին ծրագիր է ներկայացրել ընդլայնման մասով։ Դավթյանն ընդգծում է նաև բիզնեսի մուլտիպլիկատիվ ազդեցությունը։ Օձունցիներից տարեկան շուրջ 800 կգ միս է գնում։ Ամբողջ գյուղմթերքն ու հավելյալ սննդամթերքը գնում է Օձունից։ Բացի այս, զբաղվում է մեղվապահությամբ։ Նախորդ