GO UP
Image Alt

Տուրիզմ

? ՀՀ «Հուշարձանների և զբոսաշրջային երթուղիների մաքրման» արշավի շրջանակում Կոտայքի մարզում իրականացվել են հուշարձանների և զբոսաշրջային վայրերի մաքրման աշխատանքներ:✅Աշխատանքների արդյունքում մաքրվել են Չարենցի կամար հուշարձանը և հարակից տարածքը, Առինջի պատմական գերեզմանոցը՝ Հայաստանի ամենաարվեստային խաչքարադաշտը, Գառնիի Ազատ գետի ավազանում գտնվող Քարերի սիմֆոնիա հուշարձանը և բացօթյա հանգստյան գոտի Գետարգելում:✅ Նախագիծն իրականացվում է Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի կողմից՝ Աջակցություն Հայաստանին նախաձեռնության (ASI) /ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) ֆինանսավորմամբ «Մի բան անենք»/ “Let’s do something” արշավի շրջանակներում և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:Շնորհակալ եմ նման հանրօգուտ

Տաշիր - Ամասիա ճանապարհից հատված Տաշիրից Ամասիա տանող ճանապարհից հատված է, խայտառակ վատ վիճակում, նկարներից երևում է որ երբեք չի փոսալցվել, հիմա հիմնանորոգվում է։ Հարգանքներս սիրով և սրտանց աշխատողներին։ Նրանք էլ ուշադրության կարիք ունեն, չմոռանանք նրանց։Andranik Keshishyan

ՀՀ կառավարության ծրագրով կկառուցվի ճեմուղի՝ դեպի Գնդեվանք միջնադարյան եկեղեցական համալիր:Ենթածրագիրը սկսվում է Գնդեվազ գյուղից և ընդգրկում մինչև Գնդեվանք ընկած հատվածը՝ ներառելով Սբ. Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի ձախ կողմում գտնվող եկեղեցին:Ծրագրով նախատեսվում է Գնդեվանքի քայլարշավային 1700մ երկարությամբ արահետի սալիկապատում և բարեկարգում:Մյուս՝ մասնավոր ներդրողի կողմից ներկայացված ծրագրով նշված տարածքում կկառուցվի նաև ճոպանուղի, հյուրանոց և զիփլայն:Նշված վայրում են գտնվում զբոսաշրջային գրավչության կարևոր վայրեր՝ Գնդեվանքի վանական համալիր, Գնդեվազի հյուսիսային մասում՝ XVII-XVIII դարերի պարիսպ, 1 կմ հյուսիս՝ Սուրբ Խաչ մատուռ (XIX դար), ավերակ եկեղեցի (XVII-XVIII

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ առաջիկայում անելու է ամեն ինչ, որ Հայաստանն ունենա տեղական ավիափոխադրող:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապիկյանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանը՝  պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, թե գո՞հ է արդյոք Քաղավիացիայի կոմտեի աշխատանքներից:«2019 թվականը ՀՀ ավիացիայի համար աննախադեպ էր նրանով, որ հնարավորություն ստացանք եվրոպական մի քանի ավիաընկերությունների մուտքը ապահովել Հայաստան, և ՀՀ քաղաքացիների համար մատչելի ուղեվարձով տոմսեր ապահովել դեպի աշխարհի տարբեր

Սիրելի՛ քաղաքացիներ եւ հատկապես զբոսաշրջության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ,Ուրախ եմ տեղեկացնել, որ վերջնական քննարկումներից հետո շուտով շրջանառության մեջ կդնեմ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել օդային ուղեւորների ելքի համար տուրքը, առավել հայտնի որպես Օդի տուրք:Բոլոր մանրամասները՝ շուտով: ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր՝ Հռիփսիմե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

? 2019 թվականին բարեկարգվել են Գյումրի քաղաքի` «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, Գառնի համայնքի` դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 2147 մետր երկարությամբ ճանապարհը եւ հարակից զբոսաշրջային ենթակառուցվածքները, Տաթև համայնքի՝ դեպի Տաթև վանական համալիր տանող 6000 մետր երկարությամբ ճանապարհը եւ Գյուլագարակ համայնքի՝ դեպի Դենդրոպարկ տանող 2800 մետր երկարությամբ ճանապարհը:? Արդեն մեկնարկել է Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնում, Վարարակն գետի հատվածի մաքրում ենթածրագիրը։Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետեւյալ աշխատանքները՝✔️Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակույթային միջավայրի վերականգնում Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյանների Մաշտոցի, Անկախության,

Աշխարհն էլ երբեք նախկինը չի լինի Այս միտքն այսօր հաճախ ենք լսում: Եվ իսկապես, Covid-19 համավարակի թողած ազդեցությունը համաշխարհային տնտեսության, մասնավորապես՝ զբոսաշրջության վրա աննախադեպ է: Ինձ՝ որպես զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչ, այս հանգամամքը շատ է մտահոգում:Ստորև Տուրիզմի Համաշխարհային Կազմակերպության հրապարակած գրաֆիկն է, որտեղ ներկայացված են տվյալներ տարբեր ժամանակաշրջաններում ճգնաժամերի՝ տուրիզմի վրա թողած ազդեցության և ոլորտի հետագա աճի վերաբերյալ.Թեև պատկերն այնքան էլ հուսադրող չէ, բայց ամեն բան դեռ կորսված չէ: Ճամփորդելու ցանկության տրանսֆորմացիա Իսկապես այս համավարակը շատ խորքային փոփոխություններ կբերի մարդկանց վարքագծի, այդ թվում՝ ճամփորդելու

2019 թվականը հիանալի տարի էր ծաղկաբուծության՝ ֆլորիստիկայի համար, իսկ 2020 թվականն էլ ավելի խոստումնալից է թվում։ Տարին հատկապես ընդգրկուն է լինելու պալիտրային բևեռային միտումների շնորհիվ․ արդիական են լինելու և՛ չեզոք, և՛ վառ գույները։Ինչպիսին էլ լինի ձեր անձնական ճաշակը, ծաղիկները անհատականությունն արտահայտելու և փոքրիկ երջանկություն տարածելու հիանալի միջոց են , թե՛ որպես նվեր, թե ՝ տան զարդարանք։Փնտրում եք գեղեցիկ ծաղկեձունջ, որը կհամապատասխանի 2020-ի ծաղկի շուկայի ամենահերաքրքիր միտումնե՞րին։ Սկսած հոտից մինչև գույն և ոճ, սրանք են այն ծաղկային միտումները, որոնց մասին պետք է

Հայաստանը դարձել է աշխարհի ամենաարագ աճող տուրիստական ուղղություններից մեկը՝ ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության տվյալների համաձայն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով UNWTO-ի «Զբոսաշրջային բարոմետրի» տվյալները, ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում Հայաստանը 12-րդն է՝  14․4 տոկոս աճով։Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, ամենամեծ աճը գրանցել է Մյանման՝ 40․2 տոկոս։ Հարևաններից միայն Իրանն է գերազանցել Հայաստանին զբոսաշրջության աճով, աշխարհում գրավելով երրորդ տեղը՝ 27․9 տոկոս աճով։ ԵԱՏՄ պետությունների թվում Հայաստանն անվիճելի առաջատարն է, որին հաջորդում է միայն Ղազախստանը (20-րդ տեղ՝ 10 տոկոս աճով)։Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի ցանկում

Ժողովուրդ ջան, եվրոպական քաղաքներից «Ryanair»-ով ճամփորդելու քիչ թե շատ փորձ ունեմ, վերջին անգամ էլ Երևանից Հռոմ եմ մեկնել, մի քանի կետով ներկայացնեմ հնարավոր իրավիճակները, որոնք կարող են խնդիրներ առաջացնել: Գուցե օգտակար լինի, նաև չեք խաբվի քարոզչական, մանիպուլյացիոն նյութերով:1. Թռիչքի համար հաշվառումը` «check-in»-ը, «регистрация»-ն պետք է անել օնլայն, թռիչքից ամենաուշը երկու ժամ առաջ: Հակառակ դեպքում օդանավակայանում ստիպված կլինեք վճարել 55 եվրո: Տպեք կամ հեռախոսի մեջ ունեցեք նստեցման կտրոնը`«boarding pass»-ը, որ խուսափեք 20 եվրո վճարից: 2. «Զվարթնոց» օդանավակայում պետք է մոտենալ հաշվառման կետին, որտեղ ստուգում