GO UP
Image Alt

Տուրիզմ

2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ԱՀ է այցելել 41 հազար 963 օտարերկրյա զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 28 հազար 588-ի փոխարեն. գրանցվել է 46.7% աճ: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին  այսօր  կայացած   ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության  նախարարության    մամուլի ասուլիսին ասել է  նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:Ներկայացնելով  զբոսաշրջիկների  քանակն  ըստ երկրների՝  նախարարը նշել  է, որ Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է  ժամանել 19  հազար 160 քաղաքացի, ԱՄՆ-ից՝  7 527, Ֆրանսիայից՝ 1 661, Գերմանիայից՝ 765, Լիբանանից՝ 699, Լեհաստանից՝ 685, Չինաստանից՝  671, Արգենտինայից՝ 594, Կանադայից՝ 575,

Օրերս քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն անդրադարձավ բյուջետային ավիափոխադրողների գործունեության առանձնահատկություններին։Նա հորդորեց «Լոուքոսթ»՝ բյուջետային ավիաընկերությունների ծառայություններից օգտվելիս ուշադիր լինել՝ տոմսի գներից մինչեւ նստատեղի ամրագրում:Ըստ Ռևազյանի՝ «Լոու քոսթ» չի նշանակում պարզապես ցածր գին, դա նշանակում է, որ ավիաընկերությունը խնայում է իր ծախսերը, իսկ դա հնարավորություն է տալիս նվազեցնել ավիատոմսերի գները:Լոուքոսթ ավիաընկերություների բիզնես մոդելըԹեման ավելի պարզ ընկալելու համար եկեք մի փոքր ուսումնասիրենք լոսուքոսթ ավիաընկերությունների բիզնես մոդելը։Միայն վերջին 10 տարիների ընթացքում աշխարհում հայտնվել են ավելի քան 100 նոր բյուջետային ավիաընկերություններ, որոնք

Կալավանը զբոսաշրջային կենտրոն դարձրած Ռոբերտ Ղուկասյանը վստահ է՝ յուրաքանչյուր գյուղ ունի իր չբացահայտված հարստությունը։  https://www.facebook.com/armgovernment/videos/1023608271370906/  Աղբյուր՝ ՀՀ կառավարություն ֆբ էջ

Մեկնարկել են Քարվաճառ-Նորաբակ-Սոթք՝ Արցախը Հայաստանին կապող երրորդ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքները:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանը՝ նշելով, որ այժմ ընթանում է գրունտների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն:«Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ: Այսպիսով, կունենանք երրորդ բարեկարգ այլընտրանքային ճանապարհը, որն Արցախը կկապի մայր հայրենիքի հետ»,- նշել է քաղաքաշինության փոխնախարարը: Նրա խոսքով՝ կատարվում է խորքային և մակերևութային ուսումնասիրություն՝ ջրահեռացման համակարգերի, անհրաժեշտ ենթակառույցների, ինժեներական

Հարգելի գործընկերներ,Մասնավոր հատվածի հետ քննարկումների արդյունքում և հիմք ընդունելով ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից սահմանված թիրախային շուկաների ուսումնասիրությունները` 2020 թվականին զբոսաշրջության կոմիտի կողմից զբոսաշրջության աջակցության 2020 թվականի պետական ծրագրի շրջանակներում միասնական պետական տաղավարով նախատեսվում է մասնակցություն հետևյալ միջազգային ցուցահանդեսներին՝✅ ITB Berlin 2020 ?? 4-8 մարտ 2020, Գերմանիա, Բեռլին ✅ MITT 2020 ?? 17-19 մարտ 2020, ՌԴ, Մոսկվա ✅ ITB ASIA 2020 ?? 21-23 հոկտեմբեր 2020, Սինգապուր ✅ WTM London 2020 ?? 5-7 նոյեմբեր 2020 Լոնդոն, Մեծ ԲրիտանիաՊետական տաղավարում մասնակցության ընթացակարգերի և գրանցման մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ։Միաժամանակ հայտնում ենք, որ ITB Berlin 2020 և MITT Moscow

Wizz Air ավիաընկերությունը հաջորդ տարվանից չվերթներ կիրականացնի Հայաստան, լրագրողների հետ հանդպմանն ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն:«Վստահ եմ, որ սա շատ լավ կլինի Հայաստանի համար: Wizz Air-ի հեռանկարում տարբեր ուղղություններով չվերթներ իրականացնելն է», - նշեց նա:Wizz Air բյուջետային ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոնն էլ նշեց, որ WizzAir-ը թռիչքներն իրականցնում է միայն Airbus A320 և A 321 օդանավերով, որոք ոլորտում ամենաժամանակակից են:«Մենք չվերթներ իրականացնում ենք կետից կետ և չենք առաջարկում համակցող չվերթներ: Տոմսերը վաճառվում են օնլայն և մարդիկ

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում շատ լավ լուր է հայտնել սահմանապահ (Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից) գյուղերի բնակիչների համար:«Այսօր տևական բանակցություններից հետո տեղի և սփյուռքյան խոշոր ձեռնարկատերերի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից հայկական բոլոր բնակավայրերում ծնելիությունը խթանելուն ուղղված խոշոր ծրագիր սկսելու մտադրության մասին:Եվ այսպես

Գյումրին՝ զբոսաշրջիկների և այլ մարզերում ապրողների տուրիստական քարտեզում։Քաղաքը ռուս զբոսաշրջիկների համար Ամանորը նշելու մատչելի ուղղություն է ճանաչվել: https://www.facebook.com/armgovernment/videos/990685011307749/   Աղբյուր՝  ՀՀ կառավարության ֆբ էջ

Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։«Նոր տարին սկսվում է հեքիաթի սպասումով: Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բարձր տրամադրությամբ ու վառ հույսերով Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը https://www.facebook.com/Yerevanofficial/videos/827478407729886/  Աղբյուր՝  Երևանի քաղաքապետարան ֆբ էջ

Շատերի համար տոներին ավելորդ քաշ հավաքելը բավականին մեծ մտահոգություն է համարվում: Այն դրդում է մեզ չափից շատ սնվել, արթնացնում է նստակյաց կյանք վարելու ցանկությունը և ստիպում է մեզ մտածել միայն կալորիապես հարուստ ուտելիքների մասին. Այսպիսով տոներին ավելորդ քաշ հավաքելը անխուսափելի է շատ շատերի համար, այդ իսկ պատճառով ստորև կներկայացնենք 15 խորհուրդ՝ ինչպես պայքարել այս խնդրի դեմ:1. Եղե՛ք ակտիվ ձեր ընտանիքի և ընկերների հետՆստակյաց գործունեությունը, ինչպիսինն է օրինակ՝ բազմոցին նստած հեռուստացույց դիտելը, բավականին տարածված է տոն օրերին: Ոչ ակտիվ գործունեությունը խթանում է