Մայր աթոռ սուրբ Էջմիածին
Ամբողջ աշխարհի հավատացյալները ձգտում են գնալ ոչ միայն Վատիկան, այլ նաև Հայաստան, որը մի փոքր երկիր է: Չէ որ Հայաստանը առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Ուխտագնացության վայր է հանդիսանում Երևանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Էջմիածին կամ Վաղարշապատ քաղաքը/ Վաղարշի քաղաք/:
Այստեղ հավաքվում են աշխարհի բոլոր քրիստոնյաները, որպեսզի աղոթեն ազգի ինքնատիպ խորհրդանիշ դարձած Էջմիածնի Մայր Տաճարում: Այս տաճարը հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր տաճարը` Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը:
Ավանդության համաձայն հայ առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը երազում տեսել է, թե ինչպես Հիսուս Քրիստոսը` ձեռքին ոսկե մուրճ, իջել է երկնքից և հարվածել հեթանոսական տաճարի գագաթին: Առավոտյան կաթողիկոսը պատումում է երազը Տրդատ թագավորին, որն էլ կառուցում է այդ տեղում տաճար և անվանում Էջմիածին` այսինքն “իջավ Միածինը”:
301-303թթ. Տրդատ-3րդ-ի օրոք, թագավորական շիրիմներից ոչ հեռու, կառուցվել է Էջմիածնի տաճարը, որը սկզբում փայտից էր, իսկ հետո` քարից: Պարսկական զորքերի արշավանքներից տաճարը անընդհատ ավերվում էր, սակայն ամեն անգամ աչքի ընկնող գործիչները գումար չէին խնայում այն վերականգնելու համար: Կա մի ավանդություն, ըստ որի պարսկական շահ Աբբասը մտադրվել էր հիմնովին ավերել Էջմիածինը, քարերը տեղափոխել Իրան` հայկական տաճար կառուցելու և հայերին նոր ուխտատեղիին ընտելացնելու համար: Սակայն շուտով նա որոշեց տեղափոխել միայն “նշանավոր քարերը”` քարը, որի վրա իջել էր Քրիստոսը, մկրտության ավազանը և այլ կարևոր քարեր:
Հայ կաթողիկոսների ղեկավարությամբ տաճարը անըդհատ վերանորգվում էր, լրացվում նոր կառույցներով: 16-ից 17-րդ դարերում կառուցվեցին սեղանատուն, հյուրանոց, արտաքին պաշտպանիչ պարսպապատեր, զանգակատուն: 19-րդ դարում տաճարից արևելք սկսում է կառուցվել թանգարանի շենքը: 1720թ.-ին Նաղաշ Հովաննեսյանի կողմից կատարվել է տաճարի նշանավոր որմնազարդումը, այնուհետև նկարազարդումը շարունակվել է Հովնաթանյանների ընտանիքի այլ անդամների կողմից: Տաճարի գմբեթին պատկերված են Նոր կտակարնից դրվագներ, հայ պատմական գործիչների դիմանկարներ: Նախշազարդումը ծիրանագույն է արվել, կապտա-մանուշակագույն երանգներով և հանդիսանում է հայկական որմնանկարչության հիանալի օրինակ:
Տաճարի ներսակողմի համար մեծ նշանակություն ունեն կիրառական արվեստի նմուշները` գլխավոր խորանի ժանեակազարդ վարագույրը, բիլիսիից բերված փորագրված հին դուռը և շատ այլ բաներ: Էջմիածնի մայր տաճարը հանդիսանում է ինչպես վաղ միջնադարի, այնպես էլ նոր ժամանակների ճարտարպետական կարևոր արժեք: Եվ իզուր չէ, որ հենց այն է ընդգրկված Յունեսկոյի համաշխարհային ժառանգության մեջ:
33 հոգևոր քույրերը
Ըստ ավանդության Հայստանում քրիստոնեությունը քարոզել են Հռոմից մազապուծ փախած կույս-միանձնուհիները, որոնց առաջնորդում էր ավագ քույր` Գայանեն: Տրդատ թագավորը հրապուվելով քույրերից մեկի` Հռիփսիմեի գեղեցկությամբ, ցանկանում էր ամուսնանալ նրա հետ, բայց մի պայմանով, որ աղջիկը թողներ իր ավետարանչությունը և դառնար հեթանոս: Աղջիկը հրաժարվում է: Այդ պատճառով Տրդատը սպանում է 33 հոգևոր քույրերի: Միայն այն բանից հետո, երբ Հայաստանը ընդունեց քրիստոնեությունը, թագավորը՝ Գրիգոր Լուսավորիչի աջակցությամբ, գտավ նահատակների մասունքները և վերաթաղեց դրանք: Վերաթաղման տեղերում կառուցեցին փոքր գերեզմանատներ, որոնք շուտով վերածվեցին Սուրբ Գայանե, Հռիփսիմե և Շողակաթ եկեղեցիների:
Էջմիածնի այս բոլոր եկեղեցիները քաղաքի հպարտությունն են` դիտարժան վայրերերը:
“Սուրբ Գայանե” եկեղեցին կառուցվել է Եզրոմ կաթողիկոսի կողմից 7-րդ դարում: Ավելի ուշ եկեղեցուն միացվել են ուրիշ կառույցներ, իսկ բուն եկեղեցին բազմիցս վերանորոգվել է: Գերեզմանատանը թաղված են հայ նշանավոր գործիչների աճյունները: “Սուրբ Գայանե” եկեղեցին մտնում է Էջմիածնի Մայր Տաճարի կազմի մեջ և հանդիսանում է Յունեսկոյի համաշխարհային ժառանգությունը:
7-րդ դարում քաղաքի վերաբաժանման ընթացքում, Կոմիտաս կաթողիկոսը կառուցել է “Սուրբ Հռիփսիմե” եկեղեցին: Եկեղեցին կառուցել են այնտեղ, որտեղ ինչ-որ ժամանակ Գրիգորը և Տրդատը վերաթաղել էին սուրբ Հռիփսիմեին: Ավելի ուշ եկեղեցուն միացվել է զանգակատուն-գավիթը, գերեզմանատունը, աղոթքի խուցը, ապա տարիներ անց` այլ շենքեր և պաշտպանիչ պարիսպներ:
Հռիփսիմեի տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական շինությունների առավել կատարելագործված տեսակին: Տաճարը ներսից խաչաձև է` գմբեթածածկ խորշերով: Իր կառուցվածքով ամբողջական է և առանձնանում է սեյսմոկայուն կառուցվածքով:
Այժմյան Շողակաթ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին: Սակայն պեղումները վկայում են, որ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարի այլ վանքի տեղում: Եկեղեցու ճարտարապետությունը ուշագրավ է, չէ որ տաճարը իրենից ներկայացնում է գմբեթածածկ սրահի մի տեսակ, որի ներսում չկան միջանկյալ սյուներ: “Սուրբ Շողակաթ” եկեղեցու ամբողջ կառույցը պահվում է կամարներով: Տաճարը կառուցվել է Տրդատ թագավորի օրոք` գործող գինեգործարանի մոտ, որտեղ թաքնվել էին կուսակրոն քույրերը, երբ փախել էին Հռոմից:
Էջմիածինը ներքին հանգստության, ներդաշնակության քաղաք է, որը փոխանցվում է կամ հին շինություններից , կամ քաղաքի ընդհանուր տրամադրությունից, կամ էլ օդում սավառնող պատմության և հնության շնչից: