Գառնին և Գառնու տաճարը
Գառնին Հայաստանում միակ հեթանոսական պահպանված տաճարն է: Շինության ամրությունն ապահոված է բնության պայմաններով, անառիկ ժայռերով, Ազատ գետի նեղ ու խոր հովիտով և միգուցե շինության հզոր որմով՝ կառուցված խոշոր բազալտային քարերից: Տաճարի տարածքում կառուցվել են արքայական կառույցներ, թագավորի զինվորների համար շինվածքներ, ինչպես նաև այլ շենքեր, որոնք, ցավոք սրտի, չեն պահպանվել:
Գառնու արքայական բաղնիքը
Իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում արքայական բաղնիքը: Լինելով հնամենի Հայաստանի քաղաքային ճարտարապետության յուրահատուկ ձեռքբերումը՝ Գառնու բաղնիքը ուշադրություն է գրավում որպես արվեստի գործ, որն ունի արտասովոր խճանկարով պատված հատակագիծ: Խճանկարը հավաքված է տարածքի բնական, գունավոր քարերից, իսկ նկարի սյուժեն վերցված է հունական դիցաբանությունից:
Գառնու պատմությունը
Ամրոցը կառուցվել է 2-րդ դարի առաջին կեսերին, Տրդատ թագավորի օրոք:
Պատմաբան Մովսես Խորենացին հիշատակում է տաճարի կառուցման, ինչպես նաև անառիկ ամրոցի վրա հունարենով գրաված արձանագրության մասին:
Ով կարող էր մտածել, որ այդ գեղատեսիլ վայրը ինչ-որ ժամանակ եղել է արքայական նստավայր: Նախ՝ այն անառիկ էր ու հուսալի: Երկրորդը՝ մեղմ կլիմա և բարենպաստ պայմաններ ուներ: Եվ վերջապես ստրատեգիական դիրք ուներ:
Ուրատուի ժամանակների սեպագրերը խոսում են այն մասին, որ Արգիշտի թագավորը գրավել է այն մ. թ. ա. 7 րդ դարում, ապա Գառնու ողջ բնակչությանը կենտրոնացրել է որպես աշխատուժ: Հետագայում թագավորը շարժվում է Երևան և այնտեղ կառուցում Էրեբունու ամրոցը: Էրեբունին հետագայում վերածվել է Հայստանի մայրաքաղաք Երևանի:
Գառնու տաճարը հնարավորություն է տալիս պատկերացնել հին Հայաստանի արքայական պալատը, ներխուժել վաղեմի ժամանակների տրամադրության մեջ, հիանալ մեր նախնիների ճարտարապետական ժառանգությամբ , ինքնատիպությամբ և խորությամբ:
Գառնու հեթանոսական ամրոցը հին Հայսատանի տարածքում հելենիստական ժամանակների միակ օրինակն է:
Գառնու տաճարի կառուցվածքը
Բազալտե քարերը ունեն 2 մետր երկարություն: Միմյանց նրանք միացված են սղնիներով և կեռերով:
Տաճարի դիմային մասը զարդարում է 9 աստիճանից բաղկացած քարե սանդուքը, որից յուրաքանչուրը 30 սանտիմետր է:
Ի՞նչպես է ամրոցին հաջողվել պահպանվել: Միգուցե պատճառն այն է, որ ամրոցը հանդիսանում էր արքայական նստավայր և ոչ թե հասարակ բնակության վայր: 1679 թվականին ուժգին երկրաշարժն ավերել է Գառնու տաճարը: Նրա վերջնական վերանորոգումները ավարտվել են 20-րդ դարում:
Գառնու տաճարը՝ հավետ պատմության մեջ
Մենք իշխանություն չունենք ժամանակի վրա, բայց մարդկային գործերը ապրում են ստեղծագործության մեջ:
Այն ամենը , ինչ ստեղծվել է սրտի թրթիռով, հիացմունքով և սիրով, հասել է մինչև մեր օրերը: Միգուգե այն մեզ չի հասել իր նախնական տեսքով, բայց պահպանել է հազարամյակների հզորությունը:
Գառնու տաճարը, որը ինչ-որ ժամանակ ծառայել է արևին պաշտելու վայր, այժմ ողողված է Հայաստանի արևի տաք շողերով և գրավում է աշխարհի մեծաթիվ մարդկանց:
Հեթանոսական ժամանակներն անցել են, բայց մենք հարգում ենք մեր պատմությունը, որը հուսալի պահպանվել է Գառնու տաճարի վսեմ պատերից այն կողմ:
Ճանապարհը, որը տանում է դեպի տաճար, անվերջ է թվում, քանի որ կապույտ երկնակամարի տակ Գառնու տաճարը անհետանում է անէությամ մեջ: Եվ դու գնում ես դեպի երազանքները, որոնք մխրճվել են քո գիտակցության մեջ: