GO UP
Image Alt

Toptrip.info

Դենդրոպարկը զբոսաշրջային լուրջ կենտրոն է դարձել Հայաստանում

Դենդրոպարկը զբոսաշրջային լուրջ կենտրոն է դարձել Հայաստանում։

Աշխատողները պատմեցին՝ այս տարի օր է եղել 4000 այցելու են ունեցել։ Դուք էլ կհիշեք այդ օրը՝ մայիսի 28-ն էր, նույնիսկ ստիպված եղան մեկ ժամով փակել Դենդրոպարկը, այնքան մեծաթիվ էին մարդիկ։ Հարակից գյուղերում՝ Գյուլագարակ, Գարգառ, Վարդաբլուր, Հոբարձի, Կուրթան, այս պահին աննախադեպ շինարարություն է ընթանում, կառուցում են հյուրատներ, խանութներ, գյուղատնտեսական ապրանքների վաճառքի տաղավարներ։ Դատարկ հյուրատուն գտնելն այսօր անհնար չէ, բայց դժվար է, չնայած որ դրանց թիվն աճում է ամեն օր։

Ճանապարհները շատ լավն են։ Անկախությունից ի վեր Դենդրոպարկի ճանապարհը քարուքանդ էր, վերջին երկու տարում սարքեցին, ինչից հետո զբոսաշրջիկների հոսքը բազմապատիկ աճեց։

Բայց միայն Դենդրոպարկը չէ, որ զբոսաշրջիկներին բերում է այստեղ։ Հայտնի են Վարդաբլուրի լճերն ու կղզին, Կուրթանին մոտ Հնեվանքը՝ Ձերագետի աջ ափին, Լոռի բերդը ևս հեռու չէ։ Մարդկանց պարզապես կանչում է տարածաշրջանի մեղմ ու հաճելի եղանակը, հրաշալի բնությունը։ Դե իսկ լոռեցիների անձնային որակները՝ մարդամոտությունը, ազնվությունը… պատկերն ամբողջացնում են։

Ռոբերտ Անանյան