Լեռնային Հայաստան, Դիլիջան
Հայկական Շվեյցարիա
Այս տարածաշրջանը հաճախ անվանում են հայկական Շվեյցարիա: Միգուցե ընդհանրությունները շատ են, բայց մի բան ակնհայտ է, որ Դիլիջանը առանձնանում է ոչ միայն գրավիչ տեսարաններով, այլ նաև մեղմ եղանակով:
ԽՍՀՄ տարիներին այն կինոմատոգրաֆների, կոմպոզիտորների, նկարիչների, գրողների հանդիպման վայր էր: Նրանք ստեղծագործում էին հենց այստեղ: Այսօր այն տուրիզմի կենտրոն է. գեղեցիկ հյուրանոցներով և յուրահատուկ գունագեղությամբ աչքի ընկնող դիտարժան վայրերով:
Դիլիջանի բնությունը
Այստեղ այնքան բնական գեղեցկություն կա, որը բավարար է անհատի ստեղծագործական միտքը ոգեշնչելու համար: Սաղարթախիտ կաղնիների անտառները վեր են խոյանում քաղաքի բոլոր կողմերից և հեռվից տեսանելի են: Ամռանը կարելի է տեսնել խոշոր եղջերավոր անասուներին արոտավայրերից քաղաքի միջով դեպի գյուղ տանող գյուղացիներին և մոտակա անտառներից սունկ ու լեռնային խոտաբույսեր հավաքող մարդկանց:
Տեղի ճարտարապետության մեջ գերակայում է կղմինդրե և գերաններից պատրաստված տանիքները: Նույնիսկ պահպանվել են սովետական ժամանակաշրջանի հուշարձանների հետքը: Կարծես պատմությունը դարձել է այս վայրերի կենդանի վկան:
Դիլիջանի եկեղեցիներն ու վանքերը
Այստեղ կարելի է տեսնել միջնադարյան Հաղարծինը և Գոշավանքը, և զգալ ժամանակի շունչը: Հաղարծնի գեղեցիկ համալիրը (Հաղարծին նշանակում է արծիվների պար) կառուցվել է 12-րդ դարում ªԲագրատունյաց թագավորության երկու նախարարների կողմից: Այն գտնվում է անտառային հովտում և շրջապատված է հսկայական ծառերով: Հաղարծնի համալիրում կան 3 եկեղեցիներªԳրիգոր Լուսավորչի, Կույս Մարիամիª կոչված Սուրբ Աստվածածին և Սուրբ Ստեփանոսի զանգակատունը: Եկեղեցին նաև հայտնի է նրանով,որ այստեղ պատկերված են Կույս Մարիամը և Փրկիչը, և այս աշխատանքը հանդիսանում է ճարտարապետության գլուխգործը:
Բագրատունիների տոհմի դրոշմը կարող ենք տեսնել Սուրբ Ստեփանոսի զանգակատան հետնամասում: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կան մի քանի յուրահատուկ խաչքարեր, արևային ժամացույց և զարմանահրաշ կամարներով սեղանատուն: Համալիրը գտնվում է գլխավոր ճանապարհից 4 կիլոմետր հեռու:
Ի՞նչ հող է դա, որ նրան նույնիսկ համեմատում են դրախտի հետ
Դեռևս չորրորդ դարում այստեղ հանգստանում էին թագավորները, և հենց այս անտառներում էր անկացվում թագավորական որսը:
Գեղատեսիլ վայրը միշտ գրավում էր ճանապարհորդին և հրապուրում էր տեղի բնակչին: Անգամ հռչակավոր ռուս գրող Մաքսիմ Գորկին ասել է, որ լեռները պարուրում և պաշտպանում են այս հողը, բայց ամենաշատը նա տպավորված էր այն հանգտությամբ, որով շնչում էր Դիլիջանը…
Չնայած հաճախ եկող անձրևներին, Դիլիջանի կլիման նպաստում է բնական կանաչապատմանը և օդի պարզությանն ու մաքրությանը, որը լի է ծաղիկների բույրերով և մեղմ զեփյուռով:
Դպրոցը Դիլիջանում
Վերջերս Դիլիջանում բացված նոր դպրոցը ուղիղ ապացույց է այն բանի, որ այս հողը ծաղկում է և բարեկարգ կերպով շարժվում է դեպի հաջողություն բոլոր ասպարեզներում: Դիլիջանի գիշերօթիկ դպրոցը ունիկալ է նրանով, որ միավորել է երեխաներին և պատանիներին շուրջ 50 երկրներից: Այս բարեգործական ծրագիրը երկրի սոցիալական զարգացմանը անկհայտորեն դրդող և նպաստող ալիք է:
Առողջարանային համալիրներ Դիլիջանում
Դիլիջանում առողջապահությունը նույնպես բացառիկ բարձր մակարդակի վրա է գտնվում: «Լեռնային Հայաստան» և «Դիլիջան» առողջարանները ապահովված են նորագույն սերնդի տեխնիկայով և սարքավորումներով: 1932 թ. Ա. Պ. Դեմեխինը հայտնաբերեց Դիլիջանի հանքային ջրի բուժիչ հատկությունները: Այդ պահից սկսած քաղաքի առողջարաններում բուժում են թոքերի և ոսկրային տուբերկուլոզ, աղեստամոքսային համակարգի, լյարդի և այլ հիվանդություններ: «Դիլիջան Ֆրոլովա» ջրի աղբյուրը գտնվում է Դիլիջան ազգային պարկի էկոլոգիապես մաքուր տարածքում: Ջուրն իր օգտակար միկրոէլեմենտներով լի բնական վիճակով սկիզբ է առնում Դիլիջանից 7 կիլոմետր հեռավորության վրա: Անցնում է լեռներում բնական զտում և վերջնական վերամշակվում է «Դիլիջան» գործարանում, ընդորում լրիվությամբ պահպանելով իր առաջնային բաղադրությունը:
«Դիլիջան» ազգային պարկ
Իսկ «Դիլիջան» ազգային պարկում աճում է 180 տեսակի դեղաբույս և սունկ: Կենդանական աշխարհը բազմազան է և գերում է իր անկրնելիությամբ և սքանչելիությամբ: Բազում լեռնային աղբյուրներ և փոքրիկ գետակներ լցնում են պարկը հանգստությամբ և ներդաշնակությամբ:
Ո՛չ, Դիլիջանը, ամեն դեպքում, նման չէ ուրիշ ոչ մի հողի… Եւ սա պարզ ճշմարտություն է:
Դիլիջանի դրախտը
Պարզ լիճը, վանքերը, պատմական հուշարձանները, հանգստյան տները, հյուրանոցները, ինքնին բնությունը, յուրահատուկ ջուրը՝ այս ամենը լի է հատուկ իմաստով, որը պատմում է մեզ մեծ և հնագույն երկրի՝ Հայաստանի մասին:
Կա մի հայտնի խոսք, որի մասին քչերն են արդեն հիշում, և շատ իզուր. «Ասում են՝ եթե դրախտում լիներ անտառ, լեռներ և հանքային աղբյուրներ, ապա դրախտը կնմանվեր Դիլիջանին»…