Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Այն հիմնադրվել է Արգիշտի 1-ինի թագավորի կողմից մ.թ.ա 782թ-ին : Էրեբունի ամրոցն անցած օրերի հիասքանչ ապացույց է և կենդանի հուշակոթող : Ամրոցը գտնվում է Արինբերդ բլրի վրա, որը նշանակում է «Արյան բերդ»:
Պատճառն այն է, որ այդ բլրի վրա այնքան շատ կակաչներ էին աճում,որ թվում էր ՝ բլուրը լողում է արյան մեջ: Այստեղից էլ առաջացել է բլրի անվանումը: Եվ հենց այդ բլրի վրա էլ կառուցվել է Էրեբունի քաղաքը: Այդ ժամանակ պետությունը կրում էր Ուրարտու անվանումը:
Էրեբունի և Երևան անվանումները հնչեղությամբ նման են:Այս պատճառով կա մի վարկած, որ Էրեբունին նույն Երևանն է:Գ իտնականները որպես ապացույց համարում են Արգիշտի թագավորի թողած սեպագիր արձանագրությունը, որը հայտնաբերվել է Արինբերդ բլրում: Այս արժեքավոր գտածոները մինչև օրս պահպանվում են Էրեբունի թագարանում:
Քաղաքի աշխարհագրկան դիրքը բավականին ինքնատիպ է: Հրազդան գետը քաղաքը բաժանում է 2 մասի: Բայց քաղքաի մեծ մասը ընկած է գետի ձախակողմյան ափին:
Անկրկնելի գեղեցկություն է քաղաքին հաղորդում գետի առափնյա մասը, որտեղ կառուցվել են սրճարաններ, ռեստորաններ, և առհասարակ աչք է շոյում բնական գեղեցկությունն՝իր ողջ հմայքով:
Քաղաքի ամենահին մասը Շենգավիթն է, և այն սկսվում է Երևանյան լճի կողմից: Այս վայրը հիշատակվում է մ.թ.ա 4-րդ դարից սկսած: Հենց այստեղ է հայտնաբերվել արմենոիդ ռասսայի գանգը: Այն ամենը ՝ինչ հավերժացրել է պատմությունը և հասել է մինչև մեր օրերը՝ պահված է Շենգավիթ թանգարանում:
Քաղաքի կլիմայական առանձնահատկությունները իրենց տեսակով ապշեցնող են: Նույնիսկ Երևանը արևային քաղաք են անվանում:Մեկ տարում արևային օրերի քանակը հասնում է 288-ի: Կլիման հիմնականում չորային է, իսկ ամռանը՝ բավական շոգ:
Արդի Երևանը ՝որպես Հայաստանի Սովետական Հանրապետության մայրաքաղաք, թվագրվում է 1924 թվականից սկսած: Հենց այդ ժամանակ է ճարտարապետ Ալեքսանդր ամանյանը գծագրել Երևանի նախագիծը՝ քաղաքի կենտրոն ընտրելով Հանրապետության հրապարակը:Հարահայտ ճարտարապետը մանրամասն ուսումնասիրել է հին հայկական տաճարների առանձնահատկությունները և ստեղծել է քաղաքի 2 գլխավոր կառույցները՝ Կառավարական շենքը և Օպերայի ու Բալետի պետական ակադեմիական թատրոնը:
1937թ.-ին ամանյանի նախագիծը ձեռք բերեց համաշխարհային ճանաչողություն և Փարիզի ցուցահանդեսում արժանացավ ոսկե մեդալի:
Քաղաքն ունի հիանալի տոներ, որոնց անհամբեր սպասում են ինչպես տեղացիները, այնպես էլ քաղաքի հյուրերը: Սկսած 2004թ.-ից ամեն ամառ Երևանում անցկացվում է «Ոսկե ծիրան» փառատոն, որն արդեն վայելում է մեծ ժողովրդականություն՝ հանդիսանալով քաղաքի ինքնատիպ խորհրդանիշը:
«Էրեբունի – Երևան» փառատոնն արդեն ուրիշ պատմություն է: Ամենամյա փառատոնի ժամանակ ամբողջ քաղաքը կենդանանում է տոնական համերգներով և գունագեղ միջոցառումներով:
Երևանը հարուստ է թանգարաններով, որոնք իրենց ամբողջ շքեղությամբ և վեհությամբ ներկայացնում են ազգի շունչը, նրա անկրկնելի մշակույթը:
Նրանցից ամենապատկառելիները թանգարանները են Հայաստանի Պատմության թանգարանը, Ազգային Պատկերասրահը, Մատենադարանը ( ձեռագրերի հարուստ ֆոնդ), Ժամանակակից Արվեստի թանգարանը, Եղեռնի թանգրանը, Ռուսական մշակութի թանգարանը, «Մայր- Հայասատան» զինվորական թանգարանը:
Շատ հարուստ ազգագրական նյութերով են առանձնանում երկրաբանության և փայտամշակման թանգարանները:
Երևանի մետրոպոլիտենը ճարտարապետական ազգային դպրոցի և ժամանակակից ինժեներական մտքի , դարավոր սովորությունների համարձակ համադրություն է :
Վերջին ժամանակների ընթացքում Երևանի քաղաքաշիննարաններին ավելի և ավելի է անհանգստացնում քաղաքային տրանսպորտի օպտիմալ շահագործումը: Մետրոպոլիտենի շատ կայարանների մոտ կառուցվել են ընդարձակ ստորգետնյա առևտրի կենտրոններ:
Կասկադն աստիճանների տեքով զանգվածային շինություն է, որը սիրված է քաղաքացիների կողմից: Քաղաքի կենտրոնից այդ աստիճաններով կարելի է բարձրանալ մոտավորապես 400 մետր բարձր ջրի մակարդակից: Այսպիսով դուք կարող եք հայտնվել քաղաքի մեկ ուրիշ թաղամասում: Այնտեղից ամբողջ քաղաքը երևում է ինչպես ափի մեջ:Վ երևից տեսարանը տպավորիչ և ոգևորող է…
Մայրաքաղաքի եկեղեցիները նման չեն իրար իրենց տեսքով և ներքին հարդարանքով:
Սուրբ Սարգիսի Առաջնորդական եկեղեցին գտնվում է Հրազդան գետի ափին: 1679 թ երկրաշարժի ժամանակ եկեղեցին ավերվել է: Այժմ մեր առջև վեր է խոյանում եկեղեցու վերանորոգված տարբերակը, որը ապշեցնում է իր կահավորվածությամբ, պարզությամբ և նրբագեղությամբ:
Կապված այն բանի հետ, որ Հայաստանը առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, տաճարների և եկեղեցիների ճարտարապետությունը իրենից ներկայացնում է կրոնական սկզբի և ազգային կոլորիտի համաձուլում: Քաղաքի համարյա բոլոր սրբատեղիները ավերվել են, սակայն վերականգնվել և ձեռք են բերել անկրկնելի տեսք:
Հայաստանում ասում են.«Ավելի լավ է հավատալ սեփական աչքերին, քան ուրիշի խոսքերին»:
Դրա համար Երևանը արժե տեսնել սեփական աչքերով: