Գեղատեսիլ սարերի մեջ կա մի քաղաք, որը հրապուրում է իր պարզությամբ, զարմանահրաշ հարմարավետությամբ և ներքին հանդարտությամբ: Այն գտնվում է Վարարկ գետի մոտ: Եվ այդ քաղաքի անունը Գորիս է:
վում է ՝ քաղաքը թաքնվել է սարերի արանքում, միգուցե հենց այդ պատճառով էլ սարերը կոչվում են Քարե անտառներ: Գորիս քաղաքի տեղանքը թելադրում է իր կլիման ՝փափուկ, և միևնույն ժամանակ խոնավ:
Բնության հողմահարման շնորհիվ քարե պահապանները ընդունել են հանդիսավոր և արտասավոր տեսք: Նրանք բոլորին դիմավորում են իրենց վեհությամբ և պատմում են այս վայրերում օդում սավառնող պատմությունների մասին:
Գորիսի յուրահատուկ տները կառուցված են քարե սալերի հիմքերի վրա,և առաջին անգամ այս տեսարանին ակնանատես լինող մարդկանց վրա է այն մեծ տպավորություն է թողնում :
Առանձնահատուկ դիտահարթակը հնարավորություն է տալիս տեսել «Քարե անտառը»,որը առաջացել է անդադար փչող քամիների հետևանքով: Ո՞վ կարող է մտածել,որ Հայաստանի մայրաքաղաք
Երևանից 231 կմ հեռավորության վրա կարող է գտնվել բնության մի այսպիսի հրաշք…
4 ժամվա ընթացքում դուք կարող եք հաղթահարել մի ճանապարհ, որը Ձեզ կտանի այնպիսի աշխարհ, ուր թագավորում են տիեզերական խաղաղությունը և բնության առեղծվածները:
Գորիս քաղաքից հարավ ընկած է Տաթևի վանքը, որը Ձեզ կզարամացնի իր հոյակապ տեսքով: Տաթևի վանքը միջնադարյան ճարտարապետության հիանալի գլուխգործոց է: Հնում այն հայտնի էր որպես Հայաստանի ինտելեկտուալ կենտրոն: Գորիսից Տաթև տանող ճանապարհը նման է մի հեքիաթի՝ երկնքից երկիր նետված: Ճանապարհը տանում է անհայտություն, որի պատճով դու քեզ զգում ես անիրական աշխարհում, և այդ աշխարհը տալիս է եռանդ ու դրական զգացումներ:
Գորիսից ոչ հեռու գտնվում է Խնձորեսկ գյուղը: Այն իրենից ներկայացնում է քարանձավային կացարանների համույթ: Գյուղը կենդանի ազգագրություն է ու պատմում է այն մասին,թե ինչպես են քարանձավները ծառայել կացարաններ, իսկ հետո վերափոխվել և կազմել լայնարձակ բնակավայրեր:
Քաղաքը հայտնի է հայ ականավոր գրող Ակսել Բակունցի տուն- թանգարանով: Ակսել Բակունցը ունեցել է բարդ կյանք, և չնայած դրան իր ստեղծագործություններում կարողացել է ընթերցողին հասցնել սեր կյանքի հանդեպ, հայրենի բնության հանդեպ, որտեղ ծնվել ու մեծացել է:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի մայր տաճարը Գորիսի գեղատեսիլ վայրերից է , և մի վայր է, որտեղ հանգրվանում է Սյունյաց թեմի առաջնորդարանը:
Տաճարը կառուցված է գորշ տուֆից, աչքի է ընկնում կանոնավոր նախշազարդերով, առանձնանալով ազգային գրաֆիկական պատկերներով: Լուրթ երկնակամարի տակ տաճարը հաղորդում է տիեզերքի հանդեպ հավատքի և ներրդաշնակության զգացում:
Կարագել/ Սև/ լիճը առաջացել է հանգած հրաբուխի խառնարանի տեղում: Զարմանահրաշ վայրը այժմ գրավում է բնական գեղեցկության բոլոր սիրահարներին: 1987թ այստեղ կառուցել են Սև լճի արգելանոցը:
Լիճը ունի 1950 մ լայնություն: Հալված ջրերը, ինչպես նաև անձրևային ջրերը, մասնակի աղբյուրի ջրերը ապահովում են ջրերի ներհոսք դեպի Սև լիճ:
Այստեղի գեղատեսիլ վայրերից է Սիսավան եկեղեցին: Այն հիմնադրվել է մ.թ.7 դարում: Այն Հայաստանի տարածքում ամենահին եկեղեցական վանքերից է, որտեղ պահպանվել են հնամենի գրություններ: Միշտ ցանկալի է գտնվել բնության գրկում, որ այսպիսի գեղեցկություն կա:
Զբոսաշրջիկների համար հավանաբար Քարահունջը ամենահայտնի վայրն է: Մինչև այժմ էլ Զորաց Քարերի առեղծվածը մնում է անհայտ: Քարահունջը ճիշտ ապացույց է այն բանի, որ վաղեմի ժամանակներում այստեղ բնակեցված մարդիկ տիրապետում էին աստղագիտության զարմանալի գիտելիքների: Նրանց կողմից քարերի վրա արված նախշերը հանդիսանում են գեղեցիկ և վառ ապացույց այն բանի, որ տեղաբնակները գիտելիքների բարձր մակարդակ ունեին:
«Զանգեր» և «Միռա» հյուրանոցները մատուցում են որակյալ ծառայություններ և հնարավորություն են տալիս զգալ հայկական ավանդույթները: Մի խոսքով Գորիսն այնպիսինն է, ինչպիսին Դուք այն կբացահայտեք: Գլխավորը՝ Ձեր մտքում կմնան վառ հիշողություններ…